19 страница30 мая 2020, 14:52

0․6 Ջեսսիկա/Մայք


Մաս 1

Առավոտ էր, ժամը՝ 830։  Մայքը արթնացավ և ասաց․

-Այս ի՞նչպես եմ հասել տուն։

Հետո գլուխը բռնեց և շարունակեց ինքն իրեն խոսել․

-Այս ինչպես է գլուխս ցավում։  Բայց այս ի՞նչ տարօրինակ հոտեր է գալիս։

Նա վերկացավ անկողնուց և տեսավ, որ Ջեսսիկայի թևնոցը իր մահճակալի կողքին ընկած է։ Նա բարձրացրեց և ասաց․

-Սա Ջեսսիկայի թևնոցն է, բայց ի՞նչ է անում իմ ննջասենյակում։ Չլինի Ջեսսիկան է ինձ օգնել ննջասենյակ գալ։ Բայց մինչև տուն տեսնես ո՞վ է ինձ բերել։ Ես խմած չէի նստի մեքենայի ղեկին։

Նա արագ իջավ խոհանոց։ Մտնելով խոհանոց Ջեսսիկային հարցրեց․

-Ես ինչպե՞ս եմ տուն եկել։ Մենակ եմ եկել, թե ինչ որ մեկը ինձը բերել է։

Ջեսսիկան նկատելով Մայքին սեղանին դրեց ափսեն և պառասխանեց․

-Դու երեկ շատ խմած էիր և Արեգը քեզ բերեց տուն։ Դու այնքան էիր խմել, որ չէիր կարողանում ոտքի վրա կանգնել։

-Լավ դա հասկացա, իսկ ո՞վ է ինձ սենյակ տարել։

-Արեգը, բայց դու միանգամից քնեցիր, իսկ ես օգնեցի  կոշիկներդ հանեցի և ծածկեցի։ Բայց դու գիշերը ջերմություն ունեիր և ես մնացի քո կողքը և խնամեցի։

Մայքը լռեց։ Հետո նա մոտեցավ Ջեսսիկային և ձեռքը մեկնելով ասաց․

-Թևնոցդ իմ  ննջասենյակում էիր մոռացել։ Վերցրու՛։

Ջեսսիկան արագ վերցրեց և ասաց․

-Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ։  Եթե կորցնեի շատ կտխրեի։ Սա իմ հայրիկիս  նվերն է իմ  21 ամյակին նվիրված։

Մայքը լսելով Ջեսսիկայի հոր մասին նորից զայրացավ և ասաց․

-Այս ի՞նչ զզվելի հոտեր ես գցել։ Ես չեմ հասկանում, դու ոչ մի բան չես կարողանու՞մ պատրաստել։

-Մայք քեզ ի՞նչ եղավ նոր լավ էիր։

-Կարողա գիտես հիվանդ եմ, որ առաջ լավ էի, իսկ հիմա լավ չեմ։

-Մայք ես նման բան չասացի, դու ուղղակի սխալ հասկացար ինձ։

-Լուրջ ես ասու՞մ, կարողա գիտես անհասկացող եմ։

-Մայք ինչու՞ ես քեզ այսպես պահում։

Մայքը մոտեցավ սեղանին և  վերցնելով ափսեները, որոնց մեջ ձվածեղն էր գցեց հատակին և կոտրեց։

-Մայք ի՞նչ ես անոիմ։

-Այս ամենը անգամ կենդանին չի ուտի, թե ցանկանում ես ինձ սպանե՞լ։

Ջեսսիկա ապտակեց Մայքին։

-Ես երբեք չեմ ցանկացել քեզ սպանել։ Ես այս ամենը մեծ սիրով էի պատրաստել ու միայն քեզ համար։

Մայքը մոտեցավ Ջեսսիկային  և ուժով համբուրեց նրան։ Ջեսսիկան մի կերպ ազատվեց Մայքի ձեռքից և նորից ցանկացավ  ապտակել, բայց Մայքը բռնեց նրա ձեռքը և ասաց․

-Եթե մի անգամ էլ  ապտակես ես նորից քեզ կհամբուրեմ։ 

Ջեսսիկան աչքերը լցրեց և ցանկացավ գնալ այդտեղից, բայց Մայքը բռնել էր նրա ձեռքը։

-Ձեռքս բաց թող,-ասաց Ջեսսիկան։

-Չհամրձակվես լաց լինել, կոկորդիլոսի արցունքները իմ վրա չեն ազդում։

-Բայց ինչ զզվելի ես դու Մայք։

-Գուցե զզվելի եմ, բայց իմ հայրը մարդասպան չի։

-Ինչ նկատի ունես։

-Մի օր կիմանաս, բայց երբ ժամանակը գա։

-Մայք ես հարց տվեց, ի՞նչ նկատի ունես այդ ասելով։ Իմ հայրն էլ մարդասպան չի, ինչպես քո հայրը։

