18 страницаОпубликовано: 20.06.2017. 14:43
50

Озвучивание не поддерживается в этом браузере

##18##

Արինայի կողմից.
-Անհնար է,-գոռացի ես աչքերս բացելով:
Հերթական մղձավանջը,որը ստիպում է ինձ անհանգստանալ:Այս մի քանի շաբաթ է ինչ ինձ հետապնդում են այս մղձավանջները:Չեմ կարողանում ոչ ոքի պատմել,Թոմը գժվել է,բոլորը խառնվել են իրար:Իմ իմացած իդեալը այլևս չկա!
Վերջ այն դրական կերպարին ,ում ես պատկերացնում էի իմ կողքին:Վերջ այն լավ օրերին ,որոնք մենք ունեցանք միասին:Չկա այն միակը ,ում հետ ես պատկերացնում էի իմ կյանքը:Եթե այս ամենին ներկա չլինեի ես,և ինձ պատմեյին իմ իմացած Թոմի մասին ,ես չէի հավատա:
Ամեն ինչ այնպես արագ եղավ,որ ինձ համար ուղղակի հանելուկ դարձավ:Հիմա կպատմեմ ամեն ինչ սկզբից.
Օրերն անցնում էին ուրախ,մենք արդեն մտածում էինք վերջ տրվեց ամեն ինչին,այլևս ոչ մի դժբախտություն,անհաջողություն և վատ օրեր,սակայն կյանքը լի է անակնկալներով,որոնք ի վերուստ պատրաստված են յուրաքանչյուր մարդկային էակի համար:Եվ կյանքը պատրաստել էր իր հերթական անակնկալը մեզ համար:Ավտովթար տեղի ունեցավ,որի հետևանքով մահացան Թոմի ծնողները:Թոմը իրեն կորցրել էր ,նրա հետ չէր չէր լինում խոսել,նա ուղղակի անհույս էր:Նա շատ էր սիրում ծնողներին,և չէր պատկերացնում ,որ այսպիսի պատահար տեղի կունենա:
Կյանքում այդպես է,ոչ-ոք չգիտի ,թե մի քանի րոպե անց ինչ տեղի կունենա իր հետ,ոչ-ոք չգիտի իր ապագան ,չգիտի արդյոք կապրի վաղը թե ոչ:Եվ այս վիճակն էլ նույնն էր:Թոմը կորցրել էր իրեն,նա երբ իմացավ այդ լուրի մասին,նա անհետացավ, նրան չէր լինում գտնել երկու օր:Ես անհանգստացած զանգահարեցի Ջեկին:Ջեկը թողնելով իր մեղրամիսը առաջին իսկ թռիչքով եկավ և հասավ մեզ:Մի կերպ գտանք Թոմին ,սակայն անգիտակից վիճակում,նա այնքան էր խմել ,որ անգիտակից ընկել էր:
***
Անցավ մեկ շաբաթ...
Այս յոթ օրվա ընթացքում Թոմը անընդմեջ խմում էր:Բոլորի հետ վիճում էր:Սակայն իրավիճակը սաստիկ բարդացավ:Մտածում եք ինչ կարող էր պատահել այս իրադարձությունից վատ?
Այո,Ճիշտ եք սակայն տեղի ունեցավ:Թոմը,երբ գնացել էր իր ծնողների տուն այնտեղ գտել էր նամակ,որը ուղղված էր հենց իրեն:
Նամակի բովանդակություն'
