Մաս 6
Պատահածից հետո Լիլիթը տուն էր գնացել և քնել: Երբ արթանացավ երեկոյան 6-ն էր: Նայեց հեռախոսին: Տիգրանից 2 բաց թողնված զանգ ուներ և 12 բաց թողնված զանգ անծանոթ համարից: Զարմացավ, սակայն այս դեպքում նա ընդհանրապես ցանկություն չուներ ինչ-որ բան ճշտելու: Նա ուղղակի իջավ խոհանոց, մայրը դեռ չէր եկել:
Սառնարանում Լիլիթը ուտելու ոչինչ չգտավ, ցանկությունն էլ կորավ, սակայն սառնարանի մի անկյունում վարդագույն գինու մի շիշ էր մնացել:
-Դե, գնացինք,-դիմելով շշին ասաց նա ու մի բաժակ վերցնելով նստեց հեռուստացույցի մոտ:
Նա բաժակը բաժակի հետևից լցնում և խմում էր: Այսպիսի պահերին է մարդ հասկանում, թե ինչքան տեղին կլիներ հիմա մտերիմ ընկերուհի ունենալը, բայց Լիլիթը այդ ընկերուհին չուներ:
Լիլիթը այնքան խմեց, որ ցանկցավ ինչ-որ մեկի հետ խոսել: Բացեց հեռախոսի հեռախոսագիրքը և սկսեց անուն փնտրել:
-Սա՝ չէ, սրան ես նեղացրել եմ...սա ինձ է նեղացրել, սա ո՞վ է....
Լիլիթը երկար փնտրեց, սակայն ոչինչ չգտավ, միայն հիշեց, որ ինչ-որ մեկը իրեն 12 անգամ զանգել է: Որոշեց պարզել, թե ով է եղել:
Զագերը գնացին: 2-րդ զանգից հետո հեռախոսը վերցրին:
-Ալո,-տղամադու ձայն էր,-Լիլիթ, դու լավ ես,-Արամն էր:
-Քեզ որտեղի՞ց իմ համարը,-արդեն կիսափակ աչքերով, գինով լի բաժակը ձեռքին հարցրեց Լիլիթը:
-Քեզ ի՞նչ է եղել, ձայնիդ հետ մի բան այն չէ...դու խմա՞ծ ես:
-Քո ինչ գործն է,-հազիվ հասկանալի ձևով ասաց աղջիկը,-գնա գրողի ծոցը, բոլորդ գնացեք:
-Որտե՞ղ ես:
-Քո ինչ գործն է...մեր տանը:
-Լավ է: ...գնա քնիր:
-Դու ո՞վ ես, որ ինձ ասում ես ես ինչ անեմ: Ես պտրաստվում եմ երեկույթի գնալ,-Լիլիթը այդ բանը հորինեց:
-Գնա քնիր,-հրամայական տոնով ասաց Արամը:
-Գնա գրողի ծոցը,-հակադարձեց Լիլիթը և անջատեց հեռախոսը:
ՄԻ քանի վայրկյան հետո հեռախոսը ևս 2 անգամ զանգց, իսկ հետո զանգերը դադարեցին:
Լիլիթը դատարկեց բաժակը և կրկին այն լցրեց: Նա հիշեց Տիգրանին և անցած գիշերը, վարդագույն գինին և նորից սկսեց լաց լինել: Հեկեկալու արդյունքում գինին թափվեց և Լիլիթի բարկությունը դրանից ավելի ուժգնացավ, նա բաժակը նետեց հեռուստացույցի վրա:
Բաժակը չափազանց բարակ էր, հեռուստացույցին ոչինչ չեղավ: Այնուհետև Լիլիթը վերցրեց հեռախոսը և սկսեց հերթով նայել իր և Տիգրանի համատեղ նկարները արշավների, երեկույթների, պիկնիկների ժամանակ:
Ավելի բարկացավ, որկու անգամ հարվածեց եկրանին, իսկ հետո նշեց բոլոր այդ նկարները և ջնջեց դրանք:
-Այսպես ավելի լավ է:
Արդեն մութը ընկնում էր: Մայրը միայն առավոտյան էր գալու: Հերթապահության էր:
Հանկարծ հնչեց դռան զանգը, Լիլիթը սկզբում մտածեց, որ իրեն թվացել է, չափազանց հարբած էր:
Լիլիթը փորձեց հվասարակշռությունը պահպանել և դանդաղ մոտեցավ դռան ու բացեց այն: Նրան մի պահ թվաց, թե Արամն է:
-Ինձ թվում է,-օրորվելով ասաց նա,-շատ եմ խմել,-ու ընկնում էր գետնին, սակայն հյուրը գրկեց նրան:
Նա չէր սխալվել, դա իսկապես Արամն էր:
Առավոտյան ժամը 6-ն էր, արևի շողերը ուղիղ ընկնում էին Լիլիթի վրա, ինչից էլ նա արթնացավ:Նա չէր կարողանում հիշել, թե երեկ ինչ է պատահել ու հանկարծ տեսավ իր կողքին պառկած տղային: Նա մեջքով էր:Լիլիթը գլուխը բարձրացրեց՝ քնածին ավելի լավ տեսնելու համար ու երբ հասկացավ, թե ով է՝ բռնեց ու փակեց բերանը, որպեսզի իր ձայնը չարթնացնի նրան: Լիլիթը արագ վեր կացավ ու նկատեց, որի իր հագին գիշերանոցն է, սակայն այն նա չի հագել:
-Ի՞նչ...-բարձր գոռաց Լիլիթը: Արամը խորը չէր քնում և Լիլիթի ձայնից մի անգամից արթնացավ:
-Ի՞նչ ես անում այստեղ և ինչո՞ւ եմ ես գիշերանոցով:
-Դու շատ էիր խմել, ու երբ ասացիր, թե պատրաստվում ես դուրս գնալ, ես եկա այստեղ: Մուտքի մոտ դու ընկար և ես քեզ բերեցի այստեղ...
