Մաս 7
Լիլիթը արթնացավ վաղ առավոտյան: Ամեն ինչ, կարծես թե, լավ էր: Հիշեց երեկ տեղի ունեցածը ու հիշեց այդ անտանելի Արամին:
«Մի՞թե ես նրա հետ պետք է ճաշեմ»:
Նա աշխատավայրում պետք է լիներ 10:00-ին, դեռ չափազանց վաղ էր և նա որոշեց մոր համար նախաճաշ պատրաստել, նա այսօր ամբողջ օրը տանն էր մնալու հերթապահությունից հետո: Լիլիթը իր մորը շատ էր սիրում, միայն վերջերս էին նրանք իրարից օտարացել: Լիլիթը նրան էլ ոչինչ չէր պատմում, փորձում էր ավելորդ բեռ չլիներ: Մայրը շատ էր տանջվում, համենայն դեպս այդպես էր կարծում Լիլիթը: Հոր մահը նրանց ընտանիքի համար բավականին մեծ կորուստ էր: Նրանք այն ընտանիքներից չէին, որոնց անդամները յուրաքանչյուրը իր սենյակում էր փակվում տանը հայտնվելուն պես: Նրանք շատ մոտ էին: Միասին ընթրում էին, երբ բոլորը արդեն տանն էին, միասին հեռուստացույց էին նայում, հաճախ՝ ֆուտբոլ: Սա այն եզակի ընտանիքներից էր, որտեղ բոլորը ֆուտբոլ սիրում էին: Ամանորի համար բոլոր գնումները միասին էին կատարում: Նրանց տուն համարյա երբեք ոչ ոք հյուր չէր գալիս: Նրանք այդքան մոտ բարեկամներ չունեին և արդեն հաշտվել էին այդ փաստի հետ ու երջանիկ էին միմյանցով: Նույնիսկ հարևանները չէին գալիս:
Չմտածեք, նրանք նրանց հետ լավ հարաբերությունների մեջ էին, ուղղակի միշտ հեռավորություն էին պահպանում:
Նրանք անգամ միասին էին հիվանդանում, միասին էին հիվանդ պառկում, դպրոցից, համալսարանից, աշխատանքից ու հերթապահությունից բացակայում: Լիլիթը այդ օրերը ժպիտով էր հիշում:
Նա խոհանոցում էր, երբ լսեց աստիճանների ճըռճռոցը: Մայրն էր իջնում: Նա թեյ պատրաստեց, ալադիներ, թխվածքաբլիթը դրեց սեղանին:
Մայրը մտահոգ էր երևում:
-Ինչ-որ բան է պատահե՞լ, մամ:
-Կարծեց թե մորաքույդ իրեն լավ չի զգում, կանչում է իր մոտ գնամ, բայց ես հրաժարվեց: Սա իմ միակ ազատ օրն է, ուզում եմ քեզ հետ անցկացնել:
-Ի՞նչ ես ասում, մամ: Իհարկե գնա: Ես միևնույն է, ամբողջ օրը աշխատանքի եմ լինելու:
-Դու համոզվա՞ծ ես,-կասկածանքով հարցեց մայրը:
-Այո, այո:
-Լիլիթ, քեզ հետ ինչ-որ բան այն չէ, դու ինձ հետ նախկինում կիսվում էիր, իսկ հիմա՝ ոչ: Ի՞նչ է կատարվում քեզ հետ: Ինչ ընդունվել ես աշխատանքի ես կորցրել եմ իմ աղջկան:
-Մամ, ամեն ինչ կարգին է: Իհարկե դժվարություններ կան, նոր աշխատանք, նոր կյանք, բայց ամեն բան լավ է, կհաղթահարենք:
-Իսկ Տիգրանն ինչպե՞ս է:
Այս խոսքերը լսելով Լիլիթը չկարողացավ զսպել արցունքները:
-Ի՞նչ է պատահել սիրելիս:
-Մենք բաժանվել ենք, մամ:
-Ինչո՞ւ: Նա այնքան լավ տղա էր թվում: Ի՞նչ է պատահել:
-Ուղղակի հասկացանք, որ մենք լավ զույգ չենք, այդքանը:
Մայրը կասկածեց, որ պատճառը հենց դա էր:
-Եթե չես ուզում՝ մի ասա, բայց ինձ մի խաբիր: Լավ:
Լիլիթը մի պահ նայեց նրան ու նրա մոտ մորը գրկելու անհասկանալի ցանկություն առաջացավ և նա գրկեց: Ամուր, ամուր: Կարծեց վերջին անգամ էր նրա տեսնում:
Նրանք այդպես մնացին մոտ 5 րոպե, հետո մայրը աղջկա վարսերը շոյելով ասաց.
