15 страница12 августа 2020, 17:15

Գլուխ 9

Գլուխ 9

Մաս 1

Էրիկը Իզաբելին բերեց տուն։ Մտնելով տան դարպասներից ներս Իզաբելն ասաց․

-Ծնողներդ էլ են այստեղ ապրու՞մ։

-Չէ, այստեղ մենակ ես եմ ապրում։ Ես հաճախ տանը չեմ գիշերում և լինում եմ այստեղ։ Ես եմ այս տունը գնել անտառին մոտիկ, որովհետև այստեղ ես ունեմ իմ սեփական բիզնեսը։ Բացի այդ  մեր տունը քաղաքի կենտրոնում է։ Մեր տան, իմ սենյակի լուսամուտից երևում է Էֆելյան աշտարակը։ Այնտեղ գեղեցիկ է, բայց ինձ պետք , որ դու այստեղ մնաս և ամեն օր մաքրես տունը, ճաշ պատրաստես, լվածք անես։

-Պարզ է։

-Դե ներս գնա, ես հիմա գործեր ունեմ և պետք է գնամ։ Երեկոյան, երբ վերադառնամ տունը փայլի մաքրությունից։ Դու ինձ հասկացա՞ր։

-Հասկացա։

Էրիկը նստեց մեքենան և գնաց այդտեղից։

Իզաբելը նայեց շուրջբոլորը։ Ամբողջ տան բակը ծածկված էր գեղեցիկ ծաղիկներով։

-Որքան շատ է սիրում ծաղիկներ։

Այդ ժամանակ տանից դուրս եկավ տարիքով կին և հարցրեց․

-Ու՞մ եք ուզում։

Իզաբելը մի պահ խառնվեց, հետո ասաց․

-Ե՞ս։

-Հա դու աղջիկ ջան ու՞մ ես ուզում։ Եթե պարոն Էրիկին ես ուզում, ասեմ, որ նա միայն ուշ ժամի է այստեղ լինում, կամ էլ ընդհանրապես չի գալիս։

-Ինձ Էրիկն է բերել,-պատասխանեց Իզաբելը։

-Պարզ է, դե ուրեմն ներս արի։

Իզաբելը ներս մտավ։

Նա ուղղակի ապշեց, երբ տեսավ տունը։ Ամբողջ տան ներսը լի էր կարմիր և դեղին վարդերով։

-Այսքան շատ ծաղիկ, ինչու՞ եք տանը դրել։

-Պարոն Էրիկը շշատ է սիրում խնամել ծաղիկներ։ Մենք իրավունք չունենք, այս ծաղիկներին մոտիկ գալ, որովհետև Էրիկը թույլ չի տալիս։ Եթե դու նոր աշխատողն ես, ում մասին Էրիկը մեզ պատմել է, ապա դու պետք է իմանաս, որ չպետք է մոտիկ գաս այս ծաղիկներին։ Բացի այդ պարոն Էրիկը չի սիրում, երբ բացի ինձանից մեկ ուրիշը մտնում է իր ննջասենյակ։ Նա սիրում է, որ իր իրերին ոչ մեկ չկպնի։ Բացի այդ նա տանել չի կարողանում փնթիությունը։

-Շնորհակալ եմ, որ ինձ այս ամենի մասին ասացիք։ Եթե ես չիմանայի ու մտնեի իր սենյակ հավաքելու կամ ծաղիկները ջրեի, հաստատ նա ինձ կվնասեր։

-Էրիկը այդպիսի տղա չի, որ վնասի։ Նա շատ լավ տղա է, ունի բարի սիրտ։ Կարող է կոպիտ է, սիրում է ամեն փոքր բանի վրա բղավել, շուտ  է նյարդայնանում, բայց նա շատ լավ մարդ է։ Այստեղ շատ մարդիկ են աշխատում ու ոչ մեկը չի բաղաքում Էրիկից, որովհետև Էրիկը շատ լավ մարդ է։

Իզաբելը խոսքեր չուներ ասելու։ Նա միայն իր մտքում ասաց․

-«Ինչպե՞ս կարելի է այդ հրեշին լավ մարդ անվանել»։

-Քո անունն ինչպե՞ս է։

-Իզաբել։

-Իսկ ես Նոնան եմ։ Ես քեզ այնպիսին եմ պատկերացրել ինչպիսին կաս։ Էրիկը քեզ միայն լավ ձևով է ներկայացրել քեզ։

-Էրիկը ինձ ներկայացրելա՞,-զարմացած ասաց Իզաբելը։

-Այո, ու ասեմ, որ նա քո մասին միայն լավ խոսքեր է ասել։ Միայն խնդրում եմ ասածներս հիշի և հանկարծ չկպնես այս ծաղիկներին։

-Լավ, շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Իսկ իմ ննջասենյակ ցույց կտա՞ք։

