մաս 20
Ուզում եմ հասկանալ թե նա ում մասին է խոսում, բայց չեմ կարողանում:
- Ալեքս, դու քույր չունես, ինչեր ես խոսում?,- շփոթված հարցրեցի ես:
- Աշլի, ես քույր ունեմ, նա տաս տարի առաջ փախել է տնից և ինձ ասել են որ նա Կորեա է եկել:
- Ալեքս, բայց մենք մանկուց իրար ճանաչում ենք, դու երբեք չես խոսացել այդ մասին, իսկ հիմա եկել և ասում ես որ քույր ունես?,- օգնեք ինձ հասկանալ նրան, ինչու նա այդ մասին իմ երբևիցե չի խոսացել, հետաքրքիր է Ֆելիքսը գիտի այդ մասին?:
- Ինձ Ֆելիքսն էր զանգահարել, նա ասաց որ դուք ինչ-որ Արիանայի մասին տեղեկություններ եք փնտրում, իսկ տանը իմացա որ քույրս հենց Կորեա է փախել, մայրս ասաց, որ փախչելուց հետո նա մի անգամ նա զանգագարել է իրեն և ասել, որ նա ապրում է նորմալ ընտանիքում և այլևս չի ցանկանում վերադաենալ: Այդ դեպքից հետո մայրս նրան այլևս չի անհանգստացրել, իսկ հայրս ստիպել է իրեն մոռանալ որ աղջիկ ունի: Երևի միայն ես եմ այդ ընտանիքում կարոտում և փնտրում նրան,- Ալեքսը կարծես մտքերս կարդալով տվեց իմ բոլոր հարցերի պատասխանները: Միայն մի բան է ինձ համար գաղտնիք մնում, որտեղ է Արիանան?:
- Լավ Աշլի ես պետք է արդեն գնամ, ուզում եմ Ֆելիքսի հետ հանդիպել,- ասաց Ալեքսը, համբուրեց այտս և գնաց:
***
Հեղինակի կողմից:
Նուանը կանգնած է Սեհունի աշխատասենյակի դռան հետևում և չգիտի թե ինչպես նրան ասել նկարների մասին: Նա մի քիչ մտածում է և բացում աշխատասենյակի դուռը:
Սեհունը, որը մտքերի մեջ կորած կանգնած էր ամբողջ աշխատասենյակը լուսավորող մեծ լուսամուտի դիմաց անակնկալի եկավ, նա չէր սպասում քրոջը այդտեղ տեսնել:
- Նուան?, չէի սպասում քեզ այստեղ տեսնել,- մտքերից դուրս գալով ասաց Սեհունը:
- Սեհուն, ես մի կարևոր հարց ունեմ քեզ տալու,- կեղծ ժպիտ ընդունելով ասաց Նուանը:
- Լսում եմ,- կարճ պատասխանեց շիկահերը:
- Դու կնոջդ սիրում ես?,- այս հարցը Սեհունին նորից անակնկալի բերեց, ինչու է Նուանը այդքան հետաքրքրված նրա անձնական կյանքով?, այս հարցի պատասխանն էր ուզում գտնել Սեհունը:
- Եթե չսիրեի չէի ամուսնանա նրա հետ,- ստեց Սեհունը:
- Սեհուն եկ անկեղծ լինենք, դու հիմա ստում ես ոչ միայն ինձ, այլ նաև քեզ: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ հայրիկը քեզ ստիպելով է ամուսնացրել, դու ինչ է մոռացել ես ինչպես էիր գոռում և անգամ լացելով ասում, որ դու չես մոռացել Արիանային և երբեք չես մոռանա?, ինչ պատահեց? , ինչպես մեկ ամսում դու մոռացար նրան?,- Այո Նուանը եղբոր դեռ չլավացած վերքերը ավելի է խորացնում իր այս խոսքերով:
Սեհունը չգիտի ինչ խոսել, նա փորձում է մոռանալ Արիանային, բայց չգիտի ինչպես: Աշլիի հայտնվելուց հետո Սեհունի կյանքը սկսել է շատ թե քիչ հունի մեջ մտնել, բայց նա դեռ ևս չի կարողանում բաց թողնել անցյալը որը կարծես շղթաներով փաթաթվել է նրան և չի ուզում թողնել Սեհունին ազատ ապրել:
Նուանը տեսնում է թե իր բառերով ինչպես է ցավեցնում եղբորը, բայց նա չի պատրաստվում նրան խղճալ չէ որ մի քանի տարի առաջ Սեհունը նույն պես նրան չխղճաց և սպանեց Նուանի ընկերոջը, այո Սեհունը ամեն ինչի ընդունակ է միայն ամեն ինչ իր ուզալով լինի:
Նուանը հանում է լուսանկարները և շպրտում Սեհունի երեսին ինչից հետո շտապում է դուրս գալ աշխատասենյակից սակայն Սեհունը բռնում է նրա ձեռքը և նայում ուղիղ աչքերի մեջ:
- Դու խոստացել էիր այլևս չխոսել Արիանայի մասին ինչու?, ինչու ես ինձ նորից դեպի անցյալ հրում?,-գոռալով ասաց Սեհունը:
- Սեհուն, դու այս կյանքում ոչ մեկ ես, անգամ կինդ որ հրեշտակի դեմք ունի ներսում իրական խաբեբա է, նա քեզ դավաճանում է քո թշնամու' Մինհոի հետ հասկանում ես?,- միայն այս խոսքերը լսելուց հետո Սեհունը նայեց նկարներին որոնք սփռվել էին ամբողջ աշխատասենյակով մեկ:
Նա տեսավ այն նկարը, որտեղ նրանք համբուրվում էին, դողացող ձեռքերով բարձրացրեց այն և դուրս վազեց աշխատասենյակից:
***
Աշլիի կողմից:
Սենյակում նստած մտածում էի իմ ապագա կյանքի մասին երբ հանկարծ գոռալով սենյակ մտավ Սեհունը:
- Ինչ է սա նշանակում Աշլի?,- ասաց Սեհունը և ինձ տվեց մի լուսանկար: Աչքերս լայնացան երբ նայցեի նկարին: Ես չգիտեի ինչ ասել, սիրտս սկսեց արագ բաբախել, ձեռքերս սկսեցին դողալ:
- Ես կարող եմ քեզ ամեն ինչ բացատրել,- ես հիմար եմ!! ինչու պետք է նրան բացատրություն տամ?
- Ինձ պետք չեն քո բացատրությունները Աշլի,- գոռալով ասաց Սեհունը:
Ես փորձեցի դուրս գալ սենյակից, բայց Սեհունը թույլ չտվեց ինձ դա անել:
- Աշլի ես փորձում էի քեզ հետ որքան հնարավոր է նուրբ վարվել, բայց դու ոչինչ չես գնահատում, ես ստիպում եմ ինձ սիրել քեզ իսկ դու Մինհոին ես սիրահարվել??,- նրա գոռոցը երևի անգամ Նյու-Յորքում է լսվում:
- Դու ճիշտ ես, ես սիրահարվել եմ նրան, բայց ես իմ զգացմունքները մի կողմ եմ դրել և փորցում եմ քեզ հնազանդվել, փորձում եմ սիրել, բայց չեմ կարողանում,- գոռալով ասացի ես:
- Նրա հետ համբուրվելով ես զգացմունքներդ մի կողմ դնում?,- նրա այս խոսքերից հետո ես ապտակ ստացա, այլևս չեմ պատրաստվում գտնվել նրա կողքին, արագ դուրս վազեցիի տնից:
***
Փողոցում մենակ քայլում եմ, ես հեռախոսս և դրամապանակս տանն եմ թողել: Չգիտեմ ուր գնալ, անգամ Յոնաենց տան տեղը չգիտեմ:
Սկսեցի լաց լինել, դրսում արդեն մութ է և ցուրտ:
- Աշլի~,- լսվեց ինձ շատ ծանոթ մի ձայն, Յոնայի ձայն է:
- Յոնա?,ինչ ես անում այստեղ?,- այս ժամին նրան դրսում տեսնելը ինձ համար անսպասելի է, չէ որ նա տնային կալանքի տակ է:
- Դուրս էի եկել զբոսնելու,- կարճ պատասխանեց Յոնան:
- Յոնա, կարող եմ կիսվել քեզ հետ?,-հարցրեցի ես և աչքերս սկսեցին լցվել:
- Իհարկե Աշլի, ինչ է պատահել?,- ասաց Յոնան և գրկեց ինձ:
- Յոնա ես և եղբայրդ պայմանով ենք ամուսնացել...