<<Տղաս' Թոմ, հիմա դու կարդում ես այս նամակը,և ես այլևս չկամ:Վաղ թե ուշ դու պետք է իմանայիր այս ամենի մասին,սակայն համարձակությունս թույլ չէր տալիս քեզ հետ լինել անկեղծ և մաքուր:Այն, ինչ հիմա քեզ կասեմ խնդրում եմ լրջությամբ մոտենաս դրան,այն հիմա ինչ դու կարդում ես այստեղ դա շատ կարևոր փոփոխություն կլինի քո կյանքում:Տղաս խնդրում եմ տաք գլխով որոշումներ չկայացնես, շատ եմ խնդրում:Տղաս դու եղբայր ունես:Տղաս հանգստացիր խնդրում եմ,խնդրում եմ կարդա մինչև վերջ,կատարիր իմ խնդրանքը,ոչ-ոչ պահանջը:Երբ կարդաս եղբորդ անունը դու շատ կզարմանաս,և խնդրում եմ նրան չմեղադրես նա անգամ չգիտի,որ դու իր եղբայրն ես:Թոմ նամակի մեջ կա նաև նկար,որտեղ դու և եղբայրդ եք:Տղաս եղբայրդ Բրայնն է:Տղաս չպատրես նամակը,կատարիր հորդ վերջին ցանկությունը:Նամակը,որը դու գտար թղթապանակի միջից ,այնտեղ ևս մեկ նամակ կա,որը ուղղված է եղբորդ' Բրայնին:Այն կտաս նրան  և շատ եմ խնդրում եղիր երջանիկ եղբորդ,Արինայի' ապագա կնոջդ հետ ,իսկ այնուհետև թոռնիկներիս հետ:Երջանիկ եղիր ,և կատարիր վերջին ցանկությունս ,ուղղակի խնդրում եմ քեզ:Մայրդ և ես կհետևենք քեզ երկնքից:Մենք գիտեյինք ,որ մեզ սպանելու են ,որը կլինի դժբախտ պատահարի տեսքով:Վրեժ չլուծես ոչ ոքից,եսիր միշտ երջանիկ:Ժպտա ,որ ժպտանք>>
                          Քո հայր...
***
Նամակի բովանդակությունը սա էր:Իհարկե Թոմն այս իմանալուց հետո շատ բորբոքվեց,սկսեց բոլորին ատել ,որոշեց վրեժ լուծել վբոլորից ,վրեժ լուծել ծնողներին սպանողներից:Նաև սկսեց ատել մեզ:
Կյանքը անկանխատեսելի է:Երբ այն մեզ տրվում է ,մտածում ենք ,որ կլինենք երջանիկ,միշտ կունենանք անմոռաց օրեր,սակայն մենք ունենում ենք անմոռանալի օրեր,նաև սարսափելի,կյանքն այդպես է:
Թոմը շատ էր փոխվել,սակայն չկատարել ծնողների վերջին ցանկությունը,նա չէր կարող:Նա գնաց եղբոր'Բրայնի մոտ,տվեց նամակը,պատմեց ողջ պատահածը:Բրայնը' այն բացասական կերպարը,անպարտելի առյուծը դարձավ մի փոքրիկ նապաստակ,ով շատ էր զգում ծնողների կարիքը:Չգտած, կորցրեց իր ծնողներին:Սակայն Թոմը դարձավ ավելի չոր,կոպիտ ,էգոիստ:
Նրա հետ խոսելը անհնար է,իսկ ընկերները և եղբայրը նրան փոխել չեն կարողանում:
***
Հեղինակի կողմից...
Մեկ ամիս անց...
-Դուք մեղադրվում եք մարդասպանության մեջ,մեզ հետ ստիպված եք գալ ոստիկանություն պարոն Վիլիամս:
Թոմին կասկածում էին մարդասպանության մեջ ,սակայն նա անմեղ էր ինչքան էլ նա փոխված լիներ ,նա մարդ սպանել չէր կարող:Թոմը ուղղակի ապշած էր ,թե ինչում են նրան մեղադրում:Նա գիտեր ,որ իր գլխին սարքել են սակայն ապացուցելն անհնար էր:
Ամեն ինչ շուռ  էր եկել հերոսի' Թոմի գլխին...

Հավանեցիք?
Աստղ և մեկնաբանություն!
Կներեք ուշացման համար!
Հիմա հանգիստ կարող եմ գրել❤❤

Комментарии

0 / 5000 символов
Пока нет комментариев. Будьте первым!