-Իհարկե, արի ինձ հետ։

Տիկին Նոնան ցույց տվեց Իզաբելին իր ննջասենյակը։ Հագուստ տվեց Իզաբելին, որ նա փոխվի և հագնի աղախինին համապատասխան հագուստ։ Հետո տիկին Նոնան դուրս եկավ ննջասենյակից։ Իզաբելը նստեց մահճակալի վրա և զարմացած ասաց․

-Զարմանում եմ դու ինչպիսի՞ մարդ ես իրականում։ Այս տիկինը քեզ այնքան գովեց, որ ինձ թվում է, որ ես քեզ չեմ ճանաչում։ Նրանց համար դու լավ մարդ ես Էրիկ, իսկ իմ համար հրեշ։ Ես ուզում եմ քեզ ճանաչեմ այնպիսին, ինչպիսին դու կաս իրականում։

Մաս 2

Էրիկը եկավ օֆիս։ Նա ներս մտավ և բարձրաձայն բղավեց.

-Որտե՞ղ են դրանք։

Քարտուղարուհին ասաց.

-Ձեր աշխատասենյակում են։ Նրանք ատրճանակ էին պահել մեր վրա։Ժանը և Ֆիլիպը հազիվ լեզու գտան նրանց հետ։ Ես արդեն ոստիկանություն եմ զանգահարել։ Ոստիկանությունը շուտով այստեղ կլին։

-Լավ չի, որ ոստիկանություն ես զանգահարել , բայց դե ոչինիչ։
Էրիկը մտավ աշխատասենյակ և սկսեց ծափահարել։ Հետո ասաց.
-Ես ասում էի չէ, որ թիկնապահնեիդ հետ ես գալու։

Միշելը նայեց Էրիկին և ասաց.

-Ես էլ ասում էի, որ պատասխան ես տալու։

Հետո Միշելը ատրճանակը հանեց և պահեց Էրիկի վրա։ Ֆիլիպը և Ժանը իրար խառնվեցին։

-Ատրճանակդ իջեցրու հիմարի մեկը,- գոռալով ասաց Ֆիլիպը։

-Արա քանի շուտա շներիդ վերկալ ու փախի, քանի գլուխդ վրիցդ չենք պոկել,-ասաց  Ժանը։

Էրիկը ասաց.

-Տղեք հանգստացեք, չեք տեսնում պապայի բալեն շունիկների հետա եկել։ Արդեն ոստիկանություն ճանապարհինա։ Եթե կրակի հաստատ ողջ կյանքը կկործանի։ Եթե հիմա փախչի չեմ բողոքի հատկապես, որ ես գործ տվող տղա չեմ։

-Էրիկ հերիք է քեզ դնես դուխով տղու տեղ,-ասաց Ֆիլիպը,- ինձ ու Ժանին տես ինչ օրն են գցել այս շները։

Ֆիլիպի և Ժանի դեմքն ամբողջությամբ արյուն էր։

-Իրանք պատասխան կտան, որ ձեր վրա ձեռք են բարձրացրել։ Ողջ կյանքներս մենք ենք ձեռք բարձրացնում իրա նմանների վրա հիմա ինքնա ուզում մեր վրա ձեռք բարձրացնի։ Ոչինչ պատասխան կտան բոլորը։ Ու ընկերներս դուք լավ գիտեք թե ինչ բախտի պետքա արժանանան։

-Այ լակոտ մահդ եկելա դեմդ կանգնել դու ի՞նչ ես խոսում,- ասաց Միշելը։

-Մահը իմ առաջ երբեք չի կարա կանգնի,-վստահ ասաց Էրիկը։

Միշելը ատրճանակիից կրակոց հանեց և փամփուշտը կպավ Էրիկի թևին։

-Էրի՜կ,-բացականչեց Ֆիլիպը։

Էրիկի ձեռքից արյունը հոսում էր, բայց նա կանգնել էր և նայում էր Միշելին։

Միշելն ասաց.

-Սա քեզ նախազգուշացում էր, որ այն մարդը, ով ինձ հարվածելա պատասխանա տալու։

Էրիկը ծիծաղեց և ասաց.

-Դեռ կտեսնենք։

-Մնաց Իզաբելը,-ասաց Միշելը։

Էրիկը սկսեց ավելի բարձր ծիծաղել։ Միշելն թիկնապահներին ասաց.

-Գնացինք։

Նրանք դուրս եկան։ Էրիկը Ժանին ասաց.

-Ես գնում եմ տուն։ Ոստիկանությանն այս մասին եչ մի խոսք։

-Լավ։ Բայց այս ձեռքով տուն ես գնու՞մ։

-Հա։

Էրիկը դուրս եկավ և նստեց մեքենան։ Նա մեքենայի մեջ թաշկինակը կապեց թևին և քշեց դեպի այն տունը, որտեղ  Իզաբելն է։

15 страница12 августа 2020, 17:15