1 страница30 апреля 2026, 11:11

Մաս 1. Դիմացի՛ր խնդրում եմ

—Մամ դու տանը չե՞ս, ուղղակի ինձ էսօր աշխատանքից շուտ են ազատել ու ես կուզեի վերջապես օրս ձեր հետ անցկացնել,— լսելով բացասական պատասխան Միան՝ փոքր ինչ նեղված, հրաժեշտ տալով շարունակեց իր ճանապարհը:
  Երբ  Միան մտավ տուն լոգարանից անսովոր ջրի ձայն լսեց, չնայած նրան, որ այս ժամին տանը ոչ ոք չի լինում: Մտածելով միգուցե տանից դուրս գալուց են մոռացել անջատել ծորակը, նա անմիջապես գնաց լոգարան ծորակը փակելու։ Բայց այն ինչ տեսավ նա լոգարանում նրան շոկի ենթարկեց։ Նրա փոքր քույրը՝ Յունան ամբողջությամբ արնախառն,երակները կտրած, անգիտակից ընկած էր հատակին: Միան ձեռքերով փակեց իր բերանը որպիսի անլսելի դարձնի իր գոռոցն ու լացը: Մի քանի վայրկյան շոկից հետո նա արագ վազելով մոտեցավ ու առաջինը ստուգեց Յունայի պուլսը ու շնչառությունը,  հասկանալով, որ քույրը դեռ ողջ է, նա արագ գտավ իր հեռախոսը, զանգահարեց շտապ օգնություն՝ տեղեկացնելով թե ինչ իրավիճակ է, ու միևնույն ժամանակ արագ սկսեց փորձել դադարեցնել արյունահոսությունը: Մինչև շտապ օգնության հասնելը նա անընդհատ ստուգում էր արդյոք քույրը շարունակում է շնչել....

   Բարեբախտաբար շտապ օգնությունը հասավ բավականին արագ, և Միայի հետ միասին Յունային տարան հիվանդանոց:  Արդեն հիվանդանոցում Միան փոքր ինչ ուշքի գալով հասկացավ, որ պետք է տեղեկացնի նաև իր ծնողներին:

  Միան Յունայից մեծ է 5 տարով: Ճիշտ է նրանք բավականին հաճախ վիճում էին, երբեմն իրար չէին հասկանում, բայց դա չէր խանգարում որպիսի նրանք լինեին լավ քույրեր և շատ սիրեին իրար:

   Միան դիմահարդար է և արդեն մի քանի ամիս է աշխատում է ամբողջ աշխարհում հայտնի « BTS » խմբի տղաների հետ: Բացի այդ նա ունի ընտրյալ ում հետ արդեն 2 տարի միասին են:    Յունան դեռ սովորում է դպրոցում, արդեն ավարտական դասարանում, ավարտելուց հետո նա ցնկություն էր հայտնել սովորելու համալսարանի պարարվեստի բաժնում, քանի որ դեռ փոքրուց ամբողջ սրտով սիրում էր պարն ու երաժշտությունը:

Ամբողջ ընթացքում, երբ Միան սպասում էր, նա անընդհատ կրկնում էր «միայն թե դիմացիր խնդրում եմ»:  Նա անընդհատ ուզում էր հասկանալ թե ինչը կարող է լինել իր այդքան կենսախինդ ու ժպտերես քրոջը քայլի պատճառը: Միթե նրա կյանքում այդքան դժվար ժամանակներ են, որ նման քայլ է արել, որտեղ է հենց ինքը՝ Միան վրիպել, ու չի նկատել թե ինչ վիճակում է գտնվում իր փոքրիկ քույրիկը: «Հավանաբար ես վերջին շրջանում ավելի շատ ժամանակ անցկացնում եմ Չանի հետ ու դրա համար էլ չեմ նկատել փոփոխություններ Յունայի տրամադրության մեջ»,- մտածում է նա ու մեղադրում ինքն իրեն:

   Որոշ ժամանակ անց լացակումած տեղ հասան նրանց ծնողները: Երբ Միան ավարտեց պատմել թե ինչ է եղել, դուրս եկավ բժիշկը և մոտեցավ նրանց: Միան առաջինը որոշեց խախտի լռությունը և հույսով լցված աչքերով նայելով բժշկին հարցրեց.
— Բժիշկ ասացեք խնդրում եմ ինչպե՞ս է հիմա Յունան:

Շարունակելի~~
~~~~~~~~~~~~~~

Ողջունում եմ բոլոր նրանց ովքեր կտեանեն և կկարդան այս ֆանֆիկը, սպասում եմ ձեր արձագանքներին և աստղիկներին 🌟

Հ.Գ.  այս նկարները ավելի լավ հերոսներին պատկերացնելու համար:

6d392a5768b0476246e318118e1265b3.jpg

Միան և Չանը

07971df001d45094836183e0bcf20cc1.jpg

Յունա

1 страница30 апреля 2026, 11:11

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!