30 страница15 августа 2017, 11:33

մաս 28

Արևի տաքուկ շողերը ընկնելով Աշլիի աչքերին, ստիպեցին նրան արթնանալ: Աշլին կամաց բացեց աչքերը և սկսեց դանդաղ ուսումնասիրել շուրջը: Նա հասկացավ, որ արդեն երկար ժամանակ է անցել իր հետ կատարված դեպիքից հետո: Նա փորձեց կանգնել, բայց դա իր մոտ չստացվեց, քանի որ ընկնելու ժամանակ վնասել է ողնաշարը:
Հանկարծ հիվանդասենյակ մտավ Ալեքսը: Նրա հրեշտակի ժպիտը ստիպեց Աշլիին նույն պես ժպտալ: Նա միակ մարդն է, ով իր կողքին է ամեն պահ:
- Ինչպես ես քեզ զգում?,-զգուշորեն հարցրեց Ալեքսը:
- Ալեքս?, դու ինչ ես անում այստեղ և ինչու ես բժշկի հանդերձանքով? ,-հարցրեց Աշլին քանի որ գիտի, որ Ալոքսը Ամերիկայում է աշխատում:
- Ես քեզ ուրիշ բժիշկների վստահել չէի կարող,- նորից ժպտալով ասաց Ալեքսը:
- Աշլի, ես գիտեմ որ հիմա ժամանակը չէ, բայց ես քեզ պետք է մի բան ասեմ, իմ կարծիքով եղբայրդ քո ընկնելու հետ ինչ որ կապ ունի, նա շատ տեղեկացված է իմ մասին,և ոչ միայն: Նա գիտի Արիանայի մասին և ինչ որ բաներ է խոսում, մեր ընտանիքից բացի ոչ ոք չգիտեր այդ մասին, ես միայն քեզ եմ ասել և վստահ եմ որ դու այդ մասին նրան ոչինչ չես ասել, նա ասում է որ Արիանան կսպանի ինձ և կապ չունի որ ես նրա եղբայրն եմ: Ինձ թվում է իմ քույր Արիանան և քո իմացած Արիանան նույն մարդիկ են ,- Աշլին ամբողջ ընթացքում ուշադիր լսում էր Աալեքսին և նա սկսեց ավելի շատ մտածել այդ Արիանայի մասին:
- Իհարկե  հնարավոր է որ այդ երկուսը նույն մարդն են, բայց իմ իմացած Արիանան ինձ թվում է մահացել է, -կամաց ձայնով ասաց Աշլին:
- Մենք պետք է միավորվենք և պարզենք ամեն ինչ, մնում է դուրս գրվես հիվանդանոցից,- ժպտալով ասաց Ալեքսը և գրկեց Աշլիին:

***
Յոնան ամբողջ գիշեր չէր կարողացել քնել, քանի որ չէր կարողանում մոռանալ Նուանի հետ կատարվածը:
Նա մտածում էր որ այդ ամենը իր պատճառով է կատարվել,  եթե նա ձեվացներ որ ոչինչ չի տեսել և չխոսեր այդ թեմայեվ, նման բան չէր կատարվի: Բայց այդ ամենի մասին չխոսելը ուղղակի անհնար էր, ինչպես կարող էր լռել իմանալով քրոջ ստոր քայլի մասին:
Նա որոշեց գնալ քրոջ մոտ և խոսել նրա հետ, նա ուզում էր թեթևացնել քրոջ ծանր վիճակը:
Նա գնաց և թակեց Նուանի սենյակի դուռը: Բայց այն ոչ ոք չբացեց: Նա մտածեց որ քույրը քնած է,  այդ իսկ պատճառով բացեց դուռը:Ի զարման Յոնայի սենյակում ոչ ոք չկար: Դա Յոնային զարմանալի թվաց, նա երբեք այսքան շուտ չէր արթնացել:
Յոնան ամբողջ տնով մեկ փնտրեց Նուանին, բայց նրան ոչ մի տեղ չգտավ: Յոնան որոշեց զանգել նրան, բայց նրա հեռախոսը անհասանելի է: Մտքերի մեջ խորացած Յոնան անգամ չնկատեց թե ինչպես Սեհունը մոտեցավ նրան:
- Յոնա ինչու ես այդքան գունատ?,- քրոջ վիճակը ռեսնելով հարցրեց Սեհունը:
- Նուանը չկա..ե.ես նրան ամբողջ տնով մեկ փնտրեցի, բայց նա տանը չէ,-բառերը մի կերպ իրար կապելով ասաց Յոնան:
- Իսկ դու փորձել ես զանգել նրան?,- անտարբեր ձայնով հարցրեց Սեհունը:
- Այո բայց նրա հեռախոսն անհասանելի է, -ցածր ձայնով ասաց Յոնան :
- Երեևի երեկվա կատարվածը նրա վրա շատ է ազդել,- ասաց Սեհունը և միացրեց հեռուստացույցը:

