28 страница31 июля 2017, 17:37

մաս 26

Ալեքսի այդտեղ հայտնվելը շատ զարմացրեց Ֆելիքսին,  նա գիտեր որ Ալեքսը Կորեա է եկել, բայց պատճառն ու նպատակը նրան հայտնի չէր:
- Ալեքս?, ինչպես ես այստեղ հայտնվել?,- "զարմացավ" Ֆելիքսը:
- Եթե լավ չլսեցիր ես նորից կասեմ, բաց թող աղջկան ցավեցնում ես,- ձայնի տոնը կոպտացնելով ասաց Ալեքսը:
Ֆելիքսը ձեռքերը դանդաղ իջեցրեց Յոնայի պարանոցից ինչից վետո շտապեց հեռանալ:
- Քեզ հետ ամեն ինչ կարգին է,-անհանգիստ ձայնով հարցրեց Ալեքսը:
- Շնորհակալ եմ, - արցունքները մի կերպ զսպելով ասաց Յոնան:
- Կարիք չկա շնորհակալություն հայտնելու, իմ փոպարեն ցանկացածը այդպես կվարվեր,- Ալեքսի այտերը զգալիորեն կարմիր գույնով պատվեցին:
- Ես արդեն գնամ,- թույլ ժպտալով ասաց Յոնան:
- Դու Սեհունի քույրն ես, այդպես չէ,- հետաքրքրվեց Ալեքսը:
- Այո,- կամաց ձայնով ասաց Յոնան և շտապեց մեքենայի մոտ:
- Տարօրինակ և միարժամանակ զվարճալի անձնավորություն է, - մտքերը բարձր արտահայտելով և հիմարկ պես ժպտալով նա մտավ հիվանդանոց:

***
- Հայրիկ հանգստացիր, Նամջունը չի կարող տիրանալ մեր հարստությանը,- փորձում է հորհ հանգստացնել Ֆելիքսը:
- Հիմար քույրդ առանց որևէ բանի մասին մտածելու անկողին է մտել այդ ոչնչության հետ,- ձայնի տոնը բարձրացնելով ասաց Ֆրենկին:
- Հայրիկ ես ամեն ինչ արել եմ, որ այդ երեխան լույս աշխարհ չգա,- նույն պես բարձր ձայնով ասաց Ֆելիքսը:
- Մենք չենք կարող հաստատ իմանալ,  որ նա կկորցնի այդ լակոտին,- ասաց Ֆրենկին:
- Հայրիկ եթդ քեզ ժառանգ հարկավոր չէր ինչու էիր եկել և Նամջունի հետ համոզում Աշլիին և Սեհունին ժառանգ ունենալ? ,- չհասկանալով հոր քայլերը հարցրեց Ֆելիքսը:
-  Ես ցանկանում էի ժառանգի ծնվելուց հետո սպանել Սեհունին և նրան պատկանող հարստությունը կտրվեր իր որդուն, դրանով մենք կարողանայինք մեծ օգուտ ունենալ ժառանգից, բայց Նամջունը հասկացավ թե ես ինչ եմ ուզում անել և խոստաղավ որ Սեհունին սպանելու համար ամեն ինչ կպատմի Աշլիին, իսկ մեզ դա պետք չէ:
- Կարող ես չանհանգսոտանալ եթե Աշլին չկորցնի երեխային,- խորամանկ ժպտալով ասաց Ֆելիքսը:
Ֆրենկին չհասկացավ թե ինչ ինկատի ունի որդին և հարցական հայացքով նայեց նրա դեմքին:
- Աշլիի և Սեհունի ամուսնության օրը ես իմանալով որ Աշլին Սեհունի հանդեպ ոչինչ չի զգում օգտվեցի այդ առիթիվ, ես առաջարկեցի նրանց պայման կապել որ այդ ամուսնությունը տևի ընդամենը վեց ամիս,  իսկ այդ ամիսների ընթացքում Աշլին մետո է պահեր իր անմեղությունը և ոչ մի դեպքում չտրվեր Սեհունին, դա կօգներ մեզ չանհանգստանալ ժառանգի մասին, ճիշտ է Աշլին խաղտեց այդ պայմանագրի կետերից ամենագլխավորը, բայց մենք կարող ենք նրանց բաժանել և այլևս թույլ չտալ Աշլիին վերադառնալ Կորեա,- Ֆրենկին զարմացավ իր տղայի կատարած հմուտ քայլերի վրա, բայղմց տղայի հանդեպ ունեցած հպարտությունը պահեց իր մեջ;
- Դու չես դադարում ինձ զարմացնել,- առանց դեմքի որևէ արտահայտություն փոխելու ասաց Ֆրենկին:

***
- Սեհուն ես կողքիդ, պետք չէ ամեն ինչ ներսումտ պահել և դրանով վնասել քեզ,-  փորձում է Սեհունի վիճակը թեթևացնել Յունգին:
- Իհարկե շնորհակալ եմ կողքիս գտնվելու և աջակցելու համար, բայց հասկացիր կան բաներ որ ավելի լավ է ներսումս պահեմ, գիտեմ որ դրանով ես ինքս ինձ ցավեցնում եմ, բայց հարկավոր եմ լռել, - Յունգին Սոհունից այս բառերը լսելով զայրացավ, նա միշտ նրա կողքին է եղել դժվար պահերին, անգամ հիմա երբ կարող էր իր ժամանակը վայելել Յոնայի հետ և վերջապես ասեր նրան իր զգացմունքների մասին, բայց նա նախընտրեց մնալ իր ընկերոջ կողքին և աջակցել նրան, Յունգին անգամ չէր կարող պատկերացնել, որ Սեհունը կարող է իրենից գաղտնիքներ ունենալ, նա մտածում էր որ իր կողքին գտնվելով նա իր ընկերոջը հանգստացնում է, բայց ոչ Սեհունը երբեք լիովին չի կիսվել նրա հետ:
- Քո որոշումն է,- ցածր ձայնով ասաց Յունգին և դուրս  գնաց հիվանդանոցից:
Յունգիի գնալուց հետո Սեհունը որոշեց գնալ տուն և մի փոքր հանգստանալ, Աշլիի մոտ նրան մնալ չի կարելի, իսկ մի փոքր քնելը նրան չի խանգառի: Նա չնկատեց թե ինչպես Մինհոն անցավ նրա կողքով:
Միջանցքը դատարկ է.
Դա հարմար առիթ է Մինհոի համար,  նա կարող է աննկատ մտնել Աշլիի հիվանդասենյակ:
Աշլին քնած է.
Մինհոն նստում է նրա կողքի  և հետևում թե ինչպես է նա քնում:
-Աշլի, գիտեմ որ դու հիմա լսում ես ինձ,  ես հասկացա որ իմ խաղը վերածվեց իրական սիրու: Ես չհասկացա թե ինչպես քեզ սիրահարվեցի, ես հիմա քրոջիցս թաքուն եկել եմ քեզ տեսնելու, ես կորցնում եմ վստահությանս նրա մոտ, բայց շատ եմ սիրում նրան: Նա պետք է չիմանա այդ մասին:
Մինհոն ասաց այն, ինչ այսքան ժամանակ զգում էր և թաքցնում էր իր ներսում արդեն երկար ժամանակ:
- Դու պետք է ուժ հավաքես և բացեդ աչքերդ:
Մինհոն ամբողջ սրտով ցանկանում է Աշլիին արթուն տեսնել,  տեսնել թե ինչպես է նա լաց լինում,  ժպտում, խոսում և կիսվում:
Հասկանալով որ ոչ մի արդյունքի չի հասնում նա որոշեց գնալ տուն:
Նա շրջվեց և չտեսավ թե ինչպես Աշլին բացեց իր աչքերը,  բայց նա խոսելու ի վիճակի չէ և չի կարող կանգնեցնել Մինհոին:

***
Տուն մտնելով Յոնան ուղեվորվեց Նուանի սենյակ: Նա ցանկանում է լուրջ խոսել Նուանի հետ և ստիպել, որ նա խոստովանի իր մեղքը, քանի որ Սեհունին և Յունգիին պսփելը շատ դժվար է նրա համար:
Յոնան թակեց Նուանի սենյակի դուռը, բայց իր սպասված " ներս արի" բառակապակցությունը փոխվեց " գնա այստեղից"-ով:
Նա հասկանում է, որ քույրը վատ վիճակում է, բայց պետք է նրա հետ խոսել:
Յոնան բացեց սենյակի դուռը և ներս մտավ:
Նուանի աչքերը կապտած են, մազերը անխնա հավաքած, դեմքին ընդհանրապես գույն չկա:
- Նուան,- ցածր ձայնով ասաց Յոնան:
- Ես ասացի, որ գնաս այստեղից,- կոպիտ ձայնով ասաց Նուանը:
- Նուան ինչի համար ես հրել Աշլիին? , այսքան ժամանակ նա քեզ ոչ մի վատություն չի արել ինչու նման բան արեցիր?, ինրը քեզ ստիպեց նման  բան անել?,- արցունքները չսպասելով ասաց Յոնան:
Նուանը ի զարման Յոնայի շատ հանգիստ է,  անգամ դեմքի արտահայտությունը չփոխվեց նման բան լսելուց հետո:
- Ինձ ոչ ոք չի ստիպել,- հանգիստ տոնով ասաց Նուանը, մի կետի նայելով:
-  Նուան ես ամեն ինչ տեսել եմ, տեսել եմ թե ինչպես դոը նրան հրեցիր և տեսել եմ թե ինչպես Ֆելիքսը գովաբանեց քեզ,- արդեն ձայնի տոնը բարձրացնելով ասաց Յոնան:
- Լսիր աղջիկ,  հերիք է պատկերավոր մտքերդ բարձրաձայն  արտահայտես,- կամաց ձայնով ասաց Նուանը և ականջակալները ականջին դնելով պարկեց անկողնու վրա:
- Քույրիկ, դու չե'ս կարող այսքան անսիրտ լինել, - ականջակալները մի կողմ քցելով ասաց Յոնան:
- Ինչու?,-նորից ցածր ձայնով ասաց Նուանը:
- Ես ամեն ինի կպատմեմ Սեհունին,- իրեն հանգստացնելով ասաց Յոնան:
- Գնա ասա, տեսնենք նա կհավատա ինձ թե քեզ?,- ժպտալով ասաց Նուանը:
Մինչ քույրերը խոսում էին սենյակի դռան մոտ կանգնած Սեհունը փորձում է ուշքի գալ նման բաներ լսելուց հետո:

28 страница31 июля 2017, 17:37