1 страница28 апреля 2026, 04:19

Նախաբան ❤️

Դեկտեմբերի 7։Անձրևը չէր դադարում ողջ օրը, դրսում մառախլապատ և ցուրտ էր։ իմ սիրած եղանակն է։ Այսպիսի օրերին ես պատրաստում եմ սուրճ, վերցնում եմ վերմակը և հարմար տեղավորվում պատուհանի մոտ, որպեսզի հիշեմ այն օրերը, որ անցկացրել եմ նրա հետ։

Անցյալ... Կարո՞ղ եմ մոռանալ քեզ, կստացվի արդյո՞ք մոռանալ այդ աչքերը, որ ինձ էին նայում անսահման քնքշանքով, ձեռքերը ՝որ տաքացնում էին ամեն գիշեր, ձայնը ՝որ լիքն էր հոգատարությամբ..... Ես հիշում եմ ամեն ինչ։

Իսկ հիշում է նա ինձ, այս հարցն է, որ արդեն 2 տարի տալիս եմ ինքս ինձ։ Հոգուս խորքում հուսով եմ, որ չի մոռացել, հիշում է և սիրում այնպես՝ինչպես ես նրան։ Այն ժամանակից ի վեր ես ոչինչ չգիտեմ նրա հետագա կյանքի մասին։ Հարցը նրանում չէ, որ չեմ կարող իմանալ ուղղակի վախենում եմ։ Վախենում եմ նրա մասին նորից լսել, փորփրել այն ինչ պիտի մոռացված լինի, մի այլ բան է հեռվից հիշելը, մեկ այլ բան է փնտրելը։

Վաղուց չեմ կարդում թերթ, և ոչ էլ ամսագիր եմ գնում, վախենալով, որ նա կարող է հայտնվել էջերից մեկի վրա։ Չեմ գնում հարազատ քաղաք, որովհետև նա այնտեղ է։ Չեմ պատկերացնում ի՞նչ կասեմ, եթե հանկարծ տեսնեմ։ ինչպիսի՞ն կլինի նրա ռեակցիան։ Կջղայնանա, Կարհամարի, թե կձևացնի, որ ոչինչ էլ չի եղել։

Հիմա՝այսքան տարի անց հասկանում եմ, որ համառությունը և հպարտությունը չար խաղ խաղացին ինձ հետ։ Եթե այն ժամանակ մնայ և խոսեինք, ամեն ինչ այլ կլիներ։

Մտքերից ինձ հանեց լացի ձայնը։ Ես ժպտացի և շտապեցի տղայիս մոտ։ Ինչ էլ, որ եղած լինի անցյալում, թող մնա այնտեղ... Հիմա ես ունեմ Դանիելին։ Վերցնելով ձեռքս փոքրիկ հրաշքին հասկանում եմ, որ աշխարհում նրանից կարևոր բան չկա։

-----------------------------------------------------------
Ինչ կարծիքի եք լավ սկիզբ է՞😅😅

1 страница28 апреля 2026, 04:19

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!