-Այսօր ոչ մի տեղ մի գնա, իրար հետ ժամանակ կանցկացնենք:
Լիլիթը միանգամից ուշքի եկավ:
-Չէ, չէ: Ես նոր եմ սկսկել աշխատել ու այնքան էլ լավ չի լինի, որ մի քանի օրից մի անգամից չգնամ: Դու էլ պետք է մորաքրոջ մոտ գնաս: Գնա, օգնիրր նրան:
-Դու համոզված ես, որ քեզ հետ ամեն ինչ նորմալ է:
-Մամ, ամեն ինչ լավ է, աշխատանքը ինձ օգնում է ամեն ինչ մոռանալ:
Մայրը ժպտաց:
-Շատ լավ է: Դեռ մի քանի անգամ ավելի լավերին կհանդիպես: Ձեր աշխատանվարում գեղեցիկ տղաներ չկա՞ն,-ծիծաղելով ասաց նա:
-Մաամ, ես դրա մասին չեմ ուզում մտածել:
Լիլիթին դուր էր գալիս մոր այնսպիսի թեթև պահելաձևը: Նա չէր էլ հիշում, թե մայրը երկար հերթապահություններից, հոր հիվանդությունից, այնուհետև մահից հետո երբ էր այսպես ժպտացել իրեն:
-Իսկ ե՞րբ ես գտնում մորաքրոջ մոտ:
-Երևի մի ժամից դուրս գամ:
-Կաշխատեմ շուտ գալ, բայց եթե չստացվի, վաղը միանգամից այնտեղից կգնամ աշխատանքի: Դու գլուխ կհանե՞ս:
-Այդ ե՞րբ չեմ հանել:
-Լավ, լավ: Տեսնեմ ինչ ես պատրաստել:
Նրանք սկսեցին նախաճաշել: Լիլիթը մի պահ իրեն այն մտքի վրա բռնացրեց, որ երբ մայրը գեղեցիկ տղաների մասին հարցրեց, նա ինքնաբերաբար Արամի մասին հիշեց: Այդ մտքի վրա ինքն իրեն բռնացնելով Լիլիթը զարմացավ, իսկ հետո փորձեց հետու վանել այդ մտքերը:
Մայրը արդեն դռան մոտ էր:
-Խնդրում եմ՝ ուշադիր կլինես: Քեզ հաջողություն, աղջիկս: Նա համբուրեց Լիլիթի ճակատը ու դուրս եկավ տնից:
Ինչպես հետո պիտի պարզվեր, Լիլիթի մորաքույրը հղի էր:
Լիլիթը նույնպես պատրաստվեց, հագնվեց ու դուրս եկավ: Դեռ վաղ էր: Նա որոշեց մի փոքր քայլել, հետո գնալ աշխատանքի:
Տան դիմաց մի շատ գեղեցիկ այգի կար, որը եթե դու շտապում ես, պետք չէ կտրել անցնել, պետք է շրջանցել: Այսօր Լիլիթը կարող էր իրեն թույլ տալ նաև այգու միջով անցնել: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր, օդը՝ մաքուր: Լիլիթը հաստատ չէր փոշմանի, որ այգու միջով է քայլում, եթե չհանդիպեր նրան:
-Դո՞ւ: Ի:նչ գործ ունես այստեղ:
-Տեսնում եմ «Բարի լույս» ասելը քեզ համար շատ բարդ է: Զբոսնում եմ:
-Իմ տան մո՞տ:
-Քո տունը այգո՞ւմ է: Իհարկե ոչ: Հիշում ես չէ, մենք այսօր ճաշում ենք և դու ինձ պարտք էլ ես մնացել: Առաջարկում եմ պարտքդ մարես ինձ հետ զբոսնելով:
-Ես քեզ հետ զբոսնել չեմ ուզում:
-Բայց ստիպված ես,-խորամանկ ժպիտով ասաց Արամը, -ինչ արած, կյանքը դաժան է:
- Ի՞նչ ես ուզում ինձնից: Եթե քեզ չճանաչեի, կմտածեի, որ...
-Որ ի՞նչ:
-Որ...կարևոր չէ: Ես աշխատանքի եմ շտապում:
-Ես քեզ կտանեմ:
-Ոչ,-քայլերը արագացնելով ասաց Լիլիթը:
-Ես քեզ կտանեմ ու կարող ենք համարել, որ ինձ էլ պարտք չես:
Լիլիթը շատ էր ուզում նրանից ազատվել:
-Լավ, բայց միայն տանում ես ու մենք մեքենայի մեջ լուռ ենք նստելու: Համաձա՞յն ես:
-Ոնց ասես,-ժպտլով ասաց Արամը և նրանք քայլեցին դեպի մեքենան:
Լիլիթը ուղղակի չգիտեր, որ ավելի վատ լինել չի կարող:
-------------------------------------------------------------
ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ԽՈՍՏԱՑԵԼ ԵՄ, ԱՄԵՆ ՕՐ ԱՅՍՈւՀԵՏ ՆՈՐ ՄԱՍ Է ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՒ: ՍՊԱՍՈւՄ ԵՄ ՁԵՐ ԿԱՐԾԻՔՆԵՐԻՆ:
Ու ես որոշել եմ նաև Ձեզ ամեն օր որևէ երաժշտություն խորհուրդ տալ: Դուք էլ կարող եք մեկնաբանություններում ձեր սիրելի երգերը գրել:
LINK: https://www.youtube.com/watch?v=qf2suuryXGY&list=RDqf2suuryXGY&start_radio=1
