Ինչ-որ նոր սկիզբ
Առանց տղային բաց թողնելու գրպանիցս հանեցի տան բանալին, արագ բացեցի դուռը և դանդաղ քայլերով տարա նրան դեպի միջանցք ու պառկեցրի բազմոցին :
Մի պահ անշարժ կանգնեցի, որպեսզի հասկանամ ու պլանավորեմ հետագա քայլերս: Որոշեցի նախ գտնել մեր երբեք չօգտագործվող դեղատուփը, բայց դա դժվար առաջադրանք էր: Վերջին անգամ այն տեսել եմ երկու տարի առաջ, երբ հայրս աշխատանքից եկել էր ձեռքի բաց վերքով և ես ստիպված էի վիրակապել նրան: Երկար փնտրտուքներից հետո գտա բամբակ և հակավիրուսային կրեմ(որի ժամկետը անցել էր դեռ երկու տարի առաջ):
-Ոչինչ, հաստատ չի մահանա , թող գոհ լինի,որ փողոցում չի մնացել,-ինքս ինձ արդարացնելով ասացի ես:
Վերադարձա տղայի մոտ , ով արդեն աչքերը բացել ու շուրջն էր նայում. կարծես թե այլմոլորակային լիներ,ով առաջին անգամ հայտնվել էրերկրի վրա և ուսումնասիրում էր այն:
Նրա հայացքից բաժին հասավ նաև ինձ :
-Բարև,- ուրիշ ոչինչ չկարողացա գտնել և միակ խելամիտ քայլը տղային բարևելն էր:
-Բարև...ըմմմ ... ինչպե՞ս եմ հայտնվել այստեղ,- դժվարությամբ արտասնեց նա:
Ես պատմեցի նրան այն, ինչ կատարվել է իր անգիտակից լինելու ընթացքում : Իմանալով ,որ ես տեսել եմ թե ինչպես են նրան ծեծում նա իրեն վատ զգաց, բնական է, ու՞մ դուր կգար...
- Կասե՞ս անունդ , - ընկճվածությունից դուրս գալով հարցրեց տղան: Ինչպես կարելի է արդեն ենթադրել իմ մեջ արթնացավ դատարկությունը, որը կարծես մի քանի ժամով քնել էր ...
- Քո գնալու ժամանակն է , քիչ հետո հայրս էլ կգա և ընդհանրապես արդեն ուշ է ՝ քեզ տանը սպասող չկա՞,- արագ - արագ ասացի ես : Ի պատասխան հարցիս տղայի դեմքին միայն թույլ , համարյա չերևացող ժպիտ հայտնվեց և նա բարի գիշեր մաղթելով փակեց դուռը իր հետևից :
* Ժամանակն է երաժտություն լսելու*
Սենյակում կրկին տարածվեց իմ սիրելի երաժշտությունը, որն այնքան ջերմություն ու սեր էր տալիս ինձ , և որն այնքան հանգստություն էր տալիս հոգուս, հանգստություն սեփական անձիցս ...
Մի պահ միաձուլվելով մեղեդուն սկսեցի պարել, չնայած այն փաստին, որ պարել չգիտեմ : Ամեն նոտա անցնում էր մարմնովս և հասնելով հոգուս մի տեսակ թեթևություն էր փոխանցում մարմնիս: Ինքս էլ չզգացի ինչպես պառկեցի հատակին և քնով անցա:
* Առավոտյան 7:40*
Արթնացա զարթուցիչի ձայնից , որը այնքան անտանելի էր ինձ համար: Հագնվեցի և առանց նախաճաշելու վերցրեցի սուրճս և դուրս եկա տանից ու ճանապարհ վերցրեցի դեպի նոր կյանք՝դեպի նոր պատմություն... Ամեն ինչ դեռ նոր է սկսվում...
.
.
Հեղինակի կողմից
- Ներեղություն եմ խնդրում սպասեցնելու համար, պատճառը քննություններս են և մոտիվացիայի պակասը... ՀՈՒՍՈՎ ԵՄ ԿՀԱՎԱՆԵՔ ՆՈՐ ՀԱՏՎԱԾԸ...Կսպասեմ կարծիքների և գնահատականների Ձեր կողմից :
ooooooouuuuuuuuuuuurrrrrrrrrr
