1 страница3 июля 2020, 11:20

Մաս 1

-Էլլի՜, Էլլի արի՛։
-Մա՞մ, մամ սպասի՛ր գալիս եմ։
-Էլլի՜։
-Մա՛մ, մամ մի՛ գնա, մի՛ գնա, մնա՛։ Մա՜մ,-ես վեր թռա քնիցս։
"Ինչո՞ւ, ինչո՞ւ նորից եկար երազիս"։

***

Ես Էլլին եմ, մի աղջիկ, ով ծնված օրվանից մանկատանն է մեծացել։ Անունիցս բացի ուրիշ ո՛չ մի տեղեկություն չունեմ իմ մասին։ Չգիտեմ հարազատներ ունե՞մ, թե՞ ոչ։ Ես անընդհատ մղձավանջներ եմ տեսնում, ու շատ եմ վախենում դրանցից։ Ուզում եմ գտնել ընտանիքիս, բայց չեմ պատկերացնում, թե ինչպես։ Ես տասներկու տարեկան եմ։ Այնքան էլ մեծ չեմ, բայց հասցրել եմ մեծանալ։

***

-Էլլ գնում ենք նախաճաշելու։
-Լավ, եկա հիմա։
Գնացինք խոհանոց։ Ինձ մոտեցավ Գայանե քույրը։
-Ինչ-որ բա՞ն է եղել։
-Ոչինչ։
-Լա՞ց ես եղել։
-Այո։
-Էլի մղձավա՞նջ։
-Նա նորից եկել էր, ու նորից գնաց...
-Կանցնի, ու ամեն ինչ լավ կլինի։
-Լավ չեմ զգում, սիրտս խառնում է։
-Դուրս գա՞նք։
-Ըհն։
Ես Գայանե քրոջ հետ դուրս եկա։ Վազեցի զուգարան ու հետ տվեցի։ Գայանե քույրը տրորում էր մեջքս։ Արագ լվացվեցի ու դուրս եկա։
-Ուզո՞ւմ ես գնանք պարկես։
-Այո, գլուխս պտտվում է։
-Արի օգնեմ սենյակ հասնել,-Գայանե քույրն ինձ համարյա գրկած սենյակ տարավ,-Պարկիր հանգստացիր։
-Ինչպե՞ս հանգստանամ։
-Կգտնես նրան, մի՛ նեղվիր։ Լավ սպասիր մի բան բերեմ կեր։
-Չե՛մ ուզում։
-Պիտի ուտես աղջիկս։
-Լավ։
Գայանե քույրն ինձ ուտելու բան բերեց, հետո էլի պարկեցի ու չգիտեմ ինչպես քնեցի։
Երբ բացեցի աչքերս, Գայանե քույրը կողքիս էր։ Գլուխս էր շոյում։
-Ինչպե՞ս ես։
-Արդեն լավ։
-Քեզ համար նորություն ունեմ։
-Ի՞նչ նորություն։
-Լսիր աղջիկս։ Քեզ ուզում են որդեգրել։ Այսօր երեկոյան կգան քեզ հետ խոսելու։
-Ո՛չ, ես չե՛մ ուզում։
-Նրանք շա՜տ լավ մարդիկ են։
-Դուք գիտեք, որ ես ուզում եմ գտնել ծնողներիս, իսկ, եթե նրանք ինձ որդեգրեն, ես երբեք չեմ գտնի նրանց։
-Լավ, լավ վերջ։ Ուզո՞ւմ ես գնալ խաղալու։
-Այո, բայց դասերս չեմ սովորել։
-Հետո կանես ոչինչ, հիմա գնա խաղա ու ցրվիր։
Վազեցի դուրս։ Երեխաները գործնագործ էին խաղում։ Ես միացա նրանց։ Դեռ նոր էի սկսել խաղալ, երբ դարպասների մոտ մի կնոջ նկատեցի։ Նա ինձ էր նայում։ Գնդակը դիպավ ոտքիս, մինչև տվեցի երեխաներին, նա արդեն այնտեղ չէր։ Վազեցի դարպասների մոտ, բայց նույնիսկ նրա շողքը չգտա։

***

Ժամը հինգն է։ Մենք նստած ենք մեր սենյակում։ Գայանե քույրը եկավ սենյակ։
-Դուրս արի Էլլի։
-Ի՞նչ է պատահել։
-Արի կասեմ։
Նա բռնեց ձեռքս ու սկսեց քայլել։
-Ո՞ւր ենք գնում։
Գայանե քույրը ծնկի իջավ իմ առաջ ու բռնեց ձեռքերս։
-Նրանք եկել են քեզ հետ խոսելու։
-Չեմ ուզում,-արցունքներս կուլ տալով, ու մի կերպ ձայնս դուրս բերելով։
-Էլլի գնա խոսիր նրանց հետ, եթե չհավանես նրանց, հետո կխոսենք, լա՞վ։
-Չթողնեք ինձ տանեն։
-Լավ, բայց հիմա գնա։
Մտա տնօրենի սենյակ։ Էնտեղ տնօրենն ու ինձ որդեգրել ցանկացող ամուսիններն էին։
-Բարև Էլլի։
Ես ոչինչ չասացի, դրա փոխարեն դանդաղ մոտեցա աթոռին, ու նստեցի։
-Ինչպե՞ս ես։
-Լավ։
-Լսի՛ր, մենք երեխա չունենք և ուզում ենք որդեգրել։ Քեզ շատ ենք տեսել ու շատ ենք լսել քո մասին, ու մտածեցինք, որ ամենալավ թեկնածուն դու ես։ Մենք քեզ համար լավ ծնողներ կլինենք։ Դու ամեն ինչով ապահովված կլինես, և ո՛չ մի բանի կարիք չես զգա։
-Բայց ես միշտ հարազատ մոր կարիք կզգամ։
-Ես քեզ համար հարազատ մորից էլ լավ մայր կլինեմ։
-Չե՛ք կարող։
-Այդպես մի՛ ասա, խնդրում եմ։ Լավ, հիմա գնա, մենք հետո էլի կգանք։
Վեր կացա ու գնացի սենյակ։ Պարկեցի ու սկսեցի դողալ։
-Մա՜մ գտի՛ր ինձ, խնդրում եմ։ Նրանք ուզում են ինձ տանել։ Գտի՛ր ինձ...

1 страница3 июля 2020, 11:20

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!