-Դա չի բացատրում գիշերևանոցը և ընդհանրապես՝ ինչո՞ւ ես եկել: Ես քեզ ի՞նչ:
-Համբերիր, հերթով բացատրում եմ,-ասաց Արարմը նստելով անկողնու վրա,-երբ քեզ այստեղ բերեցի, դու փսխեցիր ու ես ստիպված էի հագուստտ փոխել:
-Դու ինձ մեր...,-Լիլիթը ուզում էր ասել՝ մերկ ես տեսել, բայ կիսատ թողեց նախադասությունը:
Արամը ժպտաց ու ասաց.
-Այո, մերկ եմ տեսել....
Լիլիթը չնայած հագնված էր, բայց միևնույն է ձեռքերով գրկեց իրեն:
-Մի մտածիր, քեզ հետ ոչինչ չեմ արել:
-Գնա, -հանկարծակի ասաց Լիլիթը, -շնորհակալ եմ օգնության համար, չնայած հարկավոր չէր:
-Ու վերջ, ես քեզ, կարելի է ասել, որ մահից եմ փրկել ու ընդամենը շնորհակալությո՞ւն:
-Ես չէի մահանա,-հակադարձեց Լիլիթը:
-Հավատա, հեռու չէիր:
-Ի՞նչ ես ուզում,-աղջիկը արդեն բարկանում էր:
-Դե, կարող ես ինձ համար նախաճաշ պատրաստել:
«Նախաճաշ» բառը լսելով Լիլիթը մորը հիշեց, նա շուտով կգա:
-Արագ, հեռացիր, իմ մայրը հիմա կգա:
Արամին այս ամենրը սկսում էր զվարճացնել և նա քթի տակ ծիծաղում էր:
-Ես նախաճաշ վաստակել եմ:
-Մայրս քեզ կսպանի:
-Չի սպանի:
-Գնա, մի ուրիշ անգամ:
-Լավ, այդ դեպքում ես քեզ հրավիրում եմ ճաշի, այսօր ժամը 14:00-ին
-Ոչ, ես ուղղակի քեզ ուտելու բան կպատվիրեմ:
Այս խոսքերի վրա լսվեց դռան ձայնը: Մայրը վերադարձավ:
-Գնա, գնա: Խնդրում եմ,-Արամին մոտենալով շշուկով սկսկեց ասել նա:
-Համաձա՞յն ես ճաշի:
-Այո, այո, միայն թե գնա:
Արամը ժպտաց ու հարցրեց.
-Բայց ինչպե՞ս գնամ,-մայրը մուտքի մոտ էր:
Լիլիթը նայեց 4 բոլորը ու ասաց.
-Պատուհանից:
-Ոոոոչ,-տարակուսակնքով ասաց Արամը:
-Այո, այո: Խնդրում եմ:
Արամը մի պահ մտածեց ու ասաց:
-Դու ինձ պարտք ես մնում:
-Լավ, լավ:
Նա գնաց պատուհանի մոտ, Լիլիթը նրան օգնում էր իջնել: Արամը համարյա դուրս էր եկել սենյակից, երբ հանկարծ մի պահ կանգնեց, ժպտաց ու ասաց.
-Իսկ կրծքիդ ներքևի նշանը շատ գեղեցիկ է ու թռավ պատուհանից:
Լիլիթը բարկացած փակեց պատուհանը: Արամը դեռ նրան էր նայում...
Միջանցքից լսվեցին Լիլիթի մոտ ոտնաձայները:
Լիլիթը արագ պառկեց ու ձևացրեց, որ քնած է:
-Աղջիկս...
Մայրը մոտեցավ ու կարծոլով, թե Լիլիթը քնած էգնաց ու դուռը ծածկեց:
Լիլիթը դանդաղ բացեց աչքերը ու փորձեց հասկանալ, թե ի՞նչ տեղի ունեցավ րոպեներ առաջ:
ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐՙ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԹՈՂԵՔ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ; ԱՅՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է))))))))))))))))
