մաս9
Տղայի բարկությանը սահման չկար, ևս մեկը անգամ նկարը զննելուց հետո, արագ հավաքեց տղայի համարը և զանգեց։
Առաջին զանգ~~~
Երկրորդ զանգ~~~
Յունգին ահավոր բարկացած էր, բայց չէր հանձնվում, խանդում էր , այնքան շատ որ երկուսին էլ պատրաստ է սպանել։
Երրորդ զանգ~~
Լսվեց սպասված պատասխանը ։
-լսում եմ Հյոն,-խռպոտ ձայնով ասաց տղան
-հենց հիմա տուն արի,-մի կերպ էր զսպում որ չգոռա և չվախեցնի տղային։
-բայց...,-չհասցրեց ավարտել խոսքը երբ Յունգին արդեն ձայնը բարձրացնելով ասաց
-կամ հենց հիմա գալիս ես տուն կամ մոռանում ես իմ մասին,-կոպիտ, սառը, անզգացմունք, այն ինչ արտահայտում էր Յունի դեմքը, բայց ներսում կրակ էր վառվում, շփոթվել էր, իսկ ոչ ադեկվատ վիճակը ազդել էր երևակայության վրա։
//////
Հոբին լսել էր Չիմինի և իր եղբոր խոսակցությունը, այնուամենայնիվ ձևացնում էր թե ոչինչ էլ չի լսել։
-կներես Հյոն պետք է գնամ,-մեղավոր հայացքով նայելով մեծին։
-արի ես քեզ կճանապարհեմ
-ոչ հյոն ես...,-Հոբին ձեռքը դրեց տղայի ցանկալի շուրթերին և շարունակեց
-չի քննարկվում, գնացինք,-բռնեց տղայի ձեռքը և միասին քայլեցին դեպի Չիմինի տուն.
Արդեն հասել էին, կանգնել էին տան դիմաց և իրար հաջողություն էին մաղթում, Չիմինը չէր նկատել Յունգիին 'ով պատուհանից հետևում էր նրանց ։
Pov:հեղինակ
Յունգին հենված պատուհանին մտածում էր ինչպես իրեն պահեր, որ եղբորը չնեղացներ, երբ հանկարծ նկատեց իր մտածմունքների պատճառին և նրա կողքին ինչ որ տղա, նրանք իրար հետ զրույցում էին, մերթընդմերթ, ծիծաղում, հայացքներ փոխանակում։
Յունգին գնալով ավելի ամուր էր բռունցք անում, վերջ , Յունի համբերությունը հիմնովին սպառվեց։
Մի քանի րոպե հետո ներս մտավ ժպտացող Ջիմինը ,բայց տեսնելով Յունգի հայածքը միանգամից լրջացավ, պարզ էր հիմա ինչ է լինելու , երբ ուզում էր արդարանար, Յունգին միանգամից վրա տվեց փոքրի վրա
-ով էր ետ տղեն,-կոպիտ
-ինքը ը,-արցունքները հավաքվում էին տղայի աչքերում, առաջին անգամ էր Հյոնը ձայնը բարձրացնում
-արագ խոսա
-ինքը , մեր կուրսի Մինհոյի եղբայրնա,-հայացքը իջեցրեց, վախենում էր որ եղբայրը կհասկանա որ խաբում է, չէ որ այդքան էլ լավ չէր ճանաչում այդ տղային, միայն գիտեր անունը և վերջ։
Յունգին մոտեցավ նայեց նրան և բարձր գոռաց,-ինչ գործ ունեիր իրա հետ,-արցունքները հոսում էին, Չիմինը քարացել էր, ոչ մի պատասխան չկար, որը կարող էր փրկել ստեղծված անեանելի իրավիճակը։
Յունգին երկու անգամ էլ գոռաց բայց հասկանալով որ փոքրի չի պատրաստվում ոչինչ ասել, ցույց տվեց նկարը։
Չիմինը շոկի մեջ էր<<ով է նկարել, ոնց , ախր >>մտածում էր Չիմինը։
-գնա սենյակդ դուրս չգաս մինչև չասեմ,-ենթարկվեց ,ուրիշ ելք չկար փրկվելու։
Արդեն մի քանի ժամ էր անցել ինչ Յունգին տանից դուրս է եկել բայց թե ուր է գնացել անգամ ինքը'հեղինակը չգիտի։
Չիմինը նստել էր իր սենյակի անկյունում , լաց էր լինում, մտքերը խառն էին։
-Հյոն ախր ես ինչ էի արել, ինչի սենց եղավ, ես էլ չեմ հանդիպի ինչ որ մեկի հետ, ների ինձ , Հյոն խնդրում եմ,-արցունքները ինքնաբերաբար թափվում էին արդեն իսկ կարմրած աչքերից , հենց այդպես էլ քնեց, սառը հատակին....
Կսպասեմ ձեր կարծիքներին🦋
