9 страница9 апреля 2019, 22:13

Մաս 8


Լիլիթը և Արամը գնում էին Արամի փողոցով: Սա Լիլիթի ամենասիրելի փողոցներից մեկն էր, նրա կարծիքով՝ իսկական, երևանյան: Արամը, ինչպես  խոստացել էր, լուռ էր: Լիլիթին բաց չէր թողնում այն միտքը, թե ինչու է Արամը իրեն հետապնդում: 

Նա նույնիսկ մի պահ մտածեց, թե դուր է գալիս նրան, սակայն նա փորձեց իրենից հեռու վանել կասկածները և վերջապես հարցնել: Նա նայեց նրա վրա, Արամը շատ ուշադիր նայում էր ճանապարհին: 

-Ի՞նչ ես դու այս ամենը անում:

Արամը նայեց նրա վրա ու շարունակեց լռել:

-Ինչո՞ւ չես խոսում,-բարկացած հարցրեց Լիլիթը:

Արամը մի քանի վայրկյան լռեց ու ասաց.

-Դու ինձ խնդրել էիր լռել, չէ՞:

Լիլիթը ավելի բարկացավ: Նա հասկանում էր, որ Արամը լռում է, որովհետև ինքն է այդպես ուզում: Հարցը նրան դուր չեկավ:

-Ես քեզ մինչև այս էլ շատ բան եմ ասել, բայց դու չես լսում: Ինչո՞ւ որոշեցիր այս խնդրանքս չմերժել:

-Հիմա, դու ուզում ես, որ քեզ ենթարկվեմ, թե  չէ,-խորամանկ ժպիտով ասաց Արամը:

-Ես ուզում եմ, որ ինձ ասես, թե ինչ ես ուզում ինձնից:

-Ես քեզ եմ ուզում,-անակնկալ բարձր ձայնով ասաց Արամը:

Լիլիթը այնքան զարմացած էր նրա ձայնի բարձրության և ասածի բովանդակության վրա, որ լռեց ու էլ ոչինչ չասաց: Մոտ  1 րոպե լռելուց հետո Արամը շարունակեց.

-Դու ինձ դու ես գալիս: 

Լիլիթը նայեց նրա վրա ու ասա.

-Ինչպիսի՞ պատասխանի ես սպասում քո այս հայտարարությունից հետո:

-Սպասում եմ, որ պատասխանես, ես քեզ դուր գասլի՞ս եմ, թե՝ ոչ: Ես այդ հարցի պատասխանը շատ եմ ուզում իմանալ, որովհետև մեր առաջին հանդիպումից սկսած ես առիթ եմ փնտրում քեզ հետ հանդիպելու, քեզ հետ խոսելու կամ ուղղակի տեսնելու համար: Հաճախ դու գալիս ես իմ երազներում: Հաճախ ես պատկերացնում եմ, որ որ մենք միասին ենք մեքենայում, չնայած դու այսօր առաջին անգամ նստեցիր մեքենաս: Երբեմն ես նայում եմ ֆեյսբուքի քո նկարներին այդ ապուշի հետ ու արյունս սկսում է եռալ:

-Ես և Տիգրանը բաժանվել ենք,- կարծես աարդարանալու համար ասաց նա:

Արամը թեթև ժպտաց ու նայեց նրան.

-Գիտեմ: 

-Որտեղից գիտեի՞ր:

-Քեզ լացելուց տեսնելուց հետո հասկացա:

Լիլիթի համար սա անակնկալ էր.

- Դու ինձ բավականին երկար ժամանակ հետևել ես, այո՞:

-Ոչ, չեմ հետևել: Ես, ամեն դեպքում, քեզ սպանելու նպատակ չունեմ: 

Լիլիթը հիշեց Տիգրանին ու գլուխը կախեց, նա ամեն կերպ փորձում էր զսպել արցունքները, բայց դրանցից մեկը այնուամենայնիվ փախավ նրա աչքից:

-Ես տխրեցրի քեզ, ներիր,- տեսնելով նրան ասաց Արամը:

-Ուղղակի այսուհետ նրա անունը ինձ մոտ չտաս:

-Իսկ ինչ կասես իմ ասածի մասին: Չեմ ուզում, որ հիմա պատասխանես: Ուզում եմ քեզ...Մտածիր:

