🖇 11 🖇
Նախ ուզում եմ շնորհավորել մեր փոքրիկ Թանիի ծնունդը
Շնորհավոր հրաշք🥳🥳🥳🥳💟💟💟💟

<<Կպառկես կողքը, բա ինչ կանես😅😂>>
***
-Երևում է Ջունը դուր է եկել հորս, - անցավ Սոնիի մտքով
Օրը շատ ուրախ և շատ շուտ անցավ: Հիմա շատ ուշ է, քնելու ժամանակն է, և նրանք գնացին սենյակ:Ուշ էր, բոլորը քնած էին, բացի մեր հերոսներից' Սոնիից ու Ջունից:
Սոնիի հեռախոսին հաղորդագրություն եկավ՝ Ջունից էր
<<Քնած ես>>
Ջունը անգամ չեր էլ սպասում որ Սոնին կպատասխանի
<<Դեռ ոչ>>
<<Կարոտում եմ քեզ, ուզում եմ տեսնել քեզ>>
<<Ես նույնպես>>
<<Չոնյոնը արթուն է? >>
<<Ոչ>>
<<Ինչ լավ է, ուրեմն քեզ սպասում եմ պատշգամբի մոտ>>
Նրանք անգամ մոռացել էին որ մենակ չեն և որ հնարավոր է Սոնիի ծնողները արթուն լինեն:
--Ինչ ծարավ եմ, գնամ ջուր խմեմ (Սոնիի մայր)
***
Սոնին ծածուկ դուրս եկավ սենյակից, և ուղեվորվեց դեպի պատշգամբ:
Սոնիի մայրը խոհանոց գնալու ճանապարհին նկատեց որ ինչ որ բան գնաց պատշգամբի կողմ: Նա վախեցած վերցրեց խոհանոցից թավան ու մոտեցավ պատշգամբին:
Սոնին գնաց պատշգամբ Ջունը այնտեղ նրան էր սպասում, հենվել էր ճաղերին մեջքով դեպի Սոնին: Նա մոտեցավ ու հետևից ձեռքերով ամուր գրկեց Ջունին, գլուխը դնելով թիկունքին:
-Եկար, -պտտվելով դեպի Սոնին, ու գրկելով իրանից ասաց Ջունը:
-Ինչպես կարող էի չգալ, -թեթև ժպտալով ու ամուր գրկելով
-Սիրում եմ քեզ, -նայելով Սոնիի աչքերին
-Ես էլ քեզ, -Ջունը թեթևակի ժպտաց ու մոտեցավ որ համբուրի:
-Այդ ում ես ուզում համբուրել, - ասելն ու թավայով գլխին տալը մեկ եղավ:Սոնիի մայրն էր ամեն ինչ սխալ հասկացել ու թավայով տվել Ջունի գլխին:
Ու հիմա Ջունը ուշաթափված ընկած է գետնին:
-Մամ ինչ արիր
![Ես եկել եմ... [✔]](https://watt-pad.ru/media/stories-1/c578/c5785e69d6b23fe75fbbaf607bb10913.avif)