🦩 Վերջին 🦩
Մինչ ֆֆն գրելը ուզում եմ շնորհավորել Յոնջունի ծննդյան օրը🥺🥳🥳🥳🥳
Շնորհավոր կյանք🥺🥳



Մի երկու ժամ այդպես քնելուց հետո Ջունը արթնանում է:Սոնին քնած էր դեռ, ժպտում է, հանգիստ վեր է կենում ու իջնում է ներքև: Չոնյոնը հեռուստացույց էր նայում։
-Եկար, լավ ես?
-Այո
-Իսկ Սոնին ուր է
-Քնած է
-Պարզ է
Մի քանի րոպե անց Սոնին ցած իջավ:
-Լավ քնեցիր? (Ջուն)
-Այոո
-Արի նստիր կողքիս
Սոնին նստեց, գրկեց նրան ու գլուխը դրեց ուսին:Ֆիլմից հետո Ջունը Սոնիին ուղեկցեց տուն:Առավոտյան Ջունը որոշեց զբոսնել Սոնիի հետ և գնում էր նրա տուն, բայց բարեբախտաբար թե դժբախտաբար նա ճանապարհի մյուս կողմում էր:Ջունը ձեռքով արեց:Սոնին նկատեց ու լայն ժպտաց:Նա սկսեց մոտենալ Ջունին իսկ Ջունը նրան:Կողքից բեռնատար էր գալիս սակայն Սոնին այն չեր նկատել ու քայլում էր առաջ:Նամջունը նկատեց բեռնատարին: Վազելով հասավ նրան, ամուր գրկեց ու բեռնառարը խփեց նրանց... Բոլորը վախեցած մոտեցան նրանց
Սոնին մի պահ բացեց աչքերը, նայեց արյան մեջ կորած Նամջունին.
-Ջուն,- հազիվ լսելի ձայնով, ու նորից փակվեց աչքերը:
-Շտապ օգնություն զանգեք (ինչ որ մեկը)
Շտապ օգնության մեքենան եկավ և նրանց տարավ հիվանդանոց:Սոնիի հեռախոսին զանգ եկավ որը ընկած էր գետնին:Ինչ որ մեկը վերցրեց և պատասխանեց:
-Ալո Սոնի, որտեղ ես? (Չոն)
-Նրան բեռնատարն է խփել և հիմա նրան տանում են հիվանդանոց:
-Ինչ? Հասցեն ասեք
Նա հասցեն ասաց Չոնին ու նա միանգամից տեղեկացրեց Չոնյոնին ու միասին գնացին հիվանդանոց:
Սոնիի վիճակը այնքան էլ վատ չէր, ինչքան որ Ջունի վիճակը, քանի որ Ջունը իր վրա էր վերցրել բեռնատարի ողջ ուժը:Մի քանի ժամից բժիշկը դուրս եկավ.
-Ինչպես է քույրս?
-Իսկ եղբայրս? Նա լավ է չէ?
-Նրանք հիմա կոմայի մեջ են, և Աստված գիտի թե երբ կարթնանան:Իսկ հիմա ես գնամ:
Անցավ մեկ տարի սակայն ոչ ոք չէր արթնացել:Անցավ ևս մի քանի ամիս և Սոնին վերջապես բացեց աչքերը:
-Սոնի, ինչպես ես?, - Չոնը տեղից վեր թռավ երբ տեսավ որ նա աչքերը բացել է
-Ջուն, -հազիվ լսելի ձայնով, բայց Չոնը լսեց, -որտեղ է նա?
-Նա դեռ կոմայի մեջ է
-Ես պետք է տեսնեմ նրան
-Դու չես կարող նրան տեսնել քանի դեռ չես ապաքինվել:Մի քիչ սպասիր:
Հաջորդ օրը Սոնին գնաց Ջունի պալատ:Արցունքներն աչքերին մոտեցավ ու նստեց կողքին, դողացող ձեռքերով բռնեց Ջունի ձեռքը:
-Խնդրում եմ բացիր աչքերդ, ես ուզում եմ տեսնել դրանք:Շուտ ապաքինվիր լավ?
Մի քանի օրից Սոնիին դուրս են գրում, ու նա գնում է գյուղ:Մի քանի օրվա հանգստից նորից վերադառնում է Սեուլ՝ Ջունի մոտ:
-Ջուն ես կարոտում եմ քեզ, խնդրում եմ շուտ բացիր աչքերդ:
Ես կսպասեմ քեզ անկախ ամեն ինչից, թեկուզ այն տարիներ խլի... 💜
3 տարի անց.
Ջունը դեռ չէր արթնացել, Սոնին շարունակեց ուսումը և հիմա աշխատում է, նա ամեն օր այցելում էր Ջունին, խոսում էր նրա հետ, պատմում թե ինչքան է նրան կարոտում:
Այսօր Սոնին մնացած օրերի նման հոգնած դուրս է գալիս աշխատանքից
և նրա դիմաց...
-Ես եկել եմ
-Ջուն, - ուրախությանը չափ չկար, -դու եկար, -աչքերից սկսեցին արցունքներ հոսել, վազեց ու ամուր գրկեց, -այնպես էի կարոտել:Սիրում եմ քեզ
-Ես էլ քեզ եմ սիրում...
ՎԵՐՋ... 🤧💫✨
![Ես եկել եմ... [✔]](https://watt-pad.ru/media/stories-1/c578/c5785e69d6b23fe75fbbaf607bb10913.avif)