-Ես միայն ուրախ եմ։

Մայքը բաց թողեց Ջեսսիկայի ձեռքը և ասաց․

-Արի ես քեզ կօգնեմ պատրաստես իմ սիրելի խմորեղենը։

Ջեսսիկան սրբեց արցունքները և պատասխանեց․

-Լավ։

Նրանք սկսեցին պատրաստել  «շոկոլադե կեքսիկներ»։ Պատրաստման ընթացքում նրանք այնքան երջանիկ էին։  Ջեսսիկան մի պահ կանգ առավ և ուշադիր նայեց Մայքին։ Մայքը նկատեց, որ Ջեսսիկան միայն իրեն է նայում զարմացած հարցրեց․

-Ինչու՞ ես ինձ այդպես նայում։  Չլինի նորից ես ցանկանում ինձ համբուրես։

-Ինչու՞ ես այսքան տարբեր։ Մեկ լավն ես, իսկ հաջորդ րոպեին այնքան վատն ես դառնում։  Ու այսպես ավելի լավն ես, քան այն ժամանակ, երբ դառնում ես կոպիտ և ուզում ես ամեն գնով ինձ ցավեցնել։

Մայքը բռնեցՋեսսիկայի ձեռքը և ասաց․

-Հիմա մենք կդնենք կեքսերը Ջեռոցի մեջ և մոտ 20-30 րոպե հետո դրանք պատրաստ կլինեն։ Հետո մենք միասին թեյ կխմենք և կգնանք խանութ քեզ համար հագուստ գնելու։ Իմ կինը չի կարող  իր պահարանի մեջ քիչ հագուստ ունենա։ Իսկ երեկոյան մենք պետք է գնանք  հեռուստատեսություն, այսօր ինձ կանչել են այնտեղից։ Ես պետք է հարցազրույց տամ և կցանկանամ, որ դու այդ կարևոր պահին իմ կողքին լինես։Ջեսսիկան ժպտաց և պատասխանեց․

-Լավ, ես կգամ քեզ հետ։

-Ապրես։

Նրանք կեքսերը դրեցին ջեռոցի մեջ։ Մինչ կեքսերը պատրաստ կլինեին Ջեսսիկան թեյ պատրաստեց ։ Երբ կեքսերն արդեն պատրաստ էին նրանք նստեցին  սեղանի շուրջ և նախաճաշեցին։

-Վաղը ես քեզ կօգնեմ պատրաստել  այն ամենը ինչ դու կցանկանաս ուտել։

-Շնորհակալ եմ Մայք։

Մայքը ժպտաց և ձայն չհանեց։ Նա իր մտքում ասաց․

-« Կներես Ջեսսի, որ քո հետ դաժան եմ վարվելու։ Ես ուղղակի ցանկանում եմ իմ մոր և հոր վրեժը լուծեմ։ Ես չպետք է մոռանամ թե դու ում աղջիկն ես և ինչ ազգանուն ես կրում։ Բայց չեմ էլ կարողանում զգացմունքներս ցույց չտալ։ Ես արդեն զգում եմ, որ սիրում եմ քեզ։ Բայց պետք է պայքարել այդ սիրո դեմ և վրեժը լուծել»։

Նրանք նախաճաշեցին և Ջեսսիկան հավաքեց սեղանը։

-Ջեսսիկա քեզ 10 րոպե ժամանակ պատրաստվելու համար։ Արագ պատրաստվիր, որ գնանք։

-Լավ հիմա արագ փոխվեմ և իջնեմ։

-Լավ, ես քեզ դրսում կսպասեմ։

Ջսսիկան արագ բարձրացավ իր ննջասենյակ և սկսեց ընտրել հագուստերից թե որ մեկն է հագնելու։

-Ես պետք է գեղեցիկ հագնվեմ։

Նա ընտրեց գեղեցիկ կիսաշրջազգեստ և հագավ։ Նա  կանգնեց հայելու մոտ և ձեռքը տանելով դեպի շրթունքները հիշեց, թե ինչպես Մայքը համբուրեց իրեն։

-Մայք, երանի միշտ այնպես մնաս ինչպես հիմա ես։ Ես չեմ ցանկանում, որ դու դառնաս կոպիտ և ցավ պատճառես ինձ։ Երանի ամեն օր այսպես լինի։ Ես կլինեմ քո կողքին ու ամեն ինչ կանեմ, որ դու թողնես խմելը և միշտ երջանիկ լինես։ Ու այդ ամենը ես անելու եմ սրտանց, որովհետև սիրում եմ քեզ։

