20 страница11 июля 2023, 14:41

{20/?}

Յունգին գլուխը հետ գցեց'հայացքը վեր բարձրացնելով,քանի որ այդպես արցունքները դուրս չեն թափվի և մի քանի րոպե ծանր շունչ քաշելուց հետո գնաց ննջասենյակ,քանի որ առանց քնի պառկելուց ավելի զզվելի պատիժ չկա...
~մեկ շաբաթ անց~
-Պարոն Թեհյոն, այստեղ նայեք,-երիտասարդ և եռանդով լեցուն ոստիկանը,ով դեռ ծանոթ չէր տեղի "կարգ ու կանոնին" և լեցուն էր միայն աշխարհը "վատ տղերքից" փրկելու կարգախոսով, ցույց տվեց մոնիտորին,որտեղ ստացվել էր ֆիքսել Չոնգուկի և Հոսոկի անհետացման օրը մոտակայքում շարժվող մի քանի ավտոմեքենա,-Նայեք այս մեկին,այն գրեթե չի երևում,ասես փորձում է վրիպել տեսախցիկներից,մնացած բոլոր ավտոմեքենաները մեր թիմը արդեն ստուգել է,իսկ եթե սա՞ է մեր կողմից փնտրվողը։
Տեսագրության որակը շատ վատն էր,բայց երկու բան պարզ էր երևում'գույնը և մեքենայի առջևի մասից մի հատված։
-Հմ....ճիշտ ես,այս մեկին չէինք նկատել,լավ աշխատանք է Լի,-Թեն ձեռքը դրեց ոստիկանի ուսին հայացքով գամված մնալով էկրանին,-Կարծես թե....
-Շատ նման է 1990 Nissan Pulsar GTI-R մակնիշի ավտոմեքենայի,-ասեց ոստիկանը,բայց հետո նկատելով Թեի հայացքը շարունակեց,-իմ մորաքրոջ ամուսինը բավական հարուստ է,նա իր որդուն էր նվիրել այս մոդելից,իսկ այդ մակաբույծը առիթը բաց չի թողնում այդ ավտոմեքենայով աղջիկների հետևից ընկնելուց,այնպես որ միանգամից գուշակեցի,-ասեց նա հայացքը թեքելով ու կարմրելով։(հիշեք,որ մենք գտնվում ենք 90-ականներում)
Թեհյոնը քմծիծաղ տվեց և ուղղվեց' պտտվելով ոստիկանին.
-Այսօր լավ ես աշխատել,Լի,գնա մեզ սուրճ բեր և կարող ես հանգստանալ,մնացած հարցերը ինձ վրա,-Երբ ոստիկանը դուրս եկավ աշխատասենյակից Թեն մտքերում խորացած մոտեցավ պատուհանին և մոտ 10 րոպե անցկացրեց այնտեղ,որի ընթացքում կիսով չափ խմված սուրճը հասցրեց գոլանալ։
Ուղեղը արդեն հոգնել էր օր ու գիշեր նույն մարդկանց փնտրելուց,աչքերը արդեն ցավում էին ամեն անգամ նույն անգիր արած տողերը կարդալուց,բայց Թեհյոնը չափից դուրս համառ էր գործը փակելու և չափից դուրս հետաքրքրասեր այն կիսատ թողնելու համար։Մերսելով ցավացող ճակատը նա նկատեց,թե ինչպես է Յունգին իր ավտոմեքենայով գալիս ներս,և....գույնը....ու արտաքին տեսքը նույնպես....Թեհյոնը արագ վերցրեց հեռախոսը այնտեղից գտնելով ավտոմեքենայի ամբողջական նկարներ և հիմա արդեն կասկած չուներ,որ դա հենց այդ մեքենայից էր։Դե ինչ,պարոն ոստիկանապետ,պատահականությունները հասարակ լինելու համար չափից դուրս շատ են,ի վերջո այդ օրը Յունգին տանն էլ չէր,այնպես որ կասկածը,որը խեղդում էր Թեհյոնի հոգին մի քանի օր,այսօր արդեն ամուր բռնվեց նրա կոկորդից,ստիպելով ևս մեկ քայլ կատարել.
Չենթարկվող մատներով հավաքելով Յունգիի հեռախոսահամարը նա սեղմեց զանգի կոճակը.(բջջային հեռախոսների մասով էլի հիշեք,որ 90-ականների ոճով հեռախոսներ են)։
-Ալլո՞, ոստիկանապե՞տ,-ի պատասխան լսելով "-Հա Թեհյոն,բարի առավոտ" ստանդարտ նախադասությունը Թեն շարունակեց,-Արդեն այստեղ ես,չէ՞,-ի պատասխան հաստատող հնչյուն ստանալով Թեն մտքում շարեց խաղաքարտերը,որպեսզի հասկանա իր քայլերի ալգորիթմը,սա կարծես ծրագրավորում լիներ կյանքի մեջ,երբ "եթե... ապա..." ցիկլով փորձում ես շահավետ ճանապարհը գտնել ու սխալի դեպքում միանգամից այլ քայլ կառուցել,-Ես կարող ե՞մ գալ քո աշխատասենյակ։
-Այո, իհարկե,-պատասխանեց Յունգին և սկսեց հավաքել աշխատասենյակի կարևոր թղթերը դետեկտիվի սուր աչքից և երկար քթից հեռու։
Րոպեներ անց նրանք արդեն միասին մտերմիկ զրուցում էին,Յունգին ինչպես միշտ իր բազկաթոռին,իսկ Թեն հյուրերի համար նախատեսված աթոռին։
