Մաս 9
Այսօր Արթուրի ծնունդն է։ Ես մտքերով նրա հետ եմ։ Ուզում եմ, որ նա ուրախ օր անցկացնի, ու նրա դեմքին անկեղծ ժպիտ լինի։
Սենյակում նստած նկարում եմ Արթուրի համար, որպես ծննդյան նվեր։ Ափսոս, որ չեմ կարող նրան նվիրել։ Նա այնտե՜ղ, ես այստե՜ղ, ախ Արթուր, ո՜նց եմ կարոտել քեզ։ Այնքան կուզեի գրկել, բայց ափսոս, որ քեզ թույլ չեն տալիս ինձ մոտ գալ։
Ես պարկում եմ անկողնում։
-Էլլի՞։
-Հա՞ Ան։
-Քանի օր է ինձ ոչինչ չես ասում։ Վերջապես կպատմե՞ս, թե ինչ էր եղել։
-Ան ես փախա Արթուրի հետ, որ գտնեմ մորս, բայց ինձ բերեցին այստեղ ու ես չկարողացա գտնել նրան։
-Իսկ չէի՞ր կարող գոնե ինձ ասել։
-Դե Ան հասկացիր...
-Էլլի՜,-սենյակ մտնելով ասաց Գայանե քույրը։
-Այո՞։
-Գեղեցիկ հագնվիր ու դուրս արի։
-Հիմա՞։
-Հենց հիմա, արագ։
-Իսկ ի՞նչ կա։
-Քեզ դրսում անակնկալ է սպասվում։
-Իրո՞ք։
-Այո՜։
-Եկա՜։
Ես արագ-արագ թռչկոտելով հագնվում, ու վազում եմ դուրս։ Իրոք որ անակնկալ։ Այստեղ է Արթուրի ընտանիքը։ Ես վազում եմ ու լաց լինելով գրկում Արթուրին։
-Արթու՜ր շնորհավոր իմ ամենաթանկ ու բարի։
-Է՜լլ, իմ աղջի՜կ, շնորհակալ եմ։ Ես քեզ տանում եմ։
-Ո՞ւր։
-Գնում ենք ծնունդս նշելու։
-Ես չեմ կարող գալ, ինձ չեն թողնի դուրս գալ մանկատնից։
-Ծնողներս թույլտվություն են խնդրել, և դու հիմա մեզ հետ ես գալիս։
-Լո՞ւրջ ես ասում։
-Հա բա ոնց։
-Ուռա՜։
-Դե կարող ենք արդեն գնալ։
-Մի վարկյան։
Ես վազեցի ու իմ սենյակից բերեցի Արթուրի անակնկալ նվերը։
-Է՜լլ, իմ կյանքի լավագույն նվերներից մեկը։
-Քեզ իսկապե՞ս դուր եկավ։
-Շա՜տ։ Ամենահոյակապ նվերն է սա։
-Շնորհակալ եմ, որ հավանում ես։
-Դե ինչ կարո՞ղ ենք գնալ։
-Գնացինք հայրիկ։
Մենք նստեցինք մեքենան ու շարժվեցինք դեպի Արթուրենց տուն։ Նրա ընկերներն ու հարազատներն այստեղ են։ Բոլորը Արթուրի տարիքի են, ու գրեթե աղջիկ չկա։
-Արի բան եմ ասում։
-Հա՞ Արտ։
-Չեմ կարծում, որ ընկերներիցս որևէ մեկն իրեն ավելորդություն թույլ կտա, բայց, եթե Աստված չանի նման բան եղավ, միանգամից ինձ կասես ու թող Աստված ների ինձ։
-Հանգիստ եղիր, ոչ ոք ոչինչ չի անի։
-Էստեղ բոլորը գեղեցկուհիների հանդեպ թուլություն ունեն, մանավանդ քեզ պես։ Մեկը մի բան ասի, միանգամից արի ինձ մոտ։
-Ինչպես կասես պահապան հրեշտակ։
-Այո ես քո պահապան հրեշտակն եմ։
***
Երեկույթը շարունակվում է առույգ ու զվարթ։ Այնքան լավ է, որ ուզում եմ այստեղ մնալ։ Մենք պարում ենք, երգում, զվարճալի ժամանակ անցկացնում։
Արթուրը ճիշտ է։ Նրա ընկերները աչքները չեն կտրում ինձնից։ Ես ամաչում եմ, բայց փորձում եմ ի ցույց չդնել անհանգստությունս, որ Արթուրը չնկատի ու չկռվի։ Ես չեմ ուզում, որ նա իմ պատճառով խնդիրներ ունենա։
-Էլլ ջան քո գնալու ժամանակն է։
-Հիմա կպատրաստվեմ։
-Մամ մի բան արեք, թող այստեղ մնա։
-Արթուր գիտես, որ ոչինչ չենք կարող անել, էլ ինչո՞ւ ես մեզ վատ դրության մեջ դնում։
-Չէ ամեն ինչ կարգին է։ Ես գիտեմ, որ չեմ կարող մնալ։ Գնա՞նք։
-Գնանք աղջիկս։
Ես գրկում եմ Արթուրին ու գնում։
