12 страница29 апреля 2026, 00:34

ԼԱՎ ԼՈՒՐ

Շուտով լույս է տեսնելու իմ և Հակոբ Շալոյանի 《Սանիտարը》 վեպը։

Ամեն ինչ սկսվում է հայտնի հեռուստաաստղ Միքայել Սանթրոսյանի սպանությունից։Առաջին հայացքից ամենասովորական հանցագործությունը իրականում սկիզբ է դնում զարհուրելի սպանությունների շղթային։ Իրար հերթ չտալով՝ դաժանագույն սպանությունները հաջորդում են մեկը մյուսին։ Քրեական գործը իր հսկողության տակ է վերցնում  անձամբ հանրապետության ոստիկանապետը և այն հանձնարարում 《երկաթյա մայոր》 մականվամբ Նանե Տիտանյանին։ Քննչական խումբը սառնասիրտ շիկահերի գլխավորությամբ անզիջում պայքարի մեջ է մտնում խորամանկ և հնարամիտ մոլագարի հետ, ով այդ մրցավազքը վերածում է յուրօրինակ խաղի։ Ո՞վ է այդ հրեշը ՝  մոլագար,ում հաճույք է պատճառում դաժանությունն ու բացահայտվելու հավանականությունը, թե՞ այս ամենը այլ դրդապատճառներ ունի։Կհաջողվի՞ արդյոք կանգնեցնել արնախում մարդասպանին, թե՞ այս գործն էլ կդասվի  չբացահայտված սպանությունների շարքին։ Հակոբ Շալոյանի և Մելիք Հակոբյանի 《Սանիտարը》 վեպը սուր սյուժետային դետեկտիվ լինելուց զատ անդրադառնում է անկախությունից հետո մեր երկրում տիրող վարք ու բարքերին, հայ ազգին նետված նոր մարտահրավերներին և դրանց արդյունքում բազում խեղված ճակատագրերին։
   Վեպը ընթերցողներին կստիպի մտածել. ի վերջո, ինչի՞ արդյունքում կարող է մարդը վերածվել ամենաիսկական հրեշի, և արդյո՞ք մեզանից յուրաքանչյուրը անելիք չունի այս ուղղությամբ։

6291e74892b6ede9250438e79438ba8f.jpg

12 страница29 апреля 2026, 00:34

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!