Озвучивание не поддерживается в этом браузере
##13##
Բժիշկը եկավ և հանկարծ լսվեց.
-Ցավոք,ավելի ճիշտ իմ կարծիքով նա այլևս չի արթնանա:
-Ինչ ԱՆՀՆԱՐ Է Ես կարող է այլևս ուշքի չգամ և ,չէ չէ ԱՆՀՆԱՐ Է...
-Ինչ եք խոսում?դուրս եկեք այստեղից,դուրս,դա անհնար է ինչպես կարող է նա այլևս...չէ չէ դա անհնար է...
-Բայց դուք չեք կարող այստ...
-Ասացի դուրս,-դռան կողմը ցույց տալով գոռաց Թոմը:
-Արինա,ես գիտեմ դու լսում ես ինձ,այս ամբողջի մեղավորը ես եմ,ամբողջը իմ պատճառով,չէ դու պետք է ապրես դու չես կարող ,դու ևս...չէ դու չես կարող այդպես վարվես ինձ հետ,եթե հնարավոր լիներ ես հիմա քո տեղը լինեի այստեղ պառկած...Չէ դու պարտավոր ես դու... դու աայնքան գործեր ունես ,դու նախ առաջին ինձ ես պետք հիշիր,դու ինձ ես պետք,խոսիր,ես այսպես այլևս անկարող եմ,դու գիտես ես քեզ բան ունեմ ասելու,ես միայն հիմա եմ հասկանում,որ դու իմ կյանքի մի մասն ես,կարելի է ասել սրտիս կեսը,եթե դու չլինես ես ել չեմ լինի,հասկացիր վերջապես,դու միայն դու ես իմ ...դու իմ ամեն ինչն ես...
-Թոմ ...դու շատ լավն ես...միայն դու,դու լսում ես,ես քո համար և հորս ես գալիս եմ սպասիր...
-տու տու տու տու,-սրտի աշխատանքի կարգավորում.
-Արինա?դու եկար,չէ սա երազ չէ,-նա ամուր գրկեց ինձ ,չէ անհնար է,քիչ առաջ ասես ես հոգի էի....հիմա եկա և ավելի ճիշտ վերակենդանացա:Հազիվ աչքերս բացեցի ամուր գրկեցի Թոմին:Ինչ լավ է երբ միայնակ չես,անկախ նրանից կողքիդ կլինի հայրդ,ծնողներդ,ընկերդ,ընկերներդ...չէ սա անհնարին մի հրաշք է:
-Արինա,սպասիր հիմա կգամ,մոտ երեսուն րոպեից եկավ,բայց մինչ այդ ,ինձ մոտ եկավ Հայրս,Թինան և մի քանի ընկերներ:Նրանք գնացին իսկ Թոմը ներս մտավ. իր հետ բերել էր...


Իդեպ խմորեղենը շատ համեղ էր,իսկ գիտեք ինչու?նա կերակրեց ինձ...
-Թոմ ,սպասիր կխեղդվեմ հիմա,դեռ չեմ կերել ,սպասիր...,-մի կերպ հասկացնելով նրան,նա այնքան էր դրել բերանիս մեջ որ քիչ էր մնում խեղդվեի.
Րոպեներս անցնում էին,անցնում,գնում,օրերս նույնպես և ահա.
Դուրս գրմանս օրը.
-Ախր բժիշկ ես արդեն ապաքինվել եմ,խնդրում եմ...
-Լավ լավ ,գլուխս ցավաց,դուրս կգրեմ,բայց մի քանի ժամ հետո,լավ?
-Լավ,դրան էլ եմ համաձայն,-մռութներս կախելով ասացի ես:
Մի քանի ժամ անց.
Արդեն տանն եմ,գրեթե ոչինչ չկա անելու,հոգնել եմ այս անորոշությունից,որը մեղմիկ- մեղմիկ ինձ գլորում է անդունդը:Ախր չեմ հասկանում ոչ մի կերպ,ինչպես կարող էր կյանքը այդպիսի հարվածներ տալ ինձ ,տարբեր ուղություններից,ինչպես?Ինչպես կարող էր նման անակնկալներ պատրաստել,ինչպես?Մենք երբեմն մենք շատ թեթև ենք նայում կյանքին,բայց մչիմանալով ,որ այդ թեթև նայելու պատճառով,ավելի ու ավելի ենք ընկնում,կամ գլորվում անդունդը...Այո այո,հիմա կմտածեք ճիշտ եմ թե սխալ?միայն մի բան այդ դեպքում կարող եմ ասել,ամեն մարդ ունի իր կարծիքը,սկզբունքները,հայացքները,տեսակետը և իհարկե ճիշտը,Բայց ցավոք ճիշտը միայն մեկն է,երբեմն բարկանում եմ այն մարդկանց վրա ,որ ասում են դա իմ ճիշտն է...այսինքն Ձեր ճիշտն է,ճիշտը մի հատ է,և այն էլ Ձերը չէ,հասկացաք?Լավ շեղվեցի մի փոքր.կյանք-Իսկ ինչ է դա?միայն այս սկզբմունքն է ինձ մոտ.
Կյանքը գեղեցկություն է, հիացիր. Կյանքը երջանկություն է, ճաշակիր. Կյանքը երազ է, իրագործիր. Կյանքը մարտահրավեր է, դիմագրավիր. Կյանքը պարտականություն է, կատարիր. Կյանքը խաղ է, խաղա. Կյանքը թանկ է, գուրգուրիր. Կյանքը հարստություն է, պահիր.
Չգիտեմ դուք ինչ եք մտածում այս մասին,բայց իմ կարծիքով ճշմարիտ խոսքեր են,իզուր չէ որ ասել են.
Ծնվում ենք ակամա,ապրում ենք զարմացած,մեռնում ենք կարոտով. Սաադի...
Հիմա ես որոշել եմ նայել կյանքին այնպիսին ինչպիսին նա իրականում է,ես շատ բան հասկացա այս կարճ ժամանակահատվածում,հասկացա այն,որ ծնվում ենք դժվարությամբ և մահանալն էլ այնքան հեշտ ,ինչպես մուրացկանի վրա ծիծաղելը:Հասկացա ,որ շատ քիչ ժամանակ է պետք ,որ այլևս գոյություն չունենաս այս աշխարհի երեսին:Շատ բաներ հասկացա,հասկացա նարև ովքեր են ինձ իրոք սիրել,և ովքեր են իրոք ատել,հասկացա այն մարդկանց հույզերը,մտածմունքները...
Դուր եկաավ?


Комментарии