2 страница29 марта 2018, 21:07

Մաս 2

Շենքը յոթ հարկ ուներ, միանգամից երևում էր, որ օֆիսային տարածք է: Լիլիթը մտավ շենք: Պատին ցուցանակ էր փակցված, որի վրա գրված էր, թե որ հարկում որ կազմակերպությունն է:

Լիլիթը գտավ իր հարկը, վերջինն էր:
Նա քայլեց դեպի վերելակը, բայց նրանից առաջ մի տղամարդ էր կանգնած, որը վերելակի կանգնելուն պես մտավ նրա մեջ:

Դուռն արդեն փակվում էր, բայց Լիլիթը մի կերպ հասցրեց: Նա միայն վերջում նկատեց, որ դուռը այդ տղամարդու շնորհիվ բաց մնաց:

Նա մտավ, գլխով արեց իր <<փրկչին>>: Սև կոստյումով, լուրջ դեմքով ու իդեալական դիմագծերով այդ տղան նայեց նրան ու թեքեց գլուխը դեպի ելքը: Նրանք արդեն երրորդ հարկում էին:

Լիլիթը սառնություն զգաց նրա հայացքում, նա նրան դուր չեկավ:

Այդպես լռության մեջ էր շարունակվեց ևս չորս հարկ, դռները բացվեցին Լիլիթը դուրս եկավ ու հետ նայեց...Նա նույնպես դուրս էր գալիս այս հարկում:

Աղջիկը թեքեց գլուխը ու լուռ շարունակեց, տղան բավականին երիտասարդ ու բարձրահասակ էր:

Լիլիթը չներեց իր շեղումը և փորձեց կենտրոնանալ հարցազրույցի վրա: Նա ևս մեկ անգամ նայեց հարցերին և քայլեց դեպի ընդունարան:

-Բարև Ձեզ, ինչո՞վ կարող եմ օգնել:

-Ես հարցազրույցի համար եմ եկել, ինձ նշանակված էր: Լիլիթ...

-Այո, հիմա ձեզ կճանապարհռմ: Ուզում եմ զգուշացնել, որ Դուք շատ ժամանակ չունեք: Պարոն Ավագյանը շատ պլանավորված հանդիպումներ ունի:

Լիլիթին վիրավորեց քարտուղարուհու նման խոսելաձևը:

-Ուրեմն իմացեք, որ սա այդ կարևոր հանդիպումներից մեկն է:

Քարտուղարուհին չնայած նրանից առաջ էր քայլում, սակայն միևնույն է կարողացավ աչքը թեքել և արհամարհական հայացք նետել Լիլիթի ուղղությամբ, ինչը Լիլիթը ընդունեց վեր բարձրացրած հոնքերով :

Քարտուղարուհին մոտեցավ վերջին դռանը, ծեծեց այն ու ներս մտավ' Լիլիթին հայացքով կանչելով:

-Պարոն Ավագյան, ահա այն լրագրողը, որը հարցազրույց պետք է վերցնի ձեզնից,-արագ ասաց քարտուղարուհին անգամ չնկատելով, որ պարոն Ավագյանը այդ սենյակում չէ, սակայն ներս մտավ մեկ այլ դռնից' հյուրերին անգամ չնայելով:

-Այո, Դուք ազատ եք Ելենա, -ասաց նա ու սեղանին մոտենալուց հետո բարձրացրեց գլուխը, մի քանի վայրկյան նայեց Լիլիթին, հետո Ելենային և նշան արեց, որ նա գնա:

-Բարև Ձեզ,-վստահ ասաց Լիլիթը, դա վերելակի տղամարդն էր:

-Նստեք, -ձեռքով ցույց տվեց աթոռը Արամը:

-Ես ձեզնից հարցազրեւյց եմ վերցնում <<Նոր ԵՍ >> ամսագրի համար: Պատրա՞ստ եք:

Նա ոչինչ չասաց: Լիլիթը շփոթվեց, սկայն հասկացավ, որ պետք է սկսել:

-Ինչպե՞ս եք սկսել Ձեր առավոտը:

-Ինչպես միշտ,-բամբ ձայնով ասաց տղամարդը:

-Ինչպիսին է <<միշտ>>-ը,-Լիլիթը ակնհայտ կոպտում էր, նա այսպիսի մարդու հետ չէր ուզում հարցազրույց վարել: Այն էլ առաջինը: Նրա զրուցակցին կարծես այդ ամենը զվարճացնում էր:

-Ես արթնացա 07:30, լոգանք ընդունեցի, սև սուրճ խմեցի ու եկա աշխատանքի: Ասե՞մ, թե ինչ հոտով օճառ եմ օգտագործում,-նա քմծիծաղ տվեց: Լիլիթը ավելի քան արդեն հիասթափված էր:

-Իսկ դա կօգնի՞, որ ավելի տրամադրված հարցերին պատասխանեք:

-Կարծում եմ ոչ: Դուք կցանկանայի՞ք այդպիսի հարցի պատասխանել:

-Իսկ ի՞նչը այն չէ:

-Ես չեմ սիրում առավոտը:

-Իսկ ինչո՞ւ,-տղամարդը թեքեց հայացքը, նա այդքան մանրամասնություն չէր ուզում ասել:

-Ուղղակի,-նա նկատելիորեն տխրեց:

-Ես վանիլային պաղպաղակ չեմ սիրում, որովհետև դրանից կաթի հոտ ու համ է գալիս: Իսկ ես կաթ չեմ սիրում: Ամեն ինչ իր պատճառն ունի, այդպես չէ...,-Արամը նայեց նրան ու ժպտաց:

-Նա էլ չէր սիրում...,-հազիվ լսելի ձայնով ասաց նա:

-Ի՞նչ,-հարցրեց Լիլիթը :

-Ոչինչ,-ասաց նա ու անակնկալ վեր կացավ,- իմ ժամանակը սպառվեց, բայց ենթադրում եմ, որ Դուք էլի հարցեր ունեք: Վաղը եկեք,-Լիլիթը ինչ-որ բան ուզում էր ասել, սակայն հասկանալով, որ անօգուտ է' համաձայնեց :

-Լավ, վաղը 08:30, այստեղ:

-Այդքան վա՞ղ:

-Այո, արագ սկսենք, արագ կավարտենք:

-Շատ լավ,-Լիլիթը սկսեց հավաքվել,-Արամը գնաց,դռան մոտ ու բացեց այն:

-Մինչ հանդիպում:

-Ցտեսություն,-արագ աշխատասենյակից դուրս գալով ասաց նա:

Հարցազրույցի առաջին մասը այնքան էլ ոգևորիչ չէր: Երբ Լիլիթը անցնում էր նրա քարտուղարուհու կողքով, չէր կարող չնկատել նրա ինքնագոհ դեմքը, որը կարծես ասում էր.<<Դու նրան չես կարող խոսեցնել>>:

Նա ավելի կարմրեց բարկությունից ու շենքից դուրս գալուց հետո ուղևորվեց խմբագրություն : Կանգառը գտնվում էր փաստաբանը գրասենյակի դիմաց: Լիլիթը փորձեց հայացքով փնտրել նրա պատուհանը ու տեսավ նրան, պատուհանի մոտ կանգնած, հեռախոսով խոսելիս ու նրան նայելիս: Նա ոչ մի կերպ աչքը չկտրեց Լիլիթից: Սակայն դա Լիլիթի ավտոբուսը արեց: Նա նստեց ու երթուղայինում այնքան մարդ կար, որ բոլոր պատուհաններից տեսարանը փակվեց:

Բարև բոլորին: Ես վաղուց,չէի գրել, բայց հիմա նորից կսկսեմ: Հուսով եմ, որ շատ չեք բարկացել😃😃 ու կկարդաք շարունակությունը: Սիրում եմ ձեզ😃❤❤❤

2 страница29 марта 2018, 21:07