Նրանք պետք են միմյանց
Ամեն ինչ սկսվեց մի դաշնամուրից։ Թողնված դաշնամուր ինչ-որ թողնված շինությունում։ Ամեն ինչ այդքան էլ վատ չէր։ Չնայած... չէ, ամեն ինչ շատ վատ էր։ Մի տղա, ով հոգնել էր ամեն ինչից, երազում էր առանձնանալու մասին։ Երազում էր ընդմիշտի մասին։ Բայց այդպես չի լինում։
Անմարդաբնակ, փոշոտ, փլված շինությունն ու տղան, որը նոր-նոր էր գտել այս տեղը։ Երբեմն այստեղ էր փրկվում։ Այն ամենից, ինչը հոգնեցրել է։ Առաջին քայլերն այս անծանոթ վայրում դժվար չէին։ Ընդհակառակը, ամեն ինչ այնքան ծանոթ էր թվում։ Հա, իհարկե, այսպիսի քաոս էլ նրա ներսում էր տիրում։ Չգիտեր ոչնչի մասին. ի՞նչ տեղ է սա, ի՞նչ է փնտրում ու ի՞նչ կգտնի։ Բայց, չէ որ, եթե փնտրում ես, անպայման կգտնես։ Ու դա նրան հաջողվեց։ Սպոնտան։ Ոտքերն իրենք էին ուղղվել դեպի դաշնամուրը, որը գտնվում էր ինչ-որ սենյակի կենտրոնում։ Ու նշանակություն չունի, որ դրա վրա այնքան փոշի էր հավաքվել, ինչքան այս տղայի ներսում, ում անունը Յունգի է։ Մի տղա, ով սիրում է քնել, լինել առանձին սեփական եսի հետ, և երաժշտություն։ Այն երբեմն բուժում է։
Ու ոչինչ չկար այս վայրից լավ, բայց և վատ նույնպես։ Որովհետև սեփական եսի ու երաժշտության հետ ինչ-որ հանգստություն էր պատում, և որովհետև ներսի ուրվականները հանգիստ չէին տալիս։ Մտքերը կրծում էին գիտակցությունը։ Եվ դրանից հաճախ տուժում էին անմեղ ստեղները։ Նման նրա կյանքին, ուղղակի առանց սպիտակ ստեղների։ Գեղեցիկ հիշողությունները մաքրվել էին վատերի ազդեցությամբ։
*Որտե՞ղ ես։*
Տեղեկացնում էր նամակը, որը եկավ նրա հեռախոսին։
Դառը քմծիծաղում է։ Չի բացում։ Դնում է դաշնամուրի ստեղնաշարին, որի առջև էլ նստել էր։
*Ընկեր, ինձ փող է պետք:*
Դե իհարկե։ Հենց այնպես ոչ ոք նրան չէր դիմի։ Ընկե՞ր։ Աբսուրդ։ Հիշել է հիմարը.
- Ընկեր, - էլի քմծիծաղում է։
Հայացքով անցք է փորում ստեղնաշարի վրա՝ թեքված դեպի դաշնամուրը։ Մտածու՞մ է։ Չէ, նրա աչքերի առջև սպիտակ սավանի է ոչնչից։ Վեր չի թռչում, հանկարծակիի չի գալիս, երբ անհասկանալի ձայն է լսում։ Դա նրան չի հուզում, բայ գլուխը թեքում է։ Նրա առջև կանգնած է մի վախվորած տղա ու նայում է մեծ աչքերով։ Նրանք մեծացել էին հանկարծակիությունից։ Միմյանց են նայում տարբեր հայացքներով։ Մեկը՝ անհետաքրքիր, մյուսը՝ վախեցած։ Եվ մեկը, և մյուսը այսպիսի բան չէին սպասում.
- Ո՞վ ես, - մի քանի րոպե լռությունից հետո Յունգին որոշում է խախտել լռությունը։
- Ե... ես...
- Մի կմկմա։
- Ես ուղղակի քայլում էի ու...
- Ու հայտնվեցիր էստե՞ղ, - հայացքն ուղղում է դեպի հեռախոսը, որին դեռ նամակներ են գալիս։
- Դե... հա։
Մին Յունգին քմծիծաղում է։ Այդպես իհարկե չի լինում։ Ուղղակի քայլում էր ու հայտնվեց թողնված շինությունում.
- Եվ շատ հանկարծակի մտար այս ավերակնե՞րը։
Հայացքը, որը լիքն էր տխրությամբ, ուղղված էր դեպի Յունգին։ Չէ, նա նույնպես, այս երիտասարդը նույնպես փրկություն էր փնտրում։ Փրկությու՞ն։ Երևի.
- Չե՞ս ուզում հիմա հեռանալ, - Յունգին չի սիրում ուրիշի ներկայությունը, նրան շփումը հետաքրքիր չէ։ Հիմա։ Կամ էլ դեռ չի հասկանում։
Վերցնում է հեռախոսը, անջատում, դնում դաշնամուրի գլխին։ Ձեռքերն էլ դնում է ստեղնաշարին, որպեսզի սկսի նվագել.
