Озвучивание не поддерживается в этом браузере
##15##
Թոմի կողմից…
Ես շատ էի ընկճվել Արինայի վիճակից, սակայն հասկացա , որ կյանքում ամեն ինչ անցողիկ է, վատերը գալիս են, որպեսզի փոխարինվեն լավերով և մեզ տրամադրություն հաղորդեն , եռանդուն և աշխույժ ժպիտով:
Գալիս են փորձություններ , որոնք նախատեսված են հատուկ կենտ մարդկանց համար, ովքեր կարող են հաղթահարել դրանք, փորձությունները, ամենքը չեն , որ կարողանում են հաղթահարել, ամեն ոք չէ, որ իր մեջ ուժ է գտնում պայքարելու, ապրելու, քանի որ նրամք միայն մտածում են վատի մասին, մտածում են չեն կարող և վերջ! Մինչդեռ պետք է մի փոքր ցանկություն և կամքի ուժ , բոլորը հաղթահարելու, բոլորին ապացուցելու, կյանքի էջը թերթելու կամ պոկելու և նոր էջից սկսելու համար: Մինչև չմոռանաս անցյալդ չես կարող ստեղծել ներկադ , քանի որ քեզ կխանգարեն անցյալի հուշերը, անցած քո կարգավիճակը, հարազատ մարդիկ, որոնք ապացուցեցին, որ արժանի չեն հարազատ կոչվելու…
Միայն կործանման եզրին հասնելուց ես գիտակցում քո սխալները, մինչդեռ պետք է ամեն քայլ անելուց մտածել այն սխալ է?քանի որ հետագայում ուշ կլինի սխալը ուղղելը: Ճիշտ է հաճախ լսում ենք <<Լավ է ուշ , քան երբեք>> , սակայն ամեն բան չէ , որ այդպես է:Հասել ես ժայռի ծայրին, բազում սխալներ ես գործել, ոտքդ սայթաքեց և արդեն ընկնում ես, կարող ես ուղղել այդ պահին սխալներդ? Իհարկե ոչ! Սակայն մինչ ժայռի ծայրին հասնելը կարող էիր ուղղել!
Շատ բան հասկացա , և այս ժամանակաշրջանում շատ մեծացա(հասուն դարձա), առաջ ես ծիծաղում էի այն մարդկանց վրա , ովքեր այդպիսի մտքեր էին արտաբերում, սակայն մեծանալով, կյանքը ճանաչելով, կյանքի փորձ ձեռք բերելով և շատ բան գիտակցելով, հասկանում ես կյանքի իմաստը ինչումն է կայանում!
Հասկացա շատ ու շատ բան, հասկացա ով է իսկական, իրական, Արինան մի ուրիշ աշխարհ է, նա էլ կարող էր շատերի պես վարվել , ուղակի թողնել և հեռանալ, սակայն չարեց այդպես, նա չվարվեց որոշների պես, նա ուղղակի տարբերվում է իր ամեն ինչով… իր բնույթով, մարդ առումով, մարդ լինելով , մի խոսքով նա ինձ համար ամենա ամենան է…
Բրայնը դե ինչ? Հիշում եք եղբայրս է, ես դա իմացա հորիցս ,սակայն այդպես էլ նրան տանել չկարողացա, միայն նրա համար , որ նա այդպես է վարվել Արինայի հետ… կապ չունի, եթե լիներ անգամ մեկ ուրիշ աղջիկ նույն կերպ էի վարվելու, նա տականք է, նա բոլորին օգտագործում է, սակայն հասկացա մի բան , որ նա սիրել է և դեռ սիրում է Արինային անկեղծ սիրով, բայց նրա սերը հիմա ոչ ոքին այլևս պետք չէ: Նա չգնահատեց այն , ինչ ուներ, նա չպահեց իր ունեցածը, նա իրեն սիրող մարդկանց վանեց իրանից, նա անում էր այն ինչ ցանկանում էր, հաշվի չէր առնում , ոչ ոքի կարծիքը, մի խոսքով փակում եմ այս թեման և հուսով եմ , որ երբեք չեմ էլ բացի:
Այսքան ժամանակհասկացա այսքան բան, անցնեմ անձնականիս 😂
Անընդհատ համոզում եմ Արինային ամուսնանալ, սակայն ստանում եմ հետևյալը<<պետք չէ շտապել, մենք դեռ պետք է մտածեք , որպեսզի դառնանք լավ մարդ, մտածենք մեր ուսման կրթության մասին>>
Մինչդեռ մեր ծանոթները վաղուց ամուսնացել են, Օրինակ Ջեկը:
Ամեն օր աչքերս փակելուց պատկերացնում եմ նրան, Արինային…
Քո մասին ուզում եմ մտածել , մտածում եմ քո մասին,
Քո մասին չեմ ուզում մտածել, մտածում եմ քո մասին,
Ուրիշների մասին եմ ուզում մտածել , մտածում եմ քո մասին,
Ոչ ոքի մասին չեմ ուզում մտածել , մտածում եմ քո մասին😂
Աչքերս փակելուց նա է դիմացս: Սիրում եմ նրան, աննկարագրելի սիրով…


Комментарии