* * *
Աշլին և Ալեքսը ջերմ զրուցում էին իրար հետ մինչև որ նրանք չլսեցին չարաբաստիկ լուրը:
Ամբողջ հեռուստաալիքներով Նուանի մասին են խոսում:
" Հայտնի բիզնեսմեն պարոն Նամջունի ավագ դուստրը ինքնասպան է եղել, ինքնասպանության պատճառը դեռևս հայտնի չէ, բայց ոստիկանությունը փորձում է պարզել: Իդեպ նշենք որ Կիմ Նուանը իրեն նետել է հայտնի շինության քսաներորդ հարկից"
- Ինչ?,  Նուանը ինքնասպան է եղել?, չեմ կարողանում հավատալ,- զարմացած ձայնով ասաց Աշլին:
- Նա Սեհունի քույրն է, այդպես չէ? ,- ցածր ձայնով հարցրեց Ալեքսը :
- Այո, նա Սեհունի քույրն է և այն մարդը ում պատճառով ես հիմա հիվանդանոցում եմ,-նույն պես ցածր ձայնով ասաց Աշլին:
- Աշլի ինչու չէիր ասում, որ նա է քեզ հրել? - զարմացած հարցրեց Ալեքսը:
- Ես չէի կարողանում հիշել ինձ հրողի դեմքը, իսկ հիմա ես ամեն ինչ պարզ հիշում եմ, բայց անկեղծ ասած ես չէի ցանկանա որ Նուանը վերջ տար իր կյանքին, ավելի լավ կլիներ փտեր բանտում,- ասաց Աշլին և գլուխը հենեց Ալեքսի ուսին:

***
- Ինչպես? , ինչպես կարող էր Նուանը նման բան անել?,-ամբողջ տնով մեկ գոռում է Յոնան:
Սեհունը լուռ կանգնած մի կետի է նայում: Նա ենթադրում , ավելի ճիշտ համոզված է որ այդ ամենը իր պատճառով է կատարվել: Նրա աչաից կաթաց առաջին փոքրիկ և սառը արտասունքի կաթիլը, որին հաջորդեցին մյուսները:
Նամջունը իր աշխատասենյակում լուրերը իմանալով, սկսեց մեղադրել իրեն, որ ուշադիր չի եղել աղջկա նկատմամբ:
Սեհունը բարձրացավ Նուանի սենյակ, այսպիսով նա ցանկանում է մենակ մնալ քրոջ հետ:
- Քո այս քայլով դու ստիպեցիր ինձ զղջալ կատարածս արարքի համար, ստիպեցիր քո մահվան ծանր բեռը իմ ուսերին քաշ տալ: Ինչպես կարող էիր այդքան թույլ լինեիր, ինչպես?:
Սեհունը սկսեց փոքր երեխայի նման լաց լինել:
Նա գլուխը հենեց նրա գևասեղանին և հանկարծ ինչ որ թուղթ տեսավ: Նման բաներին նա առաջ ուշադրություն չէր դարձնի, բայց այս թղթի վրա նա քրոջ ձեռագիրը նկատեց:
Թղթի առաջին էջում մեծ և պարզ տառերով գրված է "նամակ":
" Հայրիկ, Յոնա, Սեհուն խնդրում եմ,  ինձ չմեղադրել նման քայլ անելու համար: Ես այլևս ձեր դեմքին նայելու ուժ չունեի: Ես մեծ սխալ գործեցի Աշլիի հետ նման ստոր արարք գործելով: Ես ուղղակի չհասկացա թե այդ պահին ինչ կատարվեց ինձ հետ: Խնդրում եմ հերիք է իմ կատարած սխալները, բարդեք Ֆելիքսի վրա, նա միակ մարդն է ում պատճառով ես այսքան ժամանակ շարունակել եմ ապրել: Ես հոգնել եմ ինձ կոպիտ և գոռոզ ձևացնելուց, և ընդամենը ուզում եմ ազատվել այն շղթաներից որոնք ինձ կապել և խեղդում են..."