Ջեսսիկան դուրս եկավ ննջասենյակից և նկատեց ինչ-որ կնոջ նկար։

-Երևի Մայքի մայրն է։ Բայց Մայքը նման չի իր մայրիկին։ Տեսնես ի՞նչ է եղել իր մայրիկի հետ, որ նա ինքնասպան է եղել։

Ջեսսիկան դուրս եկավ տանից և մոտեցավ Մայքին։ Մայքը տեսավ Ջեսսիկային և ասաց․

-Սիրուն ես, բայց այնքան շատ չէ, որ իմ կնոջ տիտղոսը կրես։ Եթե իմ կինն ես պետք է ավելի գեղեցիկ հագնվես։

-Մայք դու շատ ինքնահավան ես ու դա շատ վատ է։ Բոլորս էլ  մարդ ենք ու բոլորս էլ Աստծո առաջ հավասար ենք։

-Աստծու անունը չտաս,-գոռաց Մայքը,- Աստված չկա։

Ջեսսիկան լռեց։ Նա չցանկացավ շարունակել, քանի որ չէր եւզում, որ Մայքը տխրի կամ ավելի զայրանա։Մայքը բացեց մքենայի դուռը և ասաց․

-Նստի՛ր։

Ջեսսիկան նստեց մեքենան և մՄայքը շատ ուժեղ փակեց դուռը։ Ջեսսիկան շատ վախեցավ։ Հետո Մայքը նստելով մեքենան ասաց․

-Մյուս անգամ չհամարձակվես ինձ դասեր տաս, հասկացա՞ր ինձ։  Ու մի բան էլ, լավ հիշիր ես հայտնի եմ ու ամեն մարդ չի կարող հայտնի դառնալ։ Ես դերասան եմ, ես մյուս շաբաթ արդեն նկարահանվելու եմ նոր ֆիլմում, որպես գլխավոր հերոս։ Ու 2 օրից ես դուրս եմ հանելու իմ երգի կլիպը։

-Դու երգու՞մ ես։

-Հա՛։

-Ուրախ եմ քեզ համար,-ասաց Ջեսսիկան, բայց նրա աչքերի մեջ տխրություն կար։

Ջեսսիկան միշտ երազել ես երգչուհի դառնալ, բայց հայրը չի թողել։ Սովորել է «Երգի և արվեստի» ինստիտուտը, բայց մեկ է հայրը չի թողել իր սեփական երգերը ունենա իր սեփական կլիպները։

-Մերսի,-պատասխանեց Մայքը,- Իմ երգի պրեմերային դու կգա՞ս։

-Հա, կգամ,- կամաց ձայնով պատասխանեց Ջեսսիկան։

-Ապրես։

Նրանք գնացին Նյու Յորքի ամենամեծ, ամենահյտնի և ամենաթանկարժեք հագուստի խանութը։

Մաս 2-րդ

Մտնելով խանութ բոլոր աղջիկները վազեցին Մայքին ընդառաջ։ Բոլորը ցանկանում էին նկարվել նրա հետ։ Մայքը  սկսեց բոլորի հետ նկարվել։

-Կներեք Մայք Բրաուն, իսկ աղջիկն ո՞վ է,- հարցրեց աղջիկներց մեկը։

Մայքը բռնեց Ջեսսիկայի ձեռքը և ասաց․

-Ծանոթացեք նա իմ կինն է։ Մենք ամուսնացել ենք, երբ Հայաստանում էինք։

-Ո՞նց, դուք փաստորեն ամուսնացե՞լ եք։

-Արդեն ասաց, որ այո, ես ամուսնացել եմ։ Նա իմ կինն է, ում ես շատ եմ սիրում։ Այսօր երեկլոյան կարող եք լուերով տեսնել իմ ելույթը։ Ես կպատմեմ իմ և Ջեսսիկայի մասին։

-Բայց ձեր կնոջ դեմքը շատ ծանոթ է, նա էլ է բարձրաստիճան ընտանիքից։

-Երեկոյան ամեն ինչ կիամանաք,- ասաց Մայքը,- հիմա կներեք մեզ, մենք պետք է հագուստ ընտրենք իմ և կնոջս համար երեկոյան ելույթի համար։ Իսկ հետո ում հետ չհասցրեցի նկարվել կնկարեմ։

Մայքը և Ջեսսիկան սկսեցին իրենց համար հագուստ ընտրել։ Նրանց մոտեցավ վաճառողուհին և հարցրեց․

-Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել Մայք ջան։

-Կնոջս համար գեղեցիկ կիսաշրջազգեստ ենք ընտրում։ Եթե կարող եք օգնեք նրան այդ հարցով։

