23 страница30 марта 2020, 14:46

Մաս 23

-Էլլի Արթուրը քեզ է կանչում։
-Ի՞նչ է պատահել։
-Եթե ցավեր չունես արի նրա սենյակ։
-Գալիս եմ,-ես վեր կացա ու գնացի Արթուրի սենյակ։
-Էլլի՜,-արցունքոտ աչքերով, նյարդային ու գոռալով ասաց Արթուրը։
-Արտ ի՞նչ է եղել։
-Արի ինձ մոտ, բռնիր ձեռքս խնդրում եմ։
-Արտ կխոսե՞ս։
-Էլլի ես չեմ կարողանում։
-Ի՞նչ չես կարողանում։
-Ես չեմ զգում ոտքերս, չեմ կարողանում քայլել։
Ես փակեցի աչքերս, օդս կանգնեց։
-Կկարողանաս Արտ, ես քեզ հետ եմ, կողքիդ եմ։
-Ինձ մենակ չթողնես։
-Չեմ թողնի, ես քեզ մենակ չեմ թողնի։
-Էլլի ես...
-Դու իմ պատճառով ես այստեղ։ Ես թույլ չեմ տա, որ դու այս վիճակում մնաս։
-Ես էլ չեմ կարողանա քայլել։
-Կքայլե՛ս, ես քեզ խոսք եմ տալիս։ Դա ժամանակավոր է, մի քանի օրից կսկսես նույնիսկ վազել։
-Երդվո՞ւմ ես։
-Երդվում եմ։

***

Ժամեր անց։
Ես սենյակում եմ։ Դուռը բացվեց ու ներս եկավ իմ հին բարեկամը։
-Դո՞ւ։
-Այո ես։ Չէի՞ր սպասում։
-Ո՛չ։
-Ինչպե՞ս ես։
-Արդեն լավ եմ։ Մնում է Արթուրը ոտքի կանգնի, և կարծում եմ ամեն ինչ լավ կլինի։
-Քեզ շատ էի կարոտել։
-Ո՞ւր էիր այսքան ժամանակ։
-Չգիտեմ։
-Չգիտե՞ս։
-Ես քաղաքում էի, բայց...
-Ընդհանրապես չէիր գալիս ինձ տեսնելու։
-Չէի կարող։ Չէի ուզում քեզ ցավեցնել։
-Քո չգալով դու ավելի էիր ցավեցնում ինձ։
-Ներիր։
-Աղջիկդ ինչպե՞ս է Լիլիթ։
-Նա շատ լավ է։ Արդեն առողջ է։
-Ուրախ եմ ձեզ համար։
-Շնորհակալ եմ։
-Լիլիթ թույլ կտա՞ս գրկեմ քեզ։
Նա թաց աչքերով գլխով արեց։
Ես ընկա նրա գիրկը։ Նա ինձ մայրական քնքշանք է տալիս։ Ես ինձ լավ եմ զգում նրա գրկում։
Բժիշկը ներս եկավ։
-Էլլի դու էլի հյուրեր ունես։
-Ո՞վ է։
-Ներս եկեք։
Սենյակ մտավ իմ թանկագին Գայանե քույրը։ Երբ Լիլիթը շրջվեց, երկուսն էլ քարացան։
-Ինչ-որ բա՞ն պատահեց։
-Ո՜չ, ուղղակի։
-Դուք ճանաչո՞ւմ եք իրար։
-Երբեք չեմ տեսել։
-Լավ։
Գայանե քույրը մոտենում ու ամուր գրկում է ինձ։
-Դե ծանոթացեք։ Նա Լիլիթն է, այն ժամանակ, երբ ինձ որդեգրել էին, նա այդ տանն էր, իսկ նա՜, նա իմ Գայանե քույրն է։ Նա՛ է ինձ մանկուց մեծացրել։
-Հաճելի է։
-Նմանապես։
-Իմ ամենասիրելի մարդկանցից երկուսն ինձ մոտ են։ Ես անչափ երջանիկ եմ։
-Էլլի, իսկ Արթո՞ւրը որտեղ է։
-Կողքի սենյակում։
-Իմ երեխաները հիվանդանոցում են, ես ինձ անզոր եմ զգում։
-Ամեն ինչ լավ կլինի Գայանե քույր։
Սենյակ մտավ բժիշկը։
-Աղջիկս ես մտնեմ Արթուրի մոտ ու նորից քեզ մոտ կգամ։
-Լավ։
-Հարգելիներս ես կխնդրեմ, որ բոլո՛րդ դուրս գաք։ Տեսակցության ժամն ավարտվել է։
-Լավ բժիշկ հիմա դուրս կգանք։
-Շնորհակալ եմ։
Գայանե քույրն ու Լիլիթը գրկեցին ինձ ու դուրս եկան։ Ես մտքերով ընկած քնեցի։

23 страница30 марта 2020, 14:46

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!