5 страница23 апреля 2026, 17:37

Մաս 5

Շաբաթ օրը ես որոշեցի գնալ գրադարան, քանի որ Ռեմարկի՝ Երեք ընկերը կարդացել էի, և ժամկետը լրացել էր, պետք է հանձնեի: Ժամը 15.00-ին ես արդեն Խնկո ապոր անվան գրադարնում էի: Այս անգամ որոշեցի վերցնել Շիրվանզադեի Արտիսը, քանի որ այն նաև հանձնարարված էր գրականությունից: Մեր գրականության ուսուցչուհին դեռ մայիսից էր տալիս էր այն գրականության ցանկը, որ պետք է անցնեինք գալիք կիսամյակում, սակայն ես երբեք ամառը չեմ կարդացել հայկական գրականություն: Ես ամառը կարդում եմ արտասահմանյան գրականություն, որը մենք ցավոք սրտի չենք անցնում դպրոցում, իսկ հայ գրականությունը ես դասերի ժամանակ եմ կարդում: 

Այս գրադարանում 11 և 12-րդ դասարանի համար նախատեսված գրականությունը մեկ սենյակում է տեղադրված, մոտեցա գրադարանավարուհուն

-Բարև ձեզ, 

-Վերցնում եք, թե հանձնում եք, ասաց գրադարանավարուհին

 - Երկուսն էլ, այդ ժամանակ մոտեցավ և իմ կողքը կանգնեց մի տղա, որի դեմքը չէի տեսնում:

-Ի՞նչ գիրք եք ցանկանում

Կողքիս տղային թվաց թե գրադարանավարուհին նրա հետ է, և այնպես ստացվեց, որ ես ու այդ տղան միաժամանակ ասեցինք

-Շիրվանզադեի Արտիստը

-Արտիստը Շիրվանզադեի

Դա ասելուց հետո, ես ու այդ տղան իրար նայեցինք, և հանկարծակիի եկանք, ես նայում էի Էմիլին, իսկ նա ինձ: 

-Քանի որ երկուսով միևնույն գիրքն եք ցանկանում, սպասեք տեսնեմ կա արդյոք երկու գիրք, քանի որ դպրոցական ծրագրով դա են անցնում, և հիմնականում այդ գիրքն են վերցնում, ասաց գրադարանավարուհին, և գնաց գրապահարանների մոտ:

-Չէի մտածի որ քեզ այստեղ կտեսնեմ Նարեկի քույրիկ, ասաց Էմիլը

-Իսկ ես քեզ, և ընդհանրապես ում էլ ասեմ, չեն հավատա որ քեզ գրադրանում տեսել եմ

-Դե քանի որ, բոլորի պատկերացմամբ լավ տղաները գիրք չեն կարդում, կամ չեն սովորում

-Ցավոք  քո ասած լավ տղաները, ուրիշներ պատկերացմամբ պետք է միշտ կռիվ անեն, կամ ինչ որ գործեր ունենան  և նրանց համար ամոթ է գիրք կարդալ,

-Իրականում այդպես չէ, ուրիշներն են այդպես մտածում, և մեզ այդպիսին դարձնում, իմ բոլոր ընկերներն էլ կարդում են, դա ուրիշ հարց է, որ մենք ցույց չենք տալիս որ կարդում և սովորում ենք: 

Գրադարանավարուհին եկավ և ձեռքին մեկ գիրք:

-Ցավոք մեկն էր մնացել, հիմա ո՞վ է վերցնում

-Ես

-Ես

Միաժամանակ երկուսով ասեցինք

-Լավ արի սենց պայմանավորվենք, ես կվերցնեմ գիրքը, երբ վերջացնեմ կտամ քեզ, ասաց Էմիլը

-Չէ, համաձայն չեմ,  ես կվերցնեմ ու երկուշաբթի կտամ քեզ, համ էլ ես առաջինն էի մոտեցել գրադարանավարուհուն

