1 страница28 марта 2018, 22:24

Մաս 1

-Մամ, որտե՞ղ է իմ թղթապանակը,-երկրորդ հարկի աստիճաններով արագ իջնելով հարցրեց Լիլիթը' խոհանոցում նախաճաշ պատրաստող իր մորը:

-Դու այն դրել ես հեռուստացույցի կողքի սեղանին, էլի ամեն ինչ վերջին վայրկյանին ես անում,-գլուխը օրորվելով ասաց Ռիտան:

-Դե լավ, մի բարկացիր, թե չէ ավելի շատ կուշանամ: Ի՞նչ ես պատրաստել,-թղթապանակը վերցնելով ու անհամբեր սեղանի մոտ նստելով ասաց Լիլիթը:

-Ձվածեղ ու բլիթներ: Դու համոզվա՞ծ ես, որ այդ աշխատանքը քեզ համար է :

-Մամ, եթե չէիր թողնելու, որ իմ մասնագիտությամբ աշխատեմ, ապա ինչո՞ւ եմ չորս տարի անիմաստ կորցրել ժուռնալիստիկայի ֆակուլտետում:

-Ես նկատի ունեմ այդ ամսագրում աշխատելը:

-Դե, ես դեռ ընդունված չեմ, սա իմ փորձնական հարցազրույցն է լինելու: Խմբագիրը նորմալ մարդ էր երևում , ինչո՞ւ պետք է վատ լինի:

-Չգիտեմ, ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ:

-Ի՞նչ, արա՞գ: Ես երկու տարի է ավարտել եմ ուսումս ու ահա նոր ինձ աշխատանք են առաջարկում:

-Դե, այո, դու ճիշտ ես,-մայրը մի փոքր ընկճված էր: Նա չէր սպասում, որ աղջիկը այսքան շուտ կմեծանա, ինքնուրույն փող կվաստակի:

-Մամ, մի անհանգստացիր: Թեթև, ոչ այնքան լուրջ հարցազրույց է լինելու: Նա ուղղակի երիտասարդ փաստաբան է, որը իր կարիերայի ընթացքում ոչ մի գործ տանուլ չի տվել, դեռ-Լիլիթը բացեց թղթապանակը, որպեսզի ավելի կոնկրետ ասի,-այն է 56 դատական գործ, բայց նա երիտասարդ է ու հենց դրանով էլ գրավել է մեր ուշադրությունը :

-Քանի՞ տարեկան է:

-Գրված է' 28:

-Լա՞վ ես պատրաստվել,-մտահոգ նայեց նա աղջկան ու նրան տվեց նախաճաշը:

-Այո մամ: Իսկ դու քանիսի՞ն ես գնալու աշխատանքի այսօր:

-Երկրորդ հերթ եմ վերցրել խանութում, չորսին: Դու կգաս, ես կգնամ: Եվ չմոռանաս, այսօր քո հոր ծննդյան օրն է, ծաղիկներ կգնես, որպեսզի գնանք գերեզմանոց,-Ռիտան կախեց գլուխը:

Նրանք երկուսն էլ տխրեցին:

-Լավ, ես երկուսին կգամ տուն ու կգնանք, -հանկարծ Լիլիթը աչքերը նայեցին ժամացույցին,-Աստված իմ, շուտով տասն է դառնում, իսկ ես դեռ դուրս չեմ եկել:

-Քանիսի՞ն էր հարցազրույցը:

-11:00:

-Դու կհացնես :

-Հուսանք: Ես դեռ օֆիսի տեղը պետք է փնտրեմ,-նա արագ հագավ իր բաճկոնը, ճտքավոր կոշիկները եւ դուրս եկավ:

Դրսում նոյեմբեր ամսվա վերջն էր: Բավականին ցուրտ էր: Լիլիթը վազեց փողոցով ու նստեց կանգառում: Մայթերը ամբողջովին ծածկված էին մուգ կարմիր, կեղտոտ կանաչ ու փայլուն դեղին տերևներով:

Լիլիթը և նրա մայրը մենակ էին ապրում: Հայրը մահացել էր քաղցկեղից' 1 տարի ու հինգ ամիս առաջ:

Հանկարծ նրա հեռախոսին հաղորդագրություն եկավ: Լիլիթը հանեց հեռախոսը սառած մատներով, մի քանի վայրկյան նայեց էկրանին, ժպտաց ու ձեռքերը նորից գրպանը դրեց:

