1․4 Ջեսսիկա Մակուե
Հիշողություն
Ծիրանագույն մայրամուտը փռել էր իր թևերը ամբողջ քաղաքի վրա։ Արևը կամաց մայր էր մտնում, իսկ մարդիկ աշխատանքից դուրս էին եկել և շտապում էին իրենց տները։ Տան բակերից լսվում էին երեխաների ձայները, որոնք խնդրում էին իրենց մայրիկներին, որ մի փոքր էլ խաղան։ Լսվում էր տատիկների ձայներ, որ հարսի հետ ուրախ ընտրիքի սեղաններն էին բացում ։ Բակրում կանգնած ջահել նորահարսերը սպասում էին իրենց աշխատանքից հոգնած ամուսիններին։ Փողոցում մեքենաների տարափ էր, արդեն պիկ ժամը վերջանում էր և բոլորը շտապում էին րոպե առ շուտ հասնել իրենց տները։ Հոգնած հայրիկները շտապում էին տուն, որպեսզի գրկեն իրենց փոքրիկներին, իրենց զավակներին և ուտեն իրենց կանանց պատրաստած ուտեստները։
Ես չգիտեի, թե ու՞ր պետք է գնամ, որտե՞ղ ինձ կընդունեն։ Ես վախենում էի ամբողջ աշխարհից։ Իմ գլխաշորով ծածել էի գլուխս, որ ոչ մեկ չտեսնեն ինձ , ոչ մեկ չճանաչի։ Ես երկար քայլեցի և ծանր հոգնածություն զգացի։ Որոշեցի մի փոքր կանգ առնել։ Ես նստեցի կանաչ խոտերի վրա և սկսեցի մտածել․
-« Ո՞վ էր այդ մարդը, ում ես խանգարում էի։ Ես չգիտեմ որտեղից սկսեմ փնտրել իրան, բայց ի բան հաստատ գիտեմ կփորձեմ ապացուցել իմ անմեղությունը։ Ես չգիտեմ կկարողանամ երբևէ ներել ծնողներիս։ Համենայն դեպս ես վստահ եմ, ործնողը միշտ իր զավակի կողքին է մնում, այլ ոչ թե նման կերպ վարվում»։
Ես շատ երկար մտածում էի և հանկարծ մտքովս մի միտք անցավ․
-«Ես Հայաստան տատիկ ու պապիկ ունեմ։ Եթե կարողանամ գումար հավաքել և գնալ Հայաստան ես կփնտրեմ նրան ու վստահ եմ , որ տատիկ ու պապիկ ընդունում են իրենց թռնուհուն։ Ես կփնտրեմ նրան։ Բայց գումար ինչպե՞ս աշխատեմ»։
Ես երբեք չէի աշխատել, բայց հիմա հասկանում էի, որ պետք է աշխատանք գտնեմ։ Բայց ես երբեք տանն էլ գործ չէի արել և իմ մասնագիտությունով էլ ինձ չէին ընդունի։ Ես համապատասխան փաստաթղթեր չունեի իմ ձեռքում, բայց հետ այդ տուն չէի գնա։ Ինձ հաստատ չէին ընդունի։Բայց համենայն դեպս որոշեցի, որ պետք է աշխատեմ ու առավոտյան անպայման կսկսեմ փնտրել աշխատանք։ Ես պառկեցի կանաչ խոտերի վրա և միանգամից քնեցի։
***
Առավոտ էր։ Թռչունները սկսել էին իրենց գեղեցիկ և ռոմանտիկ դայլայլները։ Ես կամաց աչքերս բացեցի ու զգացի, որ բոլորը նայում են ինձ։ Ես արագ ոտքի կանգնեցի և ասացի․
-Ինչու՞ եք ինձ այդպես նայում։
Բոլորը սկսեցին բարձր ծիծաղել։ Ես սկսեցի ինձ վատ զգալ, չէ որ բոլորը նայում էին ինձ ու բարձր ծիծաղում։
-Ես նորից եմ հարցնում, ինչու՞ եք ծիծաղում։ Իմ դեմքին ինչ-որ բան կա, որ դուք ծիծաղում եք։
Բոլորը միայն ծիծաղում էին։ Ես ցանկանում էի փախչել այդտեղից և հանկարծ լսվեց տղամարդու ձայն։
-Ցրվե՛ք։ Արա՛գ։