-Արդեն հասնում ենք:

-Կարո՞ղ եմ քեզ վերցնել աշխատանքից հետո:

-Կարծում եմ՝ դա ճիշտ չի լինի: Ես պատրաստ չեմ  նոր հարաբերությունների: Չեմ ուզում քեզ նեղացնել,-մեքենայից դուրս գալով ասաց Լիլիթը:

-Արի մի բան պայմանավորվենք: Ես այդ պատասխանը կստանամ այսօր երեկոյան, երբ գամ քո հետևից:

Արամը չսպասելով պատասխանի ուղղակի հեռացավ:

Լիլիթը կանգնել էր խմբագրության առաջ ու չգիտեր, թե ինչ պիտի ասի Արամին երեկոյան: Մեքենայում նա հասկացավ, որ նա նրան դուր է գալիս, համենայն դեպս՝ նա նրա չի ատում, բայց արդյոք արժե նրա հետ գործ ունենալ, նա չգիտեր: Լիլիթը մտավ շենք: Ամբողջ օրը նա մտածում էր, թե ինչ պետք է պատասխանի Արամին: Նա չէր սպասում Արամից այսպիսի խոստովանության: Լիլիթը որոշեց ուղղակի չհանդիպել նրա հետ:

Աշխատանքը ավարտելուց հետո նա հետևի մուտքով դուրս եկավ ու գնաց տուն, որովհետև գլխավոր մուտքի մոտ Արամը արդեն կանգնած էր:

Մայրը այսօր գիշերն էր աշխատում, տանը չէր լինելու մինչև կեսօր:

Նա փոխվեց, հագավ իր սիրելի շորտերը և վերնաշապիկը, որով մի փոքր երևում էր նրա որովայնը: Նա որոշեց մի քանի սենդվիչ պատրաստել և իր սիրելի ֆիլմը դիտել:

Նա «Առաջարկություն» ֆիլմը շատ էր սիրում, այնտեղ խաղում էր իր սիրելի դերասանուհիներից մեկը՝ Սանդրա Բալոկը: Այդ ֆիլմը Լիլիթը նայում էր այն ժամանակ, երբ նրա կյանքում կամ ամեն ինչ շատ լավ էր, կամ էլ շատ վատ: Այս դեպքում 2-րդ տարբերակն էր:

Ֆիմը, ընդմջումներով, տևեց մոտավորապես 1 ու կես ժամ: Լիլիթի մտքերը ավելի պարզվեցին, ինչի արդյուքում նա ավելի շատ տխրեց ու սկսկեց երաժշտություն լսել: 

Playlist (Հեղինակից: Լիլիթը սենց հիմարություններ չի լսում)))

https://www.youtube.com/watch?v=rvjQ5Y6a2Ys

https://www.youtube.com/watch?v=qwzKRZp-fZE

https://www.youtube.com/watch?v=-rKUT6zugJ0

https://www.youtube.com/watch?v=pvT7mDwZ7Hw

Երգերից մեկի ավարտին Լիլիթը շատ ուժեղ դռան թակոց լսեց: Ինչ-որ մեկը ուղղակի կոտրում էր նրա դուռը: Նա արագ վեր կացավ, մոտեցավ դռան կողքի պատուհանին, որպեսզի տեսնի, թե ով է: Նա վարագույրը մի փոքր այն կողմ քաշեց և տեսավ Արամին: Նրա հագին կաշվե բաճկոն էր, սև տաբատ և սև վերնաշապիկ, նա բարկացած էր:

Լիլիթը արագ այն կողմ քաշվեց պատուհանից, որպեսզի նա նրան չտեսնի, բայց նա դա անել չհասցրեց:

Լիլիթը կարծես թե վախեցած էր ու անընդհատ մտածում էր՝ որտեղից նա գիտի նրա բնակության հասցեն: 

-Ես գիտեմ, որ դու տանն ես: Բացիր, մենք պետք է խոսենք:

Լիլիթը որոշեց չպատասխանել, գուցե նա մտափոխվի ու հեռանա:

Արամը ևս մեկ անգամ նույնը կրկնեց, բայց այս անգամ ավելի բարձր:

Լիլիթը արդեն մտածում էր, թե ինչ կասեն հարևանները:

Արագ մոտեցավ դռանը, բացեց այն ու շշուկով ասաց Արամին.

