մաս 22
Յոնան և Յունգին լուռ քայլում էին, Յոնան դեռ ևս ուշքի չէր եկել մի քանի րոպե առաջ կատարվածի պատճառով:
Յունգին հասկացավ, որ այլևս չի կարող լուռ քայլել և տեսնել թե ինչպես է Յոնան լաց լինում:
Նա իր երկու ձեռքի մեջ առավ Յոնայի երեսը և անհանգիստ ձայնով ասաց.
- Մի լացի'ր, ես այլևս թույլ չեմ տա, որ նա քեզ մոտենա:
Յոնան նայում է Յունգիի երեսին և նորից սկսում է լացել, բայց այս անգամ արդեն փոքր երեխայի նման: Յունգին գրկեց նրան և ասաց.
- Նա այլևս քեզ երբեք չի մոտենա, եթե պետք լինի ես նրան կվերացնեմ այս երկրի երեսից, միայն ասա ինչ է նա քեզ ասել?
- Ես....ես կան....կանգնած էի,-Յունգին հասկացավ, որ Յոնան դեռ ևս խոսելու իվիճանի չէ, բայց տվեց նրան այն հարցը, որը նրան այսքան ժամանակ տանջել է:
- Դու նրան դեռ սիրում ես?,- այս բառերը Յոնային ապշեցրին, նրա աչքերը լայնացան, նա նայում է Յունգիի դեմքին և փորձում հասկանալ այդ հարցի իմաստը:
Անցավ մի քանի րոպե և Յոնան դեռ ևս սառած հայացքով Յունգիին է նայում:
Յունգին հասկացավ, որ իր հարցի համար հարմար ժամանակ չի գտել, և փորձեց փակել թեման:
- Մի պատասխանիր եթե չես ցանկանում, միայն ժպտա իմ փոքրիկ Յոնա...
***
Աշլիի կողմից:
Մենք լուռ քայլում ենք, Սեհունը բռնել է ձեռքս և աննդհատ համբուրում է այն: Այս անտանելի լռությանը փորձեցի վերջ դնել ես.
- Ինչքան ժամանակ է ինչ սիրում ես ինձ?
Սեհունը մի պահ զարմացած նայեց ինձ, բայց շտապեց պատասխանել հարցիս:
- Ես քեզ միշտ հավանել եմ, բայց այսօր հասկացա որ սիրահարվել եմ:
- Իսկ ինչու էիր ինձ հետ այդքան վատ վարվում?,- հարց հարցի հետևից, դա է իմ նպատակը:
- Ես միշտ այդպիսին եմ, չեմ գիտակցում ինչ եմ անում, իսկ հետո փոշմանում եմ, բայց արդեն ուշ է լինում,- առանց շտապելու պատսխանեց Սեհունը:
- Իսկ ինչու ես ինձ արգելում մտնել այն սենյակ?,- այս հարցի պատճառով Սեհունի դեմքի արտավայտությունը կտրուկ փոխվեց, նա այլևս չի ժպտում, լուրջ դեմքով նայում է մի կետի: Ես անգամ փոշմանեցի նրան այս հարցը տալու համար:
Այս նորից անտանելի դարձած լռությունը խաղտեց հեռախոսազանգը, որը ուղղված է Սեհունին:
Այո...լավ հիմա կգամ....Աշլին նույն պես ինձ հետ է...լավ տաս րոպեից այդտեղ կլինենք:
- Մենք պետք է շուտ հայրիկի առանձնատուն գնանք,- ասաց Սեհունը և ձեռքս բռնելով մոտեցրեց մեքենային:
***
Մենք հասանք պարոն Նամջունենց առանձնատուն: Այն ինչպես միշտ հիասքանչ է:
Մենք մտանք ներս և ես հանկարծ զգացի թե ինչպես Սեհունի տաք ձեռքը իր մեջ վերցրեց իմը:
Ես նրան ոչինչ չասեցի, դա ինձ դուր է գալիս:
Մտանք հյուրասենյակ և տեսանք այն մարդկանց, որոնց չեինք սպասում այստեղ տեսնել:
- Հայրիկ?, ինչ եք անում այստեղ,- զարմացած հարցրեցի հայրիկիս:
- Դու ինչ է ուրախ չես մեզ այստեղ տեսնել?,- ժպտալով հարցրեց հայրս:
Իրականում ոչ ուրախ չեմ, ես դեռ չեմ մոռանում այն մասին, որ հայրս ինձ ստիպելով է ամուսնացրել:
- Ուրախ եմ,- դե իհարկե, ստելուց բացի ոչմի բանի ընդունակ չեմ:
Հավաքված էին իմ ու Սեհունի ընտանիքի բոլոր անդամները ' Էմիլին, հայրս, Ֆելիքսը, պարոն Նամջունը, Յոնան, Նուանը և չմոռանանք ինձ և Սեհունին: Ինձ թվում Է ինչ որ լուրջ բան է պատահել, հակառակ դեպքում ընտանիքս Կորեա չէր գա:
- Երևի արդեն հասկացաք, որ մենք ձեզ հետ ուզում ենք լուրջ խոսել,- ասաց պարոն Նամջունը և ժպտաց մեզ:
- Այո հայրիկ հասկացանք և կխնդրեի որ արագ ասեք ձեր ասելիքը ես և կինս գործեր ունենք,-կոպիտ ձայնով ասաց Սեհունը:
- Մենք չենք երկարացնի խոսակցությունը և պարզ կասենք, որ մեզ շտապ ժառանգ է հարկավոր,- Ինչ? ժառանգ?, ես չէի էլ կասկածում, որ հայրս ինչ որ բան է մտածել:
- Պարոն Ֆրենկի, իսկ միգուցե հարցնեք մեզ մենք երեխա ուզում ենք թե' ոչ?,-իրեն համապատասխան կոպիտ ձայնով ասաց Սեհունը նայելով ուղիղ հայրիկիս աչքերի մեջ, ինչի պատճառով հայրս մի պահ խառնվեց իրար, բայց արագ սթափվեց:
- Իսկ մենք ձեր կարծիքը հաշվի առնել չենք կարող,-նույն պես կոպիտ ձայնով ասաց պարոն Նամջունը:
- Բայց մենք դեռ պատրաստ չենք նման լուրջ քայլի,- խոսակցությանը միջամտեցի ես:
- Մենք երեխայի պատասխանատվությունը կվերցնենք մեր վրա,-կեղծ ժպտալով ասաց Էմիլին: Ատում եմ նրան, միշտ խառնվում է կյանքիս և այն դժողքի է վերածում:
- Մայրիկ մի գուցե նրանք ճիշտ են,- խոսակցությունը փորձեց մեղմացնել Ֆելիքսը:
- Դու մի խառնվիր,-կոպիտ ձայմով ասաց Նուանը:
- Օօօ թագուհին վրդոհվեց,-սարկազմով ասաց Ֆելիքսը ինչից հետո իր վրա հայտնվեցին բազմաթիվ կոպիտ և սառը հայացքներ:
- Հայրիկ միգուցե մի փոքր էլ սպասեք?,- Սեհունի ձայնի մեջ ես տխրություն զգացի, երևի նա նույնպես չի ցանկանում երեխա ունենալ, չէ որ դա մեծ պատասխանատվություն է:
- Ոչ որդիս, մեր ծրագրերի մեջ ժառանգը առաջին տեղ է գրավում, դուք չեք կարող մեր կամքին հակառակվել,- կարեքցանքով ասաց պարոն Նամջունը:
- Մենք պետք է հանգստանանք,-ասաց Սեհունը և ձեռքս բռնելով ինձ տարավ իր սենյակ:
- Սեհուն կներես բայց...
-Ես քեզ չեմ ստիպում ժառանգ ունենալ, դու պարտավոր չես լինել մի մարդու հետ ում չես սիրում, իսկ եթե երեխա ունենաս մեր կապը ուզենք թե չուզենք ավելի է ուժեղանալու,- Այսպիսի Սեհունի հետ ես նոր եմ ծանոթանում, նախկին Սեհունը երբեք չէր մտածի իմ մասին, իսկ հիմա նա հաշվի է առնում իմ կարծիքը:
- Շնորհակալ եմ Սեհուն, ժամանսկ տուր ինձ և ես կփորձեմ կողմնորոշվել զգացմունքներիս մեջ,- մի կերպ ժպտալով ասացի ես, քանի-որ ես իրոք չեմ կարողանում կողմնորոշվել թե ում եմ սիրում:
***
Ես դուրս եկա սենյակից և մոտեցա Յոնայի սենյակի դռան մոտ: Դռան վրա նկարներ էին փաքցված, նկարներից մեկում Յոնան և Սեհունն էին միմյանց գրկախառնված, երևում է նա շատ է սիրում եղբորը:
- Երկար ես պատրաստվում ուսումնասիրել դուռը?,- դռան մյուս կողմում լսվեց Յոնայի ձայնը:
Ես բացեցի դուռը և ներս մտա: Յոնան նստած էր անկողնու վրա և հեռախոսով ինչ որ բան էր նայում:
- Յոնա, կներես այսօրվա համար,- ցածր ձայնով ասացի ես:
- Մոռացիր այդ մասին Աշլի, ես հասկանում եմ քեզ, դու ուղղակի ուզում էիր հանգստանալ,- ժպտալով ասաց Յոնան:
- Շնորհակալ եմ որ հասկանում ես,-ասացի ես և շտապեցի դուրս գալ սենյակից:
- Հայրիկը ասեց, որ այսօր այստեղ եք մնալու,- ասաց Յոնան...