Բոլորը հետ շրջվեցին և սկսեցին արագ ցրվելը։ Ինձ մոտեցավ մի գեղեցիկ տղամարդ և ասաց․
-Պետք չէ նեղվել նրանց ծիծաղից։ Այստեղ մենք շինություն պետք է կառուցենք, իսկ դուք քնել էիք իմ տարածքի վրա։ Դրա համար էլ բոլորը ծիծաղում էին։
-Կներեք ես չգիտեի, որ սա ձեր տարածքն է։ Ես հենց հիմա էլ կգնամ։
-Եթե քնել եք այստեղ ուրեմն դուք գնալու տեղ չունեք։ Բայց դուք ինձ ինչ-որ մեկին հիշեցնում եք։
Ես վախեցա և ասացի․
-Չէ՛, ես ոչ ոքի նման չեմ։
Նա նայեց ինձ և ասաց․
-Ինչու՞ խառնվեցիր։ Բայց համենայն դեպս ով ուզում ես եղիր, ինձ համար մեկ է։ Ես Ջորջ Բատլեռն եմ, իսկ դու՞։
Ես նայեցի իրեն և ասացի․
-Ես պետք է գնամ։
Նա սկսեց բարձր ծիծաղել։ Ես զարմացած նայեցի իրեն և հարցրեցի․
-Ինչու՞ եք ծիծաղում։
-Ես չգիտեի , որ ձեր անուն ես պետք է գնամ է։
Ես ձայն չհանեցի և նեղացկոտ հայացքով նայեցի նրա վրա։
-Այդպես մի նայիր ինձ, հիմա անունդ նորմալ ասա։
-Ջեսսիկա։
-Փաստորեն Ջեսսիկա։ Հաճելի է Ջեսսիկա ջան։ Հիմա
2-րդ հարցիս պատասխանիր։
-Ո՞ր հարցին։
-Ու՞ր ես գնալու։
-Տուն,- կտրուկ պատասխանեցի ես։
-Տուն գնացողը գիշերը կգնար։ Հիմա դու կգաս ինձ հետ։
-Ես ձեզ հետ ոչ մի տեղ չեմ գալու, ես պետք է գնամ։
-Դու եթե քեզ հայելու մեջ տեսնես, հաստատ կիմանաս, որ նմանվում ես իսկական բոմժի։
-Եթե մարդ գնալու տեղ չունի կամ գումար չունի, պետք չէ նրան անվանել բոմժ։ Դա շատ կոպիտ է հնչում։
-Լսի գիտունիկ ջան, ոնց ցանականում եմ, այդպես էլ խոսում եմ։ Դու բեր ինձ ոչինչ մի ասա։ Դու միայն իմ հետ կգաս իմ տուն։ Այնտես կլվացվես քեզ կարգի կբերես ու նոր կգնաս անտունների մոտ։
-Ինձ ձեր օգնություն պետք չի։
Այդ տղան ձեռքը տարավ գրպանը և ինչ-որ թուղթ մեկնելով ինձ ասաց․
-սա իմ այցեքարտն , եթե ինչ-որ բանի կարիք ունենաս զանգահարի կամ արի օֆիս։ Ես քեզ կօգնեմ։
-Ես նորից եմ ասում օգնության կարիք չունեմ,- ասացի ես, բայց վերցրեցի այցեքարտը։
Նա նայեց ինձ, ժտաց և հեռացավ։ Ես էլ սկսեցի քայլել և մտածել, որտեղ պետք է աշխատանքի ընդունվեմ, ավելի ճիշտ որտե՞ղ ինձ կընդունեն աշխատանքի կամ էլ չեն ընդունի։ Ես սկսեցի տարբեր սրճարաններում, խանութներում և օֆիսներում աշխատանք փնտրել, բայց ոչ ոք չէր ցանկանում ինձ լսել։ Բոլորը նայում էին ինձ և միանագմից մերժում։ Իմ ամբողջ հագուստը կեղտոտվել էր, մազերս սանրած չէին և դրա համար, բոլորը մտածում էին, որ ես իսկական անտուն եմ։
Արդեն օրը մոտենում էր իր ավարտին։ Ես հուսահատված եկա նորից այն նույն տեղը, որտեղ առավոտյան ծանոթացել էի Ջորջի հետ։ Ես նստեցի կանաչների վրա և ասացի․
-Ես վաղը հուսամ կհանդիպեմ Ջորջին և նա ինձ կօգնի աշխատանքի հարցով։
Ինձ պետք էր ամեն գնով հասնել Հայաստան ու անպայման տեսնել իմ տատիկին ու պապիկին։
