1 страница11 апреля 2021, 12:28

ՄԱՍ 1

1960-ական թվականներին խորհրդային միության միլիցիայի աշխատանքը չափազանց բարդացել էր։ Մի քանի տարվա ընթացքում օրինապահ մարմինների շարքերից կրճատվել էին ավելի քան 25000 աշխատակիցներ,ինչի արդյունքում հանցագործությունների մոտ 1/3 մասն այդպես էլ չէր բացահայտվում։Վտանգավոր հանցագործների դեմ պայքարելու փոխարեն ԽՍՀՄ ղեկավարությունը, Նիկիտա Խրուշչովի գլխավորությամբ անզիջում պայքար էին սկսել…ալկոհոլային խմիչքների չարաշահման դեմ։Հավանաբար Միլիցիայի անատամ աշխատանքի արդյունքում էլ 1963 թվականի դեկտեմբերից սկսվեց դաժանագույն սպանությունների շղթան։

***

Առաջին սպանությունը կատարվեց 1963 թվականի դեկտեմբերի 20-ին,մայրաքաղաք Մոսկվայում։ Բալտիյսկի փոխոցի բնակարաններից մեկում հայտնաբերվեց տասներկուամյա Կոստյա Սոբոլևի կացնահարված մարմինը։Մարդասպանը ակնհայտորեն ինչ-որ բան էր փնտրել քանի որ բնակարանն ամբողջովին տակնուվրա էր արված։ 
Արդյունքում պարզվել էր,որ  այդքան էլ շատ բան չէր կորել Սոբոլևների տանից՝մեկ հատ բամբակյա բլուզ և դրամապանակ,որում ընդամենը 60 ռուբլի գումար էր եղել։
Դեպքի վայր ժամանած խորհրդային միլիցիայի աշխատակիցները,այցելեցին բոլոր հարևաններին և արդյունքում հաջողվեց հայտնաբերել վկայի,ով ինչպես պարզվեց հետագայում բեկնումային դեր էր խաղալու այդ աղմկահարույց քրեական գործի քննության մեջ։
Իննամյա Վոլոդյա Տեպլովը տատիկի և փոքրիկ զարմիկի հետ էր տանը եղել (փոքրիկը ընդամենը մի քանի ամսեկան էր)։Դուռը թակել էին և քանի որ տատիկը զբաղված էր եղել,Վոլոդիան մոտեցել էր և հարցրել.
-Ո՞վ է։
-《Մոսգազ》,-լսցել էր դռան հակառակ կողմից։
Քանի որ այդ տարիներին 《Մոսգազ》-ի աշխատակիցները հաճախ էին ստուգայց կազմակերպում բնակարաններում,ուստի երեխան բացել էր դուռը։
-Տանը ո՞վ կա,-հարցրել էր տղամարդը։
-Բոլորն էլ տանն են,-բարեբախտաբար պատասխանել էր տղան։
Անծանոթը չէր էլ փորձել ճշտել,թե ովքեր են 《բոլոր》-ը և մտնելով խոհանոց իբր ստուգել էր գազի խողովակներն ու դուրս եկել։
Քիչ անց նա երկրորդ անգամ էր թակել Տեպլովների բնակարանի դուռը պատճառաբաննելով,որ լուցկին է մոռացել։Երորդ թակոցն էլ սպասեցնել չէր տվել,բայց այդ անգամ Վոլոդյան այլևս չէր բացել դուռը։
Տեպլովների բնակարանը շենքի երկրորդ հարկում էր իսկ Սոբոլևներինը,որտեղ հայտնաբերվել էր տասներկուամյա տղայի դին չորորդ հարկում։ Հավանաբար մարդասպանը բավական երկար էր շրջել շենքում մինչև գտել էր ամենաանօգնական զոհին,իսկ բնակարան մտնելու պատրվակն ավելին քան համոզիչ էր՝ գազօջախների և գազատար խողովակների ստուգում։
 