Լիլիթը 24 տարեկան էր, ուներ ընկեր, որի անունը Տիգրան էր: Հաղորդագրություն ուղարկողը հենց նա էր: Նրանք միասին էին սովորում համալսարանում, բայց Տիգրանը դիմեց նաև մագիստրատուրա և պատրաստվում էր նաև ասպիրանտուրա դիմել: Դասախոսի աշխատանքը հենց նրա համար էր:

Ավտոբուսը եկավ: Աղջիկը վազելով բարձրացավ և գրավեց իր տեղը: Նա հանեց ականջակալները, միացերեց իր սիրելի երաժշտական խմբի երգերը, իսկ դա հիմնականում Hurts-ն էր ու ժպիտը դեպքին հենվեց պատուհանին:

Նա մտքում կրկնում էր, թե ինչ հարցեր է նախապատրաստել այդ փաստաբանի համար: Նա նաև դրանք, գրի էր առել: Նա իսկապես հույս ուներ, որ կստանա այս աշխատանքը, թե չէ նրա մայրը արդեն շատ է հոգնում վաճառողուհու իր աշխատանքի պատճառով, նրան հանգիստ է պետք:

Հենց միջոցների սուղ լինելու պատճառով էր, որ Լիլիթը չդիմեց մագիստրատուրա, չնայած այնքան էլ մեծ ցանկություն չկար, բայց մայրը ուզում էր: Հայրը աշխատում էր շինարարության բնագավառում, և նա էլ լավ չէր վաստակում:

Մայրը միշտ պատրաստ է եղել նրա համար ամեն ինչի: Հոր մահից հետո ամեն ինչ ավելի բարդացավ: Հրաշք էր, որ նրանք կարողացան վերջին տարվա վարձը տալ, որովհետև հայրը այդ ժամանակ արդեն անկողնային հիվանդ էր:

Լիլիթը նորից հիշեց, որ այսօր հոր ծնունդն է ու կախեց աչքերը: Նա շատ կապված էր հոր հետ, միշտ ավելի, քան մոր հետ:

Լիլիթը մաքրեց դեմքին հայտնված արցունքը ու բացեց թղթապանակը' մտքերից ցրվելու համար: Առաջին էջին գրած ու ջնջած հարցերն էին: Լիլիթը մի սկզբունք ուներ' չտալ այն հարցերը, որոնք կարող էր առանց նրան հարցնելու էլ իմանալ, օրինակ' որտե՞ղ եք սովորել: Բայց այս դեպքը ուրիշ էր, մարդիկ նրան այնքան էլ լավ չէին ճանաչում, նա հայտնի չէր: Դրա համար մի քանի կոնկրետացնող հարցեր պետք է տալ:

Նա նորից գլուխը բարձրացրեց ու նայեց գունավոր ծառերին: Լիլիթը այնքան էլ չէր սիրում աշունը, մանավանդ ձմեռը, բայց ժամանակ առ ժամանակ ու լավ երաժշտության հետ նույնիսկ աշունն էր սկսում նրան դուր գալ:

Նա հավաքեց իրերը, շուտով պետք է իջներ:

Նրա հագին մուգ կանաչ գույնի շրջազգեստ էր նույն գույնի հաստ զուգագուլպաներ, սև ճտքավոր կոշիկներ, որոնք շատ երկար չէին, նույն գույնի վերնաշապիկ ու բաճկոնը: Մազերը արձակած էին, դրանք շատ երկար չէին' ուսերից մի քիչ ներքև: Գույնը շականակագույն, ինպես աչքերինը: Նրա մաշկը փղոսկրի գույն ուներ, աչքերը մեծ էին, շրթունքները նույնպես: Նա միշտ ամաչել է իր շրթունքներից ու հենց այդ պատճառով երբեք շրթներկ չի քսել դրանց' առանձին առիթները չհաշված:

Լիլիթը վեր կացավ տեղից ու մոտեցավ վարորդին, հաջորդ կանգառում պետք է իջներ:

Նա գրպանից հանեց 100 դրամանոցը, ուղղեց հագուստը ու մոտեցավ դռներին, երբ ավտոբուսը կանգնեց: Դրամը վարորդին փոխանցելուց հետո նա իջավ ու շարժվեց դեպի իր դիմաց կանգնած շենքը:

<<Հուսով եմ կստացվի, հուսով եմ, որ կստացվի>>, իր մտքում մի քանի անգամ կրկնեց Լիլիթը ու գնաց դեպի դուռը:

Սա առաջինն էր, ձեզ դուր եկավ???😃😃😃😃

Սպասում եմ ձեր մեկնաբանություններին ու ⭐⭐⭐⭐⭐⭐-երին:

Ձեր Եվա ՄԻՐ
🙈💞

1 страница28 марта 2018, 22:24