- Բայց երկուսով միասին ենք ասել գրքի անունը

-Իսկ լավ տղաները աղջիկներին չեն զիջում

-Զիջում են, բայց ոչ էս դեպքում

-Ինձ պետքա գիրքը , ես երկուշաբթի պետք է պատասխանեմ, 

-Իսկ ես պարապում եմ ընդունելության համար, ու մինչև երկուշաբթի պետք է կարդամ

-Իսկ չես կարող, ուրիշ գիրք կարդաս, որը պետք է Արտիստից հետո կարդայիր, իսկ ես երկուշաբթի  կվերջացնեմ ու կտամ քեզ գիրքը, մի երկու րոպե մտածելուց հետո, դժգոհ դեմքով, ասաց ՝

-Լավ, բայց պարտադիր երկուշաբթի կտաս

-Եղավ, 

ես գիրքը իմ անունով վերցրեցի, իսկ Էմիլն էլ ուրիշ գիրք վերցրեց, և երկուսով դուրս եկանք գրադարանից: 

-Դե ցտեսություն

-Հաջողություն, ասաց Էմիլը

Ես քայլերս արագացրի, և գնացի դեպի կանգառ, ապա նստեցի ավտովուս ու գնացի տուն,

-Աստղ ինչ լավա շուտ եկար, նոր քույրս էր զանգել, լավ չի զգում պետք է գնամ մի քանի օր իրեն խնամեմ

-Եղավ տատ

Տատիկին ճանապարհեցի, գնացի իմ սենյակ ու սկսեցի կարդալ, որ հասցնեմ մինչև երկուշաբթի վերջացնեմ: Ամբողջ օրը կարդացի, միայն այն ժամանակ էի դադար տալիս, երբ Նարեկին պետք է ճաշ պատրաստեի:  Վերջանական վերջացրեցի գիրքը կիրակի երեկոյան: Արդեն հանգիստ խղճով գնացի հյուրասենյակ: Հյուրասենյակում Էդգարն էր նստած, մի փոքր զարմացա, քանի որ չէի լսել, թե ոնց էր տուն եկել

-Բարև Էդ

-Բարև Աստղ, 

-Երբ ես էկել, չեմ իմացել

-Մի քսան րոպե առաջ, Նարեկն էլ սենյակ գնաց փոխվի, որ դուրս գանք

-Եթե Նարեկը հագնվումա, ուրեմն մոտակա կես ժամը ստեղ էս, 

-հաա, -երկուսով ծիծաղացինք

-Սուրճ, կամ թեյ կխմես

-Թեյ, սուրճ չեմ խմում

-Լավ դե արի խոհանոց

Գնացինք խոհանոց, թեյ լցրեցի երկուսիս, ու սկսեցինք խոսալ

-Իսկ ինչ էիր անում սենյակում, 

-Գիրք էի կարդում, ու մինչև վաղը պետք ա վերջացնեի, դրա համար կլանված կարդում էի, ու վերջացրեցի

-Դե լավա, բայց ինչի պետք է մինչև վաղը վերջացնեիր

-Դե գիրքը պետք ա ուրիշին տամ

-Պարզա..., 

-Իսկ դուք որտեղ եք գնում

-Իմ ու Նարեկի ընկերներից մեկի ծնունդնա, հրավիրելա, 

-Հաա, դե շատ չխմեք, ծիծաղալով ասեցի ես

-Եղավ, 

-Է՞դ հյուրասենյակից Նարեկը  ձայն տվեց

-Նարեկ Խոհանոցում ենք

Նարեկը եկավ, նրան էլ թեյ լցրեցի, խմեց, ու գնացինք հյուրասենակ

-Լավ դե Աստղ պակա, վաղը կտեսնվենք

-Պակա Էդգար

-Աստղ դե ես ուշ կգամ, չսպասես, կքնես, ինձ մոտ բանալի կա, ասաց Նարեկը

-Լավ, դե ձեզ բարի ժամանց, ասացի ես ու դուռը կողպեքով փակեցի գնացի իմ սենյակ:



-





5 страница23 апреля 2026, 17:37

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!