6 страница27 ноября 2018, 19:02

Անվերջանալի մառախուղ

Մայրամու՜տ...
Որքան էլ հիմա փորձում եմ բառեր ընտրել նկարագրելու համար այս երևույթը, միևնույն է չեմ կարողանում գտնել դրանք: Թվում է թե բնության հասարակ և սովորական երևույթ է... սակայն, այն ունակ է իմ դեմքից հանելու «կեղծ» անտարբերության դիմակը, որն երկար ժամանակ դեմքիս մնալու հետևանքով կպել է մաշկիս ու պոկվելու մասին չի էլ մտածում(կամ ինքս չեմ ուզում որ պոկվի):
Միգուցե երկար մեկուսացված լինելու հետևանքով ծագած մտքերս (որոնք դեռ շատ կլինեն այստեղ) ձեզ տարօրինակ կամ անիմաստ թվան, ինչևէ ,ես կկիսվեմ դրանցով , քանի որ միայն այդպես կարող եմ սիրտս թեթևացնել ամենօրյա ծանր մտքերից, որոնք հետապնդում են ինձ...
... Գոյություն ունեն մայրամուտի մի քանի տեսակներ, որոնք այս կամ այն պատճառով ինչ-որ երևույթի, տրամադրության, կյանքի ժամանակաշրջանի կամ մարդու հետ են ասոցացվում:
Ինձ ավելի հոգեհարազատ է աշնանային մայրամուտը, որն այնքան նման է իմ կյանքին... Մինչ մայրամուտ ընկած ժամանակը ՝ երբ արևի տաք շողերը ընկնում են մարդկանց վրա և մի տեսակ հաճելի ջերմություն ու դրական լիցքեր են տալիս նրանց՝ իմ կյանքի սկզբնական փուլն է, երբ ընտանիքս կողքիս էր, երբ եղբայրս կար և իմ միակ «լուրջ» պատճառը անհանգստանալու եղբորս հիմար ծաղրանքներն էին ուղղված դեպի ինձ:
Երբ ամեն երեկո մորս հետ սեղան էինք դնում և կանչում հորս ու եղբորս,որպեսզի գան ընթրելու: Այն թերևս միակ լուսավոր փուլը, երբ երջանիկ լինելու համար բավական էր մորս ձայնն ու հորս խորհուրդները լսելը:
Մայրամուտ, երբ օրվա ընթացքից լիացած կամ հոգնած մարդիկ գնում էին ամեն մեկն իր ճանապարհով, ոմանք դեպի տուն՝ընտանիքի մոտ, ոմանք էլ տան ճանապարհից շեղվելով դեպի անհայտություն...
Իմ դեպքում եղավ երկրորդ տարբերակը... տանից գնալուց հետո եղբայրս այլևս չփնտրեց հետ ճանապարհներ ու լքեց մեզ: Ապա ծնողներս կանգնեցին կործանարար ճանապարհի եզրին և վեճերի շնորհիվ կրկնեցին եղբորս քայլը:
Մայրամուտին հաջորդեց աշնանային անձրևը, որն ինքնին դատարկություն ու սառնություն էր պարունակում: Այդ դատարկությունը լցնելու տարբերակ չկար, այդ իսկ պատճառով փոթորիկներն ու կայծակը վերջնական հարվածով ավիրեցին շուրջբոլորը, եսասիրաբար չմտածելով , վաղվա մասին և թե ինչքան ջանքեր էին գործադրվել ստեղծելու համար այն, ինչը քանդվեց մի քանի րոպեում:
Ցավալի է խոստովանել, բայց փոթորիկը իմ կյանքում հայրս էր, իսկ կայծակը՝ մայրս, ով իր հեռանալով այրեց բոլոր հետդարձի կամուրջները:
Փոթորկոտ գիշերվան հաջորդեց մառախուխոտ առավոտը, որը իմ դեպքում ավարտի հույս չէր էլ տալիս: Ես անկարող լինելով որևէ բան փոխել կամ դադարեցնել սկսեցի հարմարվել կյանքիս նոր պայմաններին,ինչպես մարդիկ են եղանակին համապատասխան հագնվում,որպեսզի չմրսեն:
...Հիմա  գիտակցում եմ , որ ոչ մի շանս չկա հետ բերելու իմ աշնանային մայրամուտի սկիզբն ու ...ու ընտանիքս:
***
Հերթական «հետաքրքիր» օրը համալսարանում , որտեղ բացի ձանձրալի դասերից ու դրանց պատճառով զոմբիացած ուսանողներից ,որոնց կյանքի նպատակը ամեն գնով այս դժողքից ազատվել է ՝ ոչինչ չկա: Եվ բարեբախտաբար կամ դժբախտաբար ես էլ այդ զոմբիներից մեկն եմ ... ինչ արած... գերմանական ուսման համակարգը համարվում է լավագույններից մեկն աշխարհում, բայց դա այդքան էլ այդպես չէ, համենայն դեպս, այդ ուսման համակարգին ենթարկվող ուսանողներից մեծամասնության կարծիքով...
***
Լսարանում ամեն մեկը զբաղված էր իր գործով, ոմանք լսում էին պարոն Ռոբինսին, ոմանք էլ գրառումներ էին անում: Դասի ավարտին մնացել էր 5 րոպե և ես որոշեցի հավաքել իրերս:
Քաղցած էի, մի քանի օր է դասերի պատճառով սկսել էի հաց չուտել ու զբաղվածությունից սով չէի էլ զգում: Իսկ հիմա երբ համեմատաբար ազատ եմ բնական կարիքներս սկսեցին տեղի տալ:
Զանգից հետո որոշեցի գնալ համալսարանի ճաշարան:Վերցրեցի սև բրինձով փլավ և բնական նարնջի հյութ. նստեցի պատուհանին ամենամոտն ընկած սեղանի դիմաց և առանց շտապելու սկսեցի ճաշել:
Երբ արդեն վերջացրեցի ուտելը և ուզեցի վերադառնալ լսարան ինձ մոտեցավ այն տղան ,ում օգնել էի ուս. տարվա սկզբում: Փորձեցի չնկատել նրան, բայց չստցվեց, նա մոտեցավ ինձ.
-Լիսա, խնդրում եմ սպասիր մեզ պետք է խոսել:
- չեմ կարծում,որ մենք դրա համար թեմա ունենք կամ պատճառ,- ասացի ես և թեքվեցի որ գնամ :
-Լի՛սա ,- գոռաց տղան, ապա ձայնը ցածրացնելով շարունակեց,- խնդրում եմ , արի խոսենք , ես քեզնից շատ ժամանակ չեմ խլի, խոստանում եմ, ուղղակի լսիր ինձ:
Ես իհարկե չէի ուզում խոսել նրա հետ, բայց մի պահ հետաքրքրություն առաջացավ լսելու թե ինչ պետք է ասի : Ինքս ինձ խոսք տվեցի,որ անկախ նրանից թե ինչ կասի տղան միևնույն է ես չեմ մտերմանա նրա հետ:
-Լավ, ես կլսեմ քեզ, բայց երկար ժամանակ չունեմ,- ասացի ես:
- Լավ, ուրեմն միանգամից անցնեմ բուն թեմային,- ասաց նա...
* Տղայի կողմից*
Ես հասկացա, որ իմ նախորդ քայլը շատ ռիսկային ու եչ մտածված էր Լիսայի դեպքում(հաշվի առնելով նրա սառը ու փակ բնավորությունը) և այն նրան վախեցրել էր: Դրա համար էլ ես որոշել եմ դանդաղ և զգույշ քայլերով մոտենալ նրա հետ, քանի որ ցանկությունս բավականին մեծ է Լիսայի հետ ընկերանալու: Հուսով եմ,որ նա կլսի ինձ և կթողնի ինձ ներս դեպի իր կյանք...*

6 страница27 ноября 2018, 19:02

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!