32 страница24 февраля 2018, 20:23

մաս 30 (վերջին մաս)

Սեհունին ոչ ոք չէր պատասխանում, այդ պատճառով նա ավելի էր վախենում Աշլիի համար: Նա նորից զանգահարեց Աշլիին, բայց այս անգամ նա պատասխանեց զանգին:
- Աշլի որտեղ ես?,- անհանգիստ ձայնով ասաց Սեհունը:
- Աշլին իմ հետ է,  նրա հետ ամեն ինչ կարգին է,- պատասխանեց Սեհունին շատ ծանոթ ձայն:
- Մինհո?, ինչ է քեզ պետք խնդրում եմ բաց թող նրան և արի ինձ հետ հարցերդ լուծիր,- հասկանալով իրավիճակի լրջությունը ասաց Սեհունը:
- Ոչ, ես քեզ հետ խոսելու ցանկություն չունեմ, ուղղակի դու պետք է պատասխան տաս քո գործած սխալների համար,- ասաց Մինհոն և անջատեց հեռախոսը:
Սեհունը մի քանի րոպե սառած մի կետի էր նայում, բայց հետո ուշքի եկավ և ասաց.
- Մենք պետք է գտնենք Աշլիին, նա վրեժխնդիր է լինելու:
Այս խոսքերը լսելուց հետո Յունգին չէր կարողանում իրականություն վերադառնալ, նա չէր հավատում, որ պատմությունը կարող է նորից կրկնվել:

***

Աշլին բացելով աչքերը չհասկացավ, թե ինչ է իր հետ կատարվել: Նա նայում է շուրջը բայց ոչինչ չի տեսնում սարսափելի մթության պատճառով: Մթության մեջ նա Մինհոի կառուցվացքը նկատեց:
-  Մինհո օգնիր խնդրում եմ,- ցածր ձայնով ասաց Աշլին:
- Կներես, բայց ես ոչինչով քեզ չեմ կարող օգնել,- նույն պես ցածր ձայնով ասաց Մինհոն:
- Ինչու ես ինձ այստեղ բերել?,- հասկանալով որ այս ամենը Մինհոի կազմակերպածն է  ասաց Աշլին:
- Կարող ես հանգիստ լինել ես քեզ չեմ ցանկանում վնասել, ուղղակի ուզում եմ քեզ պատմության պատմել,- մոտենալով Աշլիին ասաց Մինհոն:
- Ինչ պատմություն?,-վախեցած հարցրեց Աշլին:
- Ես գիտեմ որ դու փորձում էիր իմանալ Սեհունի ընտանիքի գաղտնիքները և ուզում եմ քեզ օգնել գտնել քո հարցերի պատասխանները:
Աշլին ուշադիր նայեց Մինհոյի աչքերի մեջ և ցածր ու փոքր ինչ վախեցած ձայնով ասաց.
- Սկսիր:
Մինհոն ժամանակ չկորցրեց և անցավ գաղտնիքների բացահայտման գործին:
- Երեք տարի առաջ  ես, Սեհունը և Յունգին մտերիմ ընկերներ էինք: Մենք հարազատ եղբայրների պես սիրում էինք միմյանց: Միշտ երեքով էինք և մեր շրջապատի մեջ մտան նաև Նուանը, Յոնան և Արիանան: Այդ ժամանակ Յոնան Ջիվոնի հետ էր հանդիպում և ստիպված նա նույնպես մեր շրջապատի անդամներից էր: Արիանան իմ քույրն էր, նա փախել էր տնից և հայրս ու մայրս գտել էին նրան և իրենց հարազատ աղջկա պես մեծացրել: Մենք միմյանց շատ էինք սիրում և միշտ պատմում էինք իրար մեր երազանքների մասին: Նա հաճախ էր ասում, որ եղբայր ունի և շատ է կարոտում նրան, բայց այդ կարոտը իմ միջոցով էր առնում: Սեհունը և Յունգին սիրահարված էին Արիանային և երկուսով պայքարում էին, հաճախ այդ պայքարը վերածվում էր ծեծկրտուկի: Բայց իմ քույրը նրանցից ոչ ոքին որպես տղամարդ չէր սիրում: Նրանք Արիանայի համար եղբոր պես էին: Եկավ մի ժամանակ երբ Նուանը սկսեց մի տղայի հետ ընկերություն անել, պարզվեց, որ նա խաղամոլի մեկն է և երկար ժամանակ փորձում էր յուրացնել Նուանի փողերը: Երբ այդ մասին իմացավ Սեհունը նա Նուանի աչքի առաջ սպանեց այդ տղային: Վատն այն էր, որ Նուանը սիրում էր նրան և այդ պատճառով մնացած ամբողջ կյանքը նա ատել է Սեհունին: Այդ ժամանակներում Արիանան վիճել էր ծնողներիս հետ և փախել տնից: Նա տեղ չուներ մնալու այդ իսկ պատճառով խնդրել էր Սեհունին մնալ իր տանը: Սեհունը նրան սենյակ էր հատկացրել և ամեն ինչով փորձել է օգնել քրոջս: Բայց մի չարաբաստիկ օր Սեհունը հարբած տուն էր եկել և հարձակվել Արիանայի վրա: Նա բռնաբարել էր էր Արիանային: Արիանան այլևս չկարողանալով ապրել իրեն կամուրջից ցալ է նետում: Նրա դին այդպես էլ չեն գտնում և ասում են որ ջրի հոսանքը նրան շատ հեռու է "քշել", և այլևս հնարավոր չէ նրան գտնել: Այդ ամենից հետո մեր մտերիմ շրջապատի վերջը եկավ: Ես և Սեհունը թշնամացանք: Յունգին այլևս տեսնել չէր ուզում Սեհունին, Նուանը վաղուց էր երես թեքել եղբորից, իսկ Յոնան դեռ փոքր էր և շատ բան չէր հասկանում: Շուտով Յոնան և Ջիվոնը բաժանվեցին, պատճառն այն էր որ Ջիվոնը նախընտրեց գնալ Չինաստան և դառնալ հայտնի լրագրող: Մի քանի ամիս հետո մահանում է Սեհունի մայրը և դա նրա համար մեծ հարված էր կյանքի կողմից: Այդ ժամանակ Յունգին ներեց ընկերոջը և շարունակեց աջակցել նրան: Բոլորը շարունակում էին ապրել, Սեհունը իրական սատանա էր դարձել: Բոլորը վախենում էին նրանից: Ես չէի դադարում փնտրել քրոջս և դա իզուր չէր, ես գտա նրան: Մի ծեր տատիկ գտել էր նրան այն ժամանակ, երբ նա դեռ ողջ էր: Այդ ժամանակներից ես և քույրս վրեժխնդիր լինելու համար ծրագիր էինք մշակում: Բայց ես վերջում ամեն ինչ փչացրի քեզ սիրահարվելով: Չգիտեմ ինչու ես կապնվեցի քո հետ, մենք պետք է քո միջոցով վրեժխնդիր լինեինք, բայց ես չկարողացա թույլ տալ, որ քույրս քեզ սպանի:
Այս երկար պատմությունը լսելուց հետո Աշլին չէր կարողանում ուշքի գալ,  նա չէր հավատում որ Սեհունը նման բաների է ընդունակ, նա ուզում էր հավատալ որ այդ ամենը երազ է:
- Սա դեռ ամենը չէ Աշլի, ես կշարունակեմ,- ասաց Մինհոն և շարունակեց.
- Գիտես ինչու հենց քեզ ստիպեցին ամուսնանալ Սեհունի հետ?,-հարցրեց Մինհոն:
- Ոչ,- ցածր ձայնով պատասխանեց Աշլին:
- Հիմա ամեն ինչ քո համար պարզ կդառնա և դու կիմանաս, թե ովքեր են իրականում քո ընտանիքի անդամները... Շատ տարիներ առաջ, երբ մենք դեռ չէինք ծնվել,  մեր հայրերը մտերիմ ընկերներ են եղել: Պարոն Ֆրենկին և պարոն Նամջունը քո մայրիկին են սիրել, բայց մայրդ քո հորն է ընտրել: Նրանք չգիտեին, որ իմ հայրը նույնպես քո մորն է սիրել և երբ նա իմացավ այդ մասին կորցրեց իրեն: Ծնողներիդ ամուսնություն հետո դու լույս աշխարհ եկար և քո ծնվելու առաջին իսկ օրից հայրդ սկսեց ատել քեզ: Նա որդի էր ցանկանում, բայց դու աղջիկ ծնվեցիր: Մի տարի հետո հայրդ սկսեց մորդ կյանքը դժողքի վերածել, նա աննդհատ ծեծում էր նրան և նվաստացնում բոլորի մոտ: Մայրդ վախենում էր քո համար և միայն դու էիր, որ նրան ստիպում էիր ապրել: Հորդ միայն նրա ունեցվածքն էր պետք, նա երբեք էլ չի սիրել մայրիկիդ: Երբ դու երեք տարեկան էիր մայրդ որոշեց փախչել քեզ հետ սակայն հայրդ այդ ամենն իմաալով ավտովթար կազմակերպեց, միայն դու էիր ողջ մնացել:
- Նման բան հնարավոր չէ, -գոռալով ասաց Աշլին,- մայրս քաղցկեղի պատճառով է մահացել:
- Այդ ամենը ուղղակի հորդ կողմից հորինվալ սուտ է եղել Աշլի,- վստահ ասաց Մինհոն:
Աշլիի աչքերից աննդհատ արցունք էր թափվում, նա չէր կարողանում հավատալ այդ ամենին, բայց հասկանում էր, որ այդ ամենը ճիշտ է:
- Իսկ հետո? հետո ինչ է եղել? , - հանգստանալով հարցրեց Աշլին:
- Անցան տարիներ, դու արդեն հասուն աղջիկ ես դարձել: Ձեր ընկերությունը սննկացել էր և հայրդ ուրիշ ելք չգտնելով խնդրեց Նամջունին որ աջակցի իրեն և ներդրում կատարի, սակայն Նամջունը չհավատաց հորդ, իսկ հայրդ առաջարկեց քեզ ամուսնացնել Սեհունի հոտ որպեսզի ընկերության կապերը ավելի ամրապնդվեն:
Աշլին այլևս չէր կաչողանում լսել, այսքան ժամանակ նա ստի մեջ  է է ապրել: Նա ուղղակի չգիտի ինչ անել, ինչպես շարունակի ապրել, ինչպես անտեսել հորը, ինչպես նորից վստահի Սեհունին այդ ամենը շատ դժվար է:
- Գիտես, թե ինչու էին բոլորը զարմանում քեզ տեսնելուց?, դու շատ նման ես Արիանային, դուք նման եք զույգ քույրերի, դրա պատճառով էին բոլորը քեզնից վախենում ,- ասաց Մինհոն:
Աշլին երկար չմտածեց, նա հասկացավ թե ինչու էր նկարի աղջիկը նրան ադքան ծանոթ թվում:

***

Սեհունը չէր դադարում փնտրել Աշլիին: Նա կորցրել էր իրեն և դարձել էր իրական սատանա, գոռում էր, ջարդում էր շուրջը գտնվող ամեն ինչ:
- Սեհուն Յոնան նույնպես չի պատասխանում զանգերիս , ես վախենում եմ որ սա նույնպես նրանց ձեռքի գործն է ,- անհանգւստ ձայնով ասաց Յունգին:
- Աստված իմ մենք այնքան ենք տարվել Աշլիին փնտրելով, որ չենք նկատել թե ինչպես է քույրս անհետացել,- գոռալով ասաց Սեհունը:
- Ես Յոնային կփնտրեմ դու շարունակիր Աշլիին փնտրել, - ասաց Յունգին և վազեց դուրս:

***

- Ջիվոն դու գժվել ես? , ինչու ես ինձ այստեղ բերել, - վախեցած ձայնով ասաց Յոնան:
- Յոնա, այսօր դու պատասխան կտաս եղբորդ գործած սխալների համար, - խորամանկ ժպտալով ասաց Ջիվոնը:
- Ինչ?, - գոռալով ասաց Յոնան և շտապեց դուրս վազել, սակայն սենյակի դուռը կողպված էր: Նա վախեցած հայացքով նայեց Ջիվոնին և սկսեց լաց լինել:
- Յոնա խնդրում եմ մի լացիր, ես չեմ ուզում քեզ խփել ուղղակի թող ամեն ինչ իմ ուզածով ընդանա,- ժպտալով և Յոնային մոտենալով ասաց Ջիվոնը:
- Ջիվոն խնդրում եմ թող գնամ այստեղից,- արցունքները չկարողանալով զսպել ասաց Յոնան:
- Քիչ խոսիր,- կոպիտ ձայնով ասաց Ջիվոնը և հրեց նրան անկողնու վրա:

***

Ջիվոնի հետ անցկացրած այս մեկ ժամը, Յոնայի համար անվերջություն էր թվում: Ջիվոնը Յոնային նվաստացրեց ամենադաժան ձևով:

***

Սեհունը այդպես էլ չի կարողանում գտնել Աշլիին, նա նստեց իր տան աստիճանների վրա և սկսեց երեխայի նման լաց լինել: հանկարծ նրա հեռախոսին զանգ եկավ, անծանոթ համար էր:
- Սեհուն, դուրդ եկավ անակնկալը,- լսվեց Արիանայի ձայնը:
- Նման բան հնարավոր չէ, դու ողջ ես?,- զարմացած հարցրեց Սեհունը:
- Իսկ ինչ է , կարծում էիր պետք է մահանամ և թողնեմ որ դու հանգիստ ապրես?,- ծիծաղելով ասաց Արիանան:
- Որտեղ է Աշլին?,- գոռալով հարցրեց Սեհունը:
- Նա քո առանձնատանն է ,- պատասխանեց Արիանան:
- Խնդրում եմ ասա որ նրա հետ ամեն ինչ կարգին է, - լացելով ասաց Սեհունը:
- Նրա հետ ամեն ինչ կարգին է, բայց նույնը չեմ կարող ասել Յոնայի մասին,- ծիծաղելով ասաց Արիանան:
- Ես կսպանեմ քեզ, - գոռալով ասաց Սեհունը ինչից հետո շտապեց բարձրանալ իր սենյակ:
Աշլին Սեհունի սենյակում նստած, սառած հայացքով մի կետի էր նայում:
- Աշլի,- դողացող ձայնով ասաց Սեհունը:
Աշլին շրջվեց Սեհունի կողմ, մոտեցավ նրան և ամուր փաթաթվեց:

***

Ջիվոնը զանգահարեց Յունգիին և ասաց Յոնայի գտնվելու վայրը: Նա առանց ժամանակ կորցնելու վազեց Ջիվոնի ասած վայրը:
Նա վազում էր դեպի անտառ և չգիտես ինչու զգում էր, որ Յոնան ծանր վիճակում է:
Երբ հասավ Ջիվոնի ասած վայրը նա կորցրեց խոսելու ունակությունը: Յոնան ամբողջովին արյան մեջ կորած էր և թաղծոտ հայացքով Յունգիին էր նայում: Յունգին վազեց նրա մոտ և գրկեց նրան: Յունգին զգում էր որ Յոնան իր կյանքի վերջին րոպեներն է ապրում:
- Յոնա խնդրում եմ չմահամաս, ինձ մենակ չթողնես խնդրում եմ քեզ, ես քեզ սիրում եմ ու կսիրեմ մինչև կյանքիս վերջ միայն աղաչում եմ մի լքիր ինձ, ինչ եմ անելու առանց քեզ Յոնա,- լացելով և գոռալով ասում է Յունգին:
Այն ցավը որ նա հիմա զգում է, երբեք չի մոռանա,  նա իրեն է մեղադրում ուզում է իր կյանքը տալ Յոնայի փոխարեն, նա զղջում է, որ չի ասել Յոնային իր զգացմունքների մասին, ավաղ արդեն շատ ուշ է:
- Յունգի, խնդրում եմ ժպտա,- սա էին Յոնայի վերջին բառերը: Յունգին հասկացավ որ իր սիրելիին կորցրեց իր ձեռքերի վրա, նա ամուր գրկեց Յոնային և նորից սկսեց լացել:

3 Տարի անց:

Արդեն  երեք տարի է անցել: Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, որ այն չարաբաստիկ օրերն անցել են: Բարեբախտաբար ոստիկանությունը ձերբակալեց ընտսնիքիս անդամներին, իսկ Արիանային փակեցին հոգեբուժարանում: Ցավոք սրտի Յոնային փրկել չկարողացան, իսկ Յունգին սրտի ցավը մեղմացնելու համար սկսեց երգեր գրել և իրեն նվիրեց երաժշտությանը: Ալեքսը որոշեց ճանապարհորդել տարբեր երկրներով, իսկ ես և Սեհունը շարունակեցինք ապրել:
-Շատ եմ կարոտում Յոնային,- նայելով Յոնայի գերեզմանաքարին ասաց Սեհունը:
- Ես նույնպես, - Սեհունին գրկելով ասացի ես:
- Յոնա արի այստեղ,- գոռաց Սեհունը:
Ինչից հոտո Յոնան վազելով մեզ մոտեցավ:
- Նայիր նկարին, սա քո Յոնա հորաքույրն է,- ժպտալով ասաց Սեհունը:
- Այո հայրիկ, ես նրան հաճախ եմ տեսնում,- ժպտալով ասաց փոքրիկ Յոնան:
- Որտեղ ես նրան տեսնում? ,- ժպտալով հարցրեց Սեհունը:
- Ես նրան իմ երազների մեջ եմ տեսնում,  նա շատ գեղեցիկ հրեշտակ է և ասում է որ ես իրենից գեղեցիկ եմ,- ժպտալով պատասխանեց Յոնան...

Այսքանով ավարտվեց այս պատմությունը,  Շնորհակալ եմ այն կարդալու, նոր մասերին սպասելու և լավ կարծիքների համար♥♥♥

32 страница24 февраля 2018, 20:23