***

Դուրս գալով շենքից, մորթյա գլխարկով տղամարդը քայլերն ուղղեց դեպի իր և ընկերուհու մշտական հանդիպման վայրը։Մինչև 《ականջների ծայրը》 նրան սիրահարված երիտասարդ աղջիկը հեռվից նկատելով սիրեցյալին քիչ էր մնում հրճվանքից թռչկոտեր։
-Հը,ի՞նչ արեցիր,-հարցրեց նա ձեռքերը 《փաթաթելով》 կովկասյան արտաքինով տղամարդու պարանոցին,-ստացվե՞ց։
-Ստացվեց,-ժպտաց տղամարդը,-էն էլ ոնց ստացվեց։
-Իսկ մեր ձեռք բերած կացնիկը,պետք եկա՞վ։
-Այո պետք եկավ։
-Փաստորեն դու նրան…
-Ես դա արել եմ հանուն հայրենիքի։Կատարել եմ ղեկավարներիս հանձնարարությունը,որը համոզված եմ բխում է մեր երկրի շահերից։
-Նա արժանի՞ էր նման պատժի։
-Բնականաբար արժանի էր։Նա ԽՍՀՄ-ին կարող էր լուրջ վնաս հասցնել։Ես որպես ԽՍՀՄ ՊԱԿ-ի մայոր (պետական անվտանգության կոմիտե, КГБ) նրան վերացնելու հրաման էի ստացել ու բնականաբար կատարեցի իմ առաքելությունը։Հա իդեպ դու էլ ինձ օգնեցիր։Քիչ էր մնում մոռանայի,սա քեզ,-ասաց տղամարդն ու ընկերուհուն մեկնեց սպանված տղայի բնակարանից վերցրած բամբակյա բլուզը։
-Վախ ինչ գեղեցիկ է,իսկը իմ հագով է,-երջանիկ ժպիտը դեմքին ասաց աղջիկն ու նորից 《կախվեց》 կովկասցու պարանոցից։
-Գնանք ռեստորան։

Ղեկավարությունս,որպես խրախուսանք դրամական պարգևի է արժանացրել ինձ,այնպես որ այսօր մինչև լուսաբաց զվարճանալու ենք։Լրիվ մոռացել էի,-ձեռքի ափով սեփական ճակատին հարվածելով խոսեց տղամարդը,-գնացքի տոմսեր գնե՞լ ես,կարծեմ քեզ ասել էի,որ ղեկավարությունը հանձնարարել է միաժամանակ լքել Մոսկվան։
-Իհարկե գնել եմ սիրելիս,դեռ երեկ եմ գնել։Ամեն ինչ արել եմ ինչպես ասել էիր։
-Ապրի իմ աղջիկը,ուրեմն վաղը կգնանք Իվանովո։Հա ինկատի ունեցի,որ այնտեղ մեկնում ենք երիտասարդ դերասանների կերպարով։Համակերպվիր ՊԱԿ-ի սպայի հետ ապրելու տարօրինակություններին,-ծիծաղեց տղամարդը։
-Ինձ այս լրտեսական խաղերը դուր է գալիս,-հրճվանքով պատասխանեց աղջիկը,-համ էլ մենք իրականում ենք արտիստներ։Դու հոյակապ երգիչ ես,ես էլ վատ բալերինա չեմ եղել։Զուր չենք մի ամբողջ տարի օպերետայում աշխատել։
-Իհարկե զուր չենք աշխատել,բայց մեր նախկին աշխատավայրի մասին ոչ ոքի,ոչ մի բառ։Հիշիր,որ ես գաղտնի ծառայության մեջ եմ,-բավական խիստ տոնով զրույցը եզրափակեց կովկասցին։
     Ողջ գիշեր նշելով 《մայոր》-ի հերթական հանձնարարության հաջող կատարումը,սիրահար զույգը նստեց գնացք և շարժվեց դեպի Իվանովո։ Նրանք որոշեցին հյուրանոցի փոխարեն բնակարան վարձել և կանգ առան Գալինա Ֆեդոտովա անունով մի կնոջը պատկանող մեկսենյականոց բնակարանում։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

1 страница11 апреля 2021, 12:28