- Իսկ կարելի՞ է մնալ։
Յունգին հոգոց է հանում։ Կարող է նաև այդպես ավելի լավ լինել։ Ընդհանրապես անծանոթ տղայի ներկայություն, ով ոչինչ չգիտի նրա մասին.
- Ոնց ուզում ես։
Տղան ժպտում է՝ մերկացնելով նապաստակի ատամները։ Չնայած, դա Յունգին համար ոչ մի նշանակություն չունի։ Մի կաթիլ չի ջերմացնում։ Կամ էլ ուղղակի չի ցանկանում այդ մասին մտածել, որովհետև այդպիսի անկեղծ ժպիտ վաղուց չէր տեսել։
Երիտասարդը ինչ-որ աթոռ է վերցնում (աթոռ անվանելն էլ էր սխալ) ու դնում է Յունգիի կողքին։ Մինին դա դուր չեկավ, ու նա նայեց դժգոհ հայացքով դեռ ժպտացող երիտասարդին։
- Ես Ջոնգուկն եմ։
- Ահա, - ու սկսում է նվագել։
Անծանոթ, անմտածել երաժշտություն, որը, կարծես, զարմացրեց ոչ միայն նոր ծանոթին (Jungkook - Begin)։ Նա վաղուց չէր կարողացել նորմալ երաժշտություն ստեղծել, ու նրա համար այս երաժշտությունը նորություն էր։ Ինչը կամ ով ազդեցություն ունեցավ, թվում է, չի ցանկանում մտածել.
- Օհո, դու լավ ես նվագում։
- Յունգի... Անունս Յունգի է։
Որովհետև թվում էր, որ այս տղան կազդի նրա վրա, անգամ եթե նրան ընդունելը շատ դժվար էր։ Բայց անգամ չուզելով՝ շփումը շարունակվեց։
Հետո գնա՜ց-ընթացավ։ Ինչու՞։ Հասկանալի չէ ոչինչ։ Տարօրինակ էր այն, որ Յունգին իր հետ նոտաների տտր էր բերում։
Գալիս է ու տեսնում տղային.
- Դու դեռ էստե՞ղ ես։
Ջոնգուկն նայում է թախծոտ՝ նստած դաշնամուրի առջև.
- Քեզ դու՞ր չի գալիս իմ ներկայությունը։
Երևի Յունգիի վրա ազդեց այդ հայացքը, ու ինքն իրեն ավելի մեծ կեղտ զգաց.
- Ինչ ուզում ես արա, միայն թե չխանգարես։
Որովհետև Յունգիին անհրաժեշտ էր նրա ներկայությունը։ Մենությունը խժռում է, իսկ ինքը հազարից մեկ դա չի ցանկանում։
Ընդամենը մի քանի շաբաթ է անցել։ Ընդամե՞նը։ Չէ, այդպես չէ։ Արդեն մի քանի շաբաթ է անցել այս անմարդաբնակ, կիսաքանդ շինությունում։ Եվ այստեղ ասես հարմարավետ է դարձել.
- Հյո՜ն, - ծիծաղում է կրտսերը՝ նայելով հեռախոսի էկրանին, որին պահպանվել էր ավագի նկարը՝ հրաշալի դունչիկով ու ականջներով։
Հյոնը կնճռոտում է քիթը։ Չի սիրում այդպիսի քյութ ոչինչ, ի՞նչ կարող է անել։ Բայց կա մի բացառություն, ու նա չի խոստովանի.
- Դե նայի՜ր, - նստում է ավագի կողքին, դաշնամուրի մոտ, ու միացնում սելֆի տեսախցիկը։
Յունգին նայեց ու ժպտաց։ Ժպտաց՝ նայելով ոչ թե իրեն, այլ կրտսերի դնչիկին։ Ու նրա նապաստակի ժպիտին։ Ժպտաց այն աննշան, բայց քաղցր ժպիտով, որին ծանոթացավ
Չոնը այս շաբաթների ընթացքում։ Ու դրանից հրաշալի ոչինչ չկար։
Ջոնգուկն այնքան էլ չէր սիրում, երբ ավագը մոռանում էր նրա մասին ու երկար ժամանակ անցկացնում դաշնամուրի հետ։ Ջոնգուկը համառորեն որոշել էր երբեմն խախտել այդ ներդաշնակությունը։ Նստում էր ավագի կողքին ու մատերը դնում ստեղներին։ Ու խանգարում էր։ Նվագում էր ազարտային ժպիտով։ Յունգին սկզբում կնճռոտում էր քիթը այդ անտանելի երաժշտությունից, բայց հետո սովորեց։ Ժպտում էր ու, այսպես ասած, խաղում կրտսերի հետ.
- Այ այս նոտան, - ասում էր, լսում։ Հետո կրտսերը հատուկ խառնում էր ու անկանոն մի քաոս նվագում։ Դա զվարճալի էր։
Բայց այդ ժպիտն ավելի լավն էր։ Այնպես էր տրամադրություն բարձրացնում։ Բայց տխրությունը բաց թողնել նույնպես չէր ցանկանում։Կրտսերին սպիերով տեսնելը ցավոտ էր։ Չնայած Մին Յունգին սովոր չէր ցույց տալ իր զգացմունքները։ Եվ երբ եկավ ու տեսավ Չոնին այդ վիճակով, հոգոց հանեց.
- Դմբո։
Բայց Գուկը ցույց չտվեց իրականը։ Ընդամենը ժպտաց.
- Ու ի՞նչ ես ժպիտ ձգում։ Ի՞նչ է կատարվել։
Ընդամենը ուսերն է թոթովում ու ժպտում։ Չի ուզում ասել, կամ էլ չի կարողանա.
- Ընդամենը վերքեր են։
- Ահա, տեսնում եմ։
- Դե հյո՜ն...
Իսկ հյոնը այնպես խիստ է նայում, որ Ջոնգուկը կախում է շուրթերի անկյունները։ Գլուխը նույնպես։ Ու Մինը հասկանում է՝ ինչ-որ լուրջ բան է կատարվել.
- Եղբայրս պարտքեր է ձեռք բերել ու անհետացել։ Ու հիմա...
- Փողերը քեզնից են ուզում։
Մեկ րոպե լռում են, յուրաքանչյուրն իրենն է մտածում, ու Յունը չի դիմանում.
- Եղբայր չէ, կեղտ է... Ծնողներն, իհարկե, չգիտեն։
- Մենք ծնողներ չունենք։
- Բախտներդ բերել է, - դառը քմծիծաղով։
Բառեր, որոնք ստիպեցին կրտսերին քարանալ։ Կյանքի երազանքը, գոնե մեկ ծնող ունենալ, հիմա ծաղրում է իրեն հարազատ ու թանկագին մարդը։ Հա, ով այդպիսին է դարձել շաբաթների ընթացքում.
- Հյոն, ի՞նչ պատահեց։
Հա, յուրաքանչյուրը սպի ունի, ու դրանց մասին ոչ ոք չի համարձակվում խոսել։ Այդքան համարձակ չեն.
- Ոչինչ։
Մի անգամ Ջոնգուկը չեկավ, ու դա հարվածի էր նման։ Այնքան ուժեղ։ Յունգին, ով երկար տարիներ չուներ այն մեկին, ում համար կարող էր անհանգստանալ, հիմա հասկացավ այդ զգացմունքը։ Դե խիղճը նույնպես որոշեց հիշեցնել իր մասին։ Զանգ, նա չկա։ Կես ժամ հետո ևս մեկը։ Իսկ եթե նրա հետ ամեն ինչ կարգի՞ն է։ Դատելով պատմածից՝ դա վերջին տարբերակն է։
Կոտրված պատուհանից այն կողմ անձրև է մաղում։ Բայց անգամ դա էգոիստ Մին Յունգիին չի խանգարում դուրս գալ հիմարին փնտրելու համար։ Ով նապաստակի ժպիտ ունի, իսկ նա ասես փուշ լինի խանգարող։ Պրոբլեմային, աղմկոտ, բայց այնքան անհրաժեշտ։ Ու մտքերը նրա մասին հետևում են ամբողջ ճանապարհին։ Հա, Մին Յունգին թույլ տվեց իրեն մտածել այդ մասին։ Որովհետև չի ների իրեն, եթե այդ տղուկի հետ մի բան պատահի։
Ու նա գտավ։ Միայն թե ասֆալտին պառկած, ամբողջովին կապտուկները ու վերքերի մեջ ու խելագար ժպիտով։ Ու աչքերով, միայն փակ ու դողացող անձրևի պատճառով.
- Հարմա՞ր է։
- Այնքան էլ չէ, բայց թարմացնում է։
- Հիմար, - քթի տակ, - վե՛ր կաց, վերջացրու՛։
Կքանստում է ու մատով հրում կրտսերի ճակատը։ Չոնը թեքում է գլուխն ու էլի ժպտում.
- Դու իսկապես եկե՞լ ես։
- Հա, հա։
- Ես իսկապես չե՞մ մահացել։ Սա երազ չէ՞։
Ու մինչ խոսում է, Յունգին օգնում է վեր կենալ.
- Ի՞նչ է, այդքան ուզում ես մեռնե՞լ։ Մեջքիս հենվիր։
Ահա այդպես։ Տանում է մեջքին շալակած, իսկ երթուղին դեպի նույն ավերված շենքն է.
- Չէ, էդ դեպքում դու մենակ կմնաս։
- Քո մասին մտածիր, ճստիկ...
Բայց չէ՞ որ չի ստացվի։ Նրանք երկուսն էլ մտածում են միմյանց մասին, ու դրանից հրաշալի ոչինչ չկա։ Անգամ եթե անձրևն է մաղում, եթե թուլակազմ Մին Յունգիի մեջքին երկու անգամ ավելի ծանր մարմին է փռվել, եթե նրանց սպասում է նույն շինությունը, նույն փոշոտ բազմոցը, նույն դաշնամուրը։ Կարևորը՝ միասին։