-Խնդրում եմ, մի գոռա: Քեզ կլսեն հարևանները:

-Ինչո՞ւ չէիր բացում դուռը:

-Չէի ուզում քեզ տեսնել:

Արամը մի պահ քարացավ, Լիլիթը կախեց գլուխը; Նա արդեն մեղավոր էր զգում իրեն վերջին խոսքի համար:

Արամը նկատեց դա ու ժպտաց:

-Հիմա ինձ թույլ չես տալո՞ւ մտնել:

-Ոչ գնա:

-Լավ: Ես կարող եմ այստեղ կանգնել ու շարունակել բղավել,-ու Արամը այդպես էլ արեց: Նա բարձր բղավում էր.«Ինչո՞ւ ինձ ներս չես թողնում Լիլիթ»:

Լիլիթը նորից շշուկով ու ավելի բարկացած զգուշացրեց նրան, որ լռի ու նույն տոնով էլ հարցրեց:

-Ինչո՞ւ ես քեզ պետք է ներս թողնեմ: Ինչի՞ համար:

Արամը մոտեցավ նրան ու ականջին ասաց.

-Հենց միայն նրա համար, որ ես չբղավեմ:

Նա նրան այնքան մոտ էր: Լիլիթը մի պահ փշաքաղվեց: Արամից շատ լավ հոտ էր գալիս: Լիլիթը նրա խոսքերը չէր էր լսում այդ հոտը զգալուց հետո: Պահը անցավ, Լիլիթը իրեն հավաքեց ու ասաց.

-Ես չեմ ուզում քեզ ներս թողնել:

-Չեմ կարծում, որ դա այն է, ինչ դու ցանկանում ես ինձ ասել:

Ու Լիլիթը պապանձվեց: Արամը անարգել մտավ տուն: Լիլիթը փակեց դուռը ու ասաց.

-Իսկ ի՞նչ եմ ես ուզում:

-Ինչ ես...

-Ու ո՞րն է դա:

Ի պատասխան Արամը միայն ժպտաց:

-Սոված եմ, ինձ մի բան չես հյուրասիրի՞,-Արամը մտավ խոհանոց ու նստեց խոհանոցի սեղանի մոտ:

-Սա քեզ համար սրճարան կամ ռեստորան չէ: Ես էլ մատուցողուհի չեմ:

-Ես չեմ ուզում, որ դու իմ մատուցողուհին լինես: Կարո՞ղ ես իմ խոհարարը լինել ու մի բան պատրաստել:

-Ոչ:

-Մի բան տուր ու ես կգնամ:

Լիլթը բարկացած էր, բայց եթե դա էր նրա գինը, ապա Լիլիթը պատրաստ էր դրան:

Նա վերցրեց այն մթերքները, որոնք մնացել էին սենդվիչը պատրաստելուց հետո:

Լիլիթը զգում էր, որ Արամը նրան է նայում ու նա մի պահ մտացեց. արդյո՞ք նա ուզում էր, որ Արամը հեռանա: Նա գիտեր, որ Արամը ուտելու չի եկել: Դրանից նա ավելի էր հուզվում ու սկսկեց դողալ: Այդ պահին նրան գրկեցին Արամի ձեռքերը: Նա անակնկալի եկավ ու արագ շրջվեց:

-Ի՞նչ ես ուզում:

-Ես արդեն ասել եմ՝ քեզ,-նրա ականջին շշնջալով ասաց Արամը:

-Իսկ եթե ես դա չեմ ուզում:

-Եթե չուզեիր, ապա քո «չէ»-ն ավելի իրական կլիներ: Մի խաբիր քեզ: Եթե դու չուզեիր, ապա ինձ տուն չէիր թողնի: Ու չասես՝ դա հարևանների խոսակցություններից հեռու մնալու համար ես արել,-նա այդ ամենը կրկին շշնջաց նրա ականջին:

Լիլիթը չէր կարողանում նրան ուրևէ բան ասել: Այդ հոտը: Արամը հանկարծ գրկեց նրա նստեցրեց սեղանին ու համբուրեց: Լիլիթը ոտքերով գրկեց նրան...


9 страница9 апреля 2019, 22:13