-Իհարկե, հետևեք ինձ,-ասաց վաճառողուհին Ջեսսիկային։

-Ջեսսի ես քեզ այստեղ կսպասեմ, ընտրիր ամենագեղեցիկ հագուստը և անպայման ցույց կտաս ինձ։

-Լավ։

Ջեսսիկան գան վաճառողուհու հետ։ Նա սկսեց տարբեր հագուստներ փորձել և ցույց տալ Մայքին, բայց նա ոչ մեկը չէր հավանում։ Մնացել էր մի հագուստ։ Այն կարմիր էր, դիմացը կարճ էր, իսկ հետևի հատվածը շատ երկար և քսվում էր գետնին։  Գոտկատեղի վրա ուներ գեղեցիկ բանտիկ։ Հագուստը շատ գեղեցիկ էր։ Մայքը, երբ տեսավ Ջեսսիկային այդ հագուստով վերակացավ բազկաթոռից և մոտենալով նրան ասաց․

-Շատ գեղեցիկ ես Ջեսսիկա, իմ Ջեսսիկա։

Ջեսսիկան զարմացավ Մայքի այդ խոսքերից։ Նրա սիրտ սկսեց արագ աշխատել, իսկ Մայքը բռնեց նրա ձեռքը և հետո ամուր գրկեց։ Նրանք միասին գրկախառնվեցին։ Հետո Մայքը և Ջեսսիկան ուշադիր նայեցին իրար աշքերի մեջ և Մայքը համբուրեց Ջեսսիկային։ Բոլորը նայում էին նրանց և նկարահանում։ Հետո Մայքը ասաց․

-Հագուստի գումարը կգրեք իմ հաշվին։

-Լավ,-պատասխանեց վաճառողուհին։

Մայքը բռնեց Ջեսսիկայի ձեռքը և նրանք միասին դուրս եկան խանութից։ Ջեսսիկան այնքան երջանիկ էր, որ չէր պատկերացնում, որ կա արդյոք իրենից երջանիկ մարդ այս աշխարհում , թե ոչ։

Նրանք միասին գնացին վարսավիրանոց։ Մայքը սպսեց այնքան մինչև գեղեցկուհի Ջեսսիկան դուրս եկավ վարսավիրանոցից։ Մայքը նայում էր Ջեսսիկային և չէր կարողանում խոսել։  Ջեսսիկան ժպտում էր, իսկ Մայքը խոսքեր չէր գտնում նկարագրելու Ջեսսիկայի գեղեցկությունը։

-Ջեսս, դու այնքան գեղեցիկ ես։ Խոսքեր չեմ գտնում, որ քեզ նկարագրեմ,- ասաց Մայքը։

-Մերսի։

Նրանք միասին վերադարձան տուն։ Մտնելով տուն Մայքը Ջեսսիկային ասաց․

-սպասիր այստեղ, ես արագ բարձրանամ և նորմալ հագնվեմ և միասին գնանք։

-Լավ, ես քեզ հյուրասենյակում կսպասեմ,-պատասխանեց Ջեսսիկան։

Մայքը բարձրացավ իր ննջասենյակ և սկսեց հագնվել։ Նա հագնվում էր, բայց աչքերի առաջ  Ջեսսիկան էր։ Նա աչքերը փակում էր, նորից Ջեսսիկային էր տեսնում։ Մայքը մոտեցավ հայելուն և նայելով հայելու մեջ ասաց․

-Կներես պապի ջան, բայց չեմ կարող ես ցավ պատճառել Ջեսսիկային, որովետև սիրում եմ  նրան։ Պապ, մամ կներեք, բայց ձեր տղան սիրահարվել է և չի կարող իր սիրած էակին ցավ պատճառի։

Հետո նա փորձեց կապել փողկապը բայց չէր ստացվում։ Այդ ժամանակ ներս մտավ Ջեսսիկան։ Նա մոտեցավ Մայքին և ասաց․

-Թույլ տուր քեզ օգնել։

Մայքը ոչինչ չասաց։ Ջեսսիկան մոտեցավ Մայքին և օգնեց կապել փողկապը։ Հետո նայեց Մայքին, իսկ երբ ցանկանում էր դուրս գալ սենյակից Մայքը բռնեց նրա ձեռքը և ասաց․

-Շներհակալ եմ։

Ջեսսիկան ժպտաց և նրանք գրկախառնվեցին։ Հետո Մայքը ասաց․

-Արդեն ուշանում ենք, արի գնանք։

Նրան միասին դուրս եկան և նստելով մեքենան գնացին ամենահայտնի հեռուստատեսությունը։

19 страница30 мая 2020, 14:52