Թեհյոնը գիտի,որ հիմա կրակի հետ էր խաղում,բայց ամեն քայլը կարող էր միանգամից երեք կյանք արժենալ,այնպես որ...
-Ոստիկանապետ,-Թեհյոնը ժպիտը միանգամից մաքրեց երեսից և սկսեց ուղղել հագի բաճկոնը,-Ես գնացել էի արխիվ երկու օր առաջ,և այնտեղ մի բան կա,որը ինձ հանգիստ չի տալիս...
Յունգին ներքուստ ձգվեց,սակայն դեմքից ոչ մի մկան չհամարձակվեց մատնել տիրոջը.
-Եվ ի՞նչն է քեզ անհանգիստ թողել ,-Ծնոտը հենելով ձեռքի ափին հարցրեց Յունգին։
-Հիշու՞մ եք,Չիմինը տետր էր թողել այնտեղ,որի մեջ խոշտանգումների մասին ինչ-որ հատվածներ են եղել,իսկ դուք այն հետագայում դատարանում ներկայացրեցիք,չնայած որ ոչ մի վճռորոշ դեր այն չունեցավ,-Յունգին գլխի շարժումով հաստատեց այդ մասին և Թեհյոնը շարունակեց,-Ես գնացել էի արխիվ,որպեսզի վերանայեմ Չիմինի գործը,հույսով,որ հնարավոր է շփման շրջանակից ինչ-որ մեկին բաց թողած լինենք,բայց դրա փոխարեն նկատեցի,որ տետրը բացակայում է, ոստիկանապետ....
Յունգին արժանի էր Օսկարակիր լինելուն,քանի որ նա իր ամբողջ դերասանական տաղանդը ներդրեց զարմացած և անտեղյակ դեմքի արտահայտություն ընդունելու համար։
-Ինչպես թե...,-Յունգին միանգամից ձգվեց,մտածելով,թե ինչ կասի հաջորդ րոպեին,-Տեսախցիկները ստուգել ե՞ս,դեպի արխիվ ինքդ էլ գիտես,թե քանի հոգի մուտք ունի,-Թեն լուրջ լսում էր նրան,փորձելով անգամ աչքերի փայլով հասկանալ,թե արդյոք Յունգին ստում էր նրան,թե ոչ,բայց առայժմ ոչինչ հասկանալ հնարավոր չէր.
-Այո,նախորդ երեք ամիսների ձայնագրությունները արդեն հասցրել ենք փորփրել ,բայց այնտեղ ոչ մի հետաքրքիր բան չկա,-Նա թեթև դադար տվեց,իբր թե մտածում է,-ինձ թվում է,որ մենք պետք է փնտրենք այլ ժամանակահատվածի մեջ, միգուցե....
-Միգուցե հինգ տարի հետ գնա՞նք,-ասեց Յունգին վեր կենալով,-համենայն դեպս դիմում դեռ չգրես կորստի մասին,դա մեր բաժանմունքի համար խայտառակություն կլինի,այնպես որ փնտրիր դետեկտիվ,դա քո գործն է ի վերջո։
Թեն քմծիծաղ տվեց և բռնվելով թեթև ակնարկից շարունակեց խոսքը.
-Այնպես եք ասում,ասես չգիտեք,որ այդ մետաղակույտերը(խոսքը վերաբերում է համակարգչին) բանի պետք չեն,այնտեղ երբեք ոչինչ նորմալ չի աշխատում,բայց ես կնայեմ բազաներում, միգուցե անհատական ձայնագրության սկավառակներից ինչ-որ բան գտնվի...
Այս խոսքերով նա վեր կացավ և առանց երկար բարակ մտածելու ասեց մտքին առաջինը եկած նախադասությունը.
-Ոստիկանապետ,-Յունգին,ով արդեն հասել էր դռանը կանգ առավ,-Դուք չե՞ք կարոտել ինձ,-Նա տեսավ,թե ինչպես Յունգիի ուսերը հոնքերի հետ բարձրացան,կարծես հարցնելով,արդյոք Թեն լուրջ է խոսում թե ոչ։
-Տարօրինակ ես,գիտե՞ս,ինչպես կարող եմ չկարոտել քեզ...
-Իսկ ինչու քայլ չեք անում,ոստիկանապետ,-Թեի դեմքի արտահայտությունը միաժամանակ թե "խաղ" էր ցույց տալիս,թե վախ ու հետաքրքրասիրություն։
-Չեմ ուզում վախեցնել քեզ,-ասեց Յունգին մի քանի քայլով կրճատելով նրանց միջև եղած հեռավորությունը,-բայց եթե ցանկանում ես...,-այս խոսքերը նա շշնջաց Թեի շուրթերի մեջ թեթև համբուրելով նրան և ձեռքը տեղավորելով նրա վզի հետնամասին,հանգիստ ձգելով մազերը,ասես նա դեռ թույլ էր տալիս Թեին հետ կանգնել այդ քայլից,-Եթե չես ուզում,ապա հիմա ճիշտ ժամանակն է...
Թեն ուղղակի ինքը համբուրեց Յունգիին հանելով վերջինիս աշխատանքային բաճկոնը.
-Ինչ տարօրինակ է, ոստիկանապետ,-շշնջաց Թեն Յունգիի ականջին,թեթև կծելով այն,-Ընդհամենը հինգ րոպե առաջ մենք մտածում էինք մեր կարիերան մեկ դիմումով թաղելու մասին,իսկ հիմա...
-Իսկ հիմա իմ սեղանը այլ նպատակով կօգտագործվի,բայց լավ կանես բերանդ փակես,թե չէ այլ տարբերակով կօգտագործենք շատախոս լեզուդ....

20 страница11 июля 2023, 14:41

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!