***
Մի քանի օր անց:

Արդեն մի քանի օր է անցել ինչ Նուանը մահացել է: Այսօր նրա հողարկավորման արարողությունն է: Այս օրերին Յոնան ընդհանրապես տուն չի գնացել, նա գիշերում է իմ և Սեհունի տանը:
Պարոն Նամջունը մի քանւ օրում այնքան է փոխվել ասես մի քանի տարի է անցել:
Ընտանիքս չկարողանալով սպասել հողարկավորմանը վերադարձան Ամերիկա:
Այստեղ միայն Ֆելիքսն է մնացել, բայց ես նրան չեմ տեսել: Նա անգամ ինձ տեսաքցության չի եկել, այնպիսի տպավորություն է որ նա մոռացել է որ քույր ունի:
Մենք արդեն գերազման ենք եկել, այստեղ շատ մարդիկ են հավաքվել,  չհաշված մի խումբ լրագրողների:
Յոնան իր մեջ ուժ է գտել և եկել է: Ես և Սեհունը աշխատում ենք պարոն նամջունի կողքին գտնվել:
Արարողության վերջում ես Ֆելիքսին նկատեցի նա մի փունջ սև վարդերով եկավ և այն դրեց Նուանի գերեզմանաքարին: Երկար ժամանակ նայեց նրա նկարին և ցածր ձայնով " շնորհակալություն" հայտնելով շտապեց հեռանալ:

***
Աշլին և Սեհունը այգում նստած ամենքը իրենց մտքերի մեջ են խորացել: Այդ անտանելի լռությունը խաղտեց Սեհունը:
- Ինձ թվում է մենք պետք է բաժանվենք:
Նրա այս խոսքերը դանակի պես խոցեցին Աշլիի սիրտը, նա երբեք չէր պատկերացնի որ կարող է նման բառեր լսել Սեհունից:
- Ասա ինչի պատճառով ես ուզում որ մենք բաժանվենք և խոստանում եմ որ ամեն ինչ կլինի այնպես ինչպես կցանկանաս,- ցածր և համոզիչ ձայնով ասաց Աշլին:
- Ես չեմ ուզում որ դու նույն պես մահանաս, բոլոր այն մարդկանց ում ես սիրում եմ Աստված իր մոտ է տանում: Մայրս, Արիանան,  Նուանը և նրանց ընդմիշտ կորցրեցի,- այս բառերը ասելուց հետո Սեհունը սկսեց լաց լինել: Այս մի քանի օրվա մեջ ես սկսեցի ճանաչել Սեհունին ուրիշ կողմից:
- Ես չեմ պատրաստվում մահանալ և հետո ես չէի կարողանում քեզ ասել,  բայց ինձ թվում է ժամանակն է որ դու նույն պես իմանաս, - ժպտալով ասաց Աշլին:
- Ինչ պետք է իմանամ?, - անհանգիստ ձայնով հարցրեց Սեհունը :
- Սեհուն,.. ես...մենք ...մի խոսքով ես հղի եմ,- ժպտալով ասաց Աշլին,  միարժամանակ վախենալով Սեհունի պահվածքից:
Իսկ Սեհունը մի քանի րոպե փորձում է հավատալ լսածին, իսկ հետո ամուր գրկեց Աշլիին և սկսեց համբուրել:

30 страница15 августа 2017, 11:33