22 страница15 июня 2017, 14:11

մաս 21

Յոնան առանց որևէ բան ասելու լսեց Աշլիի կյանքի "դաժան" պատմությունը:Նա զարմացել էր, չէր սպսում որ նրա եղբայրը նման բաների է ընդունակ: Յոնան չգիտեր ինչ ասել  նա ուղղակի գրկեց Աշլիին որպեսզի գոնե մի փոքր թեթևացնի նրա հոգու ցավը:
Աշլին լացում էր ոչ թե նրա համար որ վախեցել է Սեհունից և վիրավորվել նրա ապտակից, այլ նրա որ չի կարողանում կողմնորոշվել իր զգացմունքների մեջ: Մի կողմից նա սիրահարված է Մինհոին, բայց մյուս կողմից նրա սիրտը սկսեց ցավալ Սեհունի կողմից նման խոսքեր լսելով:
" Ես ստիպում եմ ինձ սիրել քեզ", այս բառերն էին հնչում նրա ուղեղում, ինչու են այդ խոսքերը այդքան ցավոտ նրա համար?, ինչու է Սեհունի վերաբերմունքը և խոսքերը այդքան կարևոր նրա համար?:
Անձրև սկսվեց. Այս անձրևը նման չէր մյուս բոլոր անձրևներին, այս անձրևը իր մեջ էր ներառում Աշլիի սրտի ցավը, այն ցավը որը Սեհունն էր փոխանցել նրան: Աշլին հրեց  Յոնաին և վազեց, վազեց այնտեղ որտեղ կարող էր հանգստացնել հոգին, վազեց այնտեղ որտեղ ոչ ոք չկար: Նա այլևս ուժ չուներ վազելու, կանգ առավ և սկսեց քայլել: Անձրևի սառը կաթիլները կաթում էին նրա մարմնի վրա, ինչն էլ իր հերթին դող էր առաջացնում նրա մոտ:
Սեհունը քայլում էր Աշլիի հետևից և չգիտեր ինչ անել որպեսզի Աշլին դադարի լաց լինել:
Սեհունը դանդաղ քայլերով մոտեցավ Աշլիին, սակայն Աշլին այնքան էր տարված մտքերով, որ չնկատեց Սեհունին: Սեհունը հանեց իր վերարկուն և քցեց Աշլիի ուսերին:
Հանկարծ Աշլին զգաց թե ինչպես նրա մրամնով տաքություն անցավ: Շրջվեց և կողքին տեսավ Սեհունին: Սեհունը առաջ եկավ և գրկեց նրան:
Աշլին անգամ չհասկացավ թե ինչպես գլուխը հենեց Սեհունի ուսին:
***
Աշլիի կողմից:

Գլուխս դրեցի Սեհունի ուսին, նրա կողքին ես ինձ պաշտպանված եմ զգում:
Չեմ հասկանում ինչ է ինձ հետ կատարվում, ես Մինհոին սկսել էի սիրել, բայց նրա համբույրը ամեն ինչ փչացրեց: Ես այլևս նրա հանդեպ սեր չեմ տածում:

- Աշլի, կներես ես հիմար եմ, ես չեմ հասկանում թե ինչպես եմ քեզ ցավեցնում իմ արտահայտած ամեն բառով,- Աստված իմ, եթե նա կարող է այսքան նուրբ լինել ինչու է իրեն կոպիտ պահում?

- Եթե հասկանում ես, ինչու ես ամեն անգամ նույն բանը անում?,-հարցրեցի ես:

- Որովհետեև դու սխալ քայլեր ես անում, ես գիտեմ որ դու իմ անցյալի մասին տեղեկություներ ես փորփրում, բայց իմացիր մինչ ես չցանկանամ որ դու իմ անցյալի մասին իմանաս, դու դա չես կարող իմանալ: Հասկացիր վաղ թե ուշ դու ամեն ինչ իմանալու ես,-որտեղից նա գիտի որ ես փորփրում եմ նրա անցյալը, ես դա այդքան պարզ եմ արել?:

- Իսկ քո կարծիքով ժամանակը դեռ չի եկել?,-հրցրեցի ես:

- Ոչ!!,-հստակ պատասխանեց Սեհունը:

- Ինչու?,-գոռալով ասացի ես:

- Աշլի եթե դու իմանաս թե ինչ իրադարձություներ են տեղի ունեցել մի քանի տարի առաջ դու այլևս չես ցանկանա այստեղ գտնվել, դու կսկսես վախենալ ինձնից, իսկ ես դա թույլ չեմ տա, այս մի ամսվա ընթացքում ես քեզ հասցրել եմ սիրել, որքան էլ դա տարօրինակ հնչի, բայց դու կապնվել ես Մինհոի հետ, դու անգամ պատկերացում չես կարող ունենալ այն մասին թե ինչեր է արել Մինհոն:

- Ինչու ես այդքան վատ տրամադրված Մինհոի հանդեպ?

- Ժամանակի ընթացքում կիմանաս Աշլի,-ասաց Սեհունը և երնու ձեռքով բռնեց երեսս:

- Սեհու...,- չհասցրի խոսքս ավարտել քանի-որ Սեհունի համբույրը զրկեց ինձ խոսելու ունակությունից: Ինչ տաք են նրա շրթունքները~:

- Աշլի, ուղղակի հիշիր որ ես քեզ սիրում եմ անկախ ամեն ինչից,- ԻՆՉ? ՆԱ ՀԻՄԱ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ? ՍԵՀՈՒՆԸ? ԻՆՁ? այո գլխիս մեջ հազար հարց է պտտվում:

***
Յոնան չհասկացավ թե ինչու Աշլին այդպես թողեց և գնաց: Նա նստարանին նստած փորձում էր իմի բերել այն ինչ որ մի քանի րոպե առաջ է լսել:
Հանկարծ նրան մոտեցավ Ջիվոնը:

- Յոնա?, ինչու ես այսպես տխուր նստել?,- հարցրեց Ջիվոնը:

- Եթե ուզում ես ինձ հավատացնել որ այդ հարցը քեզ իսկապես հետաքրքրում է, ապա ասեմ որ ապարդյուն,- կոպիտ ձայնով ասաց Յոնան և փորձեց արագ հեռանալ այդտեղից:

- Յոնա, դու շատ ես փոխվել, հիշում ես ինչպես էիր լացում և աղաչում որ ես քեզ չթողնեմ?,-սարկազմով հարցրեց Ջիվոնը:
Յոնան հիշեց թե մի քանի տարի առաջ ինչպես էլ լաց լինում Ջիվոնի պատճառով, նրա սիրտը սկսեց ցավալ, աչքերը արտասունքով լցվեցին հիշողությունների պատճառով:

- Կարող ես ուղղակի չքվել և այլևս չհայտնվել ճանապարհիս?,- Յոնայի դողացող ձայնը այդքան էլ կոպիտ չէր հնչում  ինչ պատչառով Ջիվոնը սկսեց ծիծաղալ նրա վրա:

- Ուզում ես ինձ հավատացնել, որ դու գոռոզ աղջիկ ես դարձել?,Յոնա ես քեզ լավ եմ ճանաչում ինչքան էլ ուզես գոռոզ երևալ միևնույն է դու ներսումտ նույն փխրուն ու անպաշտպան Յոնան ես մնալու,- Յոնան սկսեց վախենալ Ջիվոնից, նա չափից շատ է տեղեկացված Յոնայի մասին:

- Որն է քո վերադառնալու պատճառը?,-կամաց ձայնով հարցրեց Յոնան:

- Ես հայտնի լրագրող եմ դարձել, պոստանում եմ շուտով իմ ամսագրի գլպավոր թեման ձեր ընտանիքն է լինելու,- Ջիվոնը այս խոսքերը ասելով հաղթանակ է տանում, Յոնան սկսեց վապենալ նրանից չէ որ եթե իր ընտանիքի գաղտնիքները բացահայտվեն նրա երջանիկ կյանքը կավարտվի:
Ջիվոնը բռնեց Յոնայի ձեռքը և գրկեց նրան, Յոնան ցանկանում էր դուս պրծնել, բայց չէր կարողանում: Յոնան հասկացավ, որ նրանց խոսակցությունը միայն գրկախառնությամբ չի ավարտվելու և սկսեց հրել նրան, սակայն Ջիվոնը համբուրեց նրան, Յոնան նորից փորձեց դուրս պրծնել, բայց Ջիվոնը ավելի ուժեղ սեխմվեց նրան:

- Բաց թող Յոնային քանի դեռ հարվալ չես ստացել,- լսվեց Յունգիի ձայնը:

Ջիվոնը բաց թողեց Յոնային, նա ամբողջ մարմնով դողում և լաց էր լինում:
Յոնան վազեց Յունգիի մոտ և կանգնեց նրա թիկունքում:

- Ես քեզ չեմ հարվածում միայն այն պատճառով որ դու կարող ես սուտ կուրեր տարածել քո անիծյան ամսագրում:

- Դու ինչ է, մեկից անցար մյուսին?,-սարկազմով ասաղ Ջիվոնը:

- Ձայնդ կտրիր!!!,- գոռալով ասաց Յունգին և Յոնայի ձեռքը բռնելով շտապեց հեռանալ այդտեղից:

22 страница15